Կիեւի եւ Երեւանի հարաբերությունները դինամիկ կզարգանան․ դեսպան

Կիեւում Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի նոր դեսպանի հետ կազմակերպության ղեկավարության հանդիպումը:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանին՝ հույս հայտնելով, որ Կիեւի եւ Երեւանի հարաբերությունները դինամիկ կզարգանան, հայտնում է AnalitikaUA.net-ը: 

Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացրել է Միության գործունեությունը, ինչպես նաեւ կազմակերպության նախաձեռնած նախագծերի իրականացման ընթացքը:

Հանդիպման շրջանակում քննարկվել է հայ համայնքին, ուկրաինա-հայկական հարաբերությունների պատմությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը խոսել է պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին: Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ուկրաինայի հայերի միության մի շարք տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կազմակերպության ղեկավարի տեղակալները եւ Ուկրաինայի հայ երիտասարդների միության ղեկավարը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:

Տպել
544 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը