Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում զարգացման երկու կենտրոն է բացվել

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է բարելավել 17-20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, բրիտանական խորհրդի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներին լրացուցիչ դասընթացների միջոցով աջակցել աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային ոլորտի կարևորագույն հմտությունների, այդ թվում՝  անգլերենի իմացության բարելավման հարցում:

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկին՝ ծրագրի իրականացման համար և կարևորել դրա շրջանակում վերոնշյալ կազմակերպությունների ներդրումը՝ լսարանների վերանորոգման և նյութատեխնիկական բազայի տրամադրման հարցում: «Այս ծրագիրը շրջանավարտներին հնարավորություն կտա մասնագիտական գիտելիքներից զատ տիրապետել անգլերենին, որն առավել մրցունակ կդարձնի նրանց 21-րդ դարի աշխատաշուկայում: Նույն նպատակին է ծառայելու նաև  քոլեջում արդեն իսկ գործող կարիերայի կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագիրը, որը կխթանի տվյալ տարածաշրջանում զբաղվածության բարձրացումն ու գործազրկության նվազեցումը»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ զարգացման կենտրոնների միջոցով հնարավորություն կընձեռվի ծրագրին մասնակից դարձնել նաև համայնքի այլ շահառուների: Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ կենտրոններ ձևավորել այլ մարզերում:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը և HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:

Ծրագրի շրջանակնում հուշագիր է ստորագրվել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև:

Նշենք, որ ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ՝ HSBC Հայաստանն իր վրա էր վերցրել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի երկու դասասենյակի հիմնովին վերանորոգման ծախսերը։ 

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների երկու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
«Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրվի նաև ստաժավորման և աշխատանքի հնարավորություն գործընկեր կազմակերպություններում: 

Տպել
1353 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել