«Արսենալը» ԲԱՏԷ-ին թույլ չտվեց սխրանք գործել. Եվրոպա լիգա (տեսանյութ)

«Արսենալն» ուղղեց Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի 1/16 եզրափակչի առաջին խաղում գործած սխալը: Երեկ՝ փետրվարի 21-ին, սեփական հարկի տակ պատասխան խաղում հաղթեց խոշոր հաշվով: Բելառուսական ԲԱՏԷ-ի նկատմամբ առավելության հասավ 3:0:

«Զինագործները» հանդիպման հենց սկզբից հավասարեցրին դիմակայության հաշիվը: Նրանց գրոհներից մեկի ժամանակ ԲԱՏԷ-ի խաղացողներից Զախար Վոլկովը 4-րդ րոպեին գրավեց սեփական դարապսը: Խաղակեսի վերջում «Արսենալն» անկյունայինի հնարավորություն ստացավ: Փոխանցումից հետո 39-րդ րոպեին իր թիմի առավելությունը գլխով հարվածով կրկնապատկեց Շկոդրան Մուստաֆին: 2-րդ խաղակեսում հաշիվը խոշոր դարձրեց Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Նա աչքի ընկավ 60-րդ րոպեին նույնպես անկյունայինից հետո գլխով հարվածով:

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր: Նա փոխարինվեց 78-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Դենիս Սուարեսը:

Այս զույգի առաջին հանդիպումն ավարտվել էր բելառուսական թիմի 1:0 հաշվով հաղթանակով: Ընդհանուր դիմակայությունում «Արսենալը» հաղթում է 3:1 եւ շարժվում է առաջ:

Երեկվա մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Սեւիլիա» - «Լացիո» 3:0

«Վիլյառեալ» - «Սպորտինգ» 1:1

«Զենիթ» - «Ֆեներբախչե» 3:1

«Վալենսիա» - «Սելթիք» 1:0

«Այնթրախտ» - «Շախտյոր Դոնեցկ» 4:1

«Նապոլի» - «Ցյուրիխ» 2:0

«Զլազբուրգ» - «Բրյուգե» 4:0

«Դինամո Զագրեբ» - «Պլզեն» 3:0

«Բենֆիկա»- «Գալաթասարայ» 0:0

«Դինամո Կիեւ» - «Օլիմպիակոս» 1:0

«Բետիս» - «Ռեն» 3:1

«Չելսի» - «Մալմյո» 3:0

«Բայեր» - «Կրասնոդար» 1:1

«Գենկ» - «Սլավիա Պրահա» 1:4

«Ինտեր» - «Ռապիդ» 4:0

Այս զույգերից պայքարը շարունակում են «Բենֆիկան», «Չելսին», «Դինամո Զագրեբը», «Դինամո Կիեւը», «Այնթրախտը», «Ինտերը», «Կրասնոդարը», «Նապոլին», «Ռենը», «Զալզբուրգը», «Սեւիլիան», «Սլավիա Պրահան», «Վալենսիան», «Վիլյառեալը» եւ «Զենիթը»: 1/8 եզրափակչի վիճակահանությունը կայանալու է այսօր:

 

Տպել
985 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում