«Վալլեքսը» չեղարկում է «Արմենիան Քափըր Փրոգրամի» աշխատողներին տրված ծանուցումները

21/02/2019 schedule10:10

«Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։

«Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժnից հայտնում են, որ ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։ Այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։

«Վալլեքս» խմբի ընկերությունների նման որոշումը պայմանավորված է խմբի ընկերությունների՝ իրենց արտադրական օբյեկտների և (կամ) գործունեության տարածքի ազդակիր համայնքների (այդ թվում՝ Ալավերդի համայնքի) ազգաբնակչության նկատմամբ ունեցած կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, ինչպես նաև սոցիալական իրադրության հնարավոր վատթարացումն այդ համայնքներում կանխելու ձգտումով։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «Վալլեքս» խումբը շարունակելու է ՀՀ Կառավարության հետ համատեղ գործադրել բոլոր ջանքերը Ընկերության աշխատանքի վերսկսման խնդրի հնարավոր լուծումների ձևավորման և իրագործման ուղղությամբ։ Ամիսներ շարունակ չգործող Ընկերության անձնակազմին աշխատավարձ վճարելով՝ մենք նպատակադիր ենք նաև պահպանել Ընկերության անձնակազմի հավաքականությունը։

Ընկերության արհեստավարժ անձնակազմի հավաքականության պահպանումը նախապայման ենք համարում ինչպես Ընկերության գործունեության վերսկսման և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում սոցիալական կայունության ապահովման, այնպես էլ ժամանակակից պղնձաձուլարանի ստեղծման «Վալլեքս» խմբի ընկերությունների հեռահար ծրագիրը կյանքի կոչելու համար։

Տպել
10789 դիտում

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

«Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության»

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան

Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին

105 սուբվենցիոն հայտ է ստացվել Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում է՝ մասնակցելու բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ փակ քննարկմանը

Փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի տարածքում գրանցվել է 75 հանցագործություն, 6 տրանսպորտային պատահար

Զովունիում 6 մեքենա է բախվել, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները. կան վիրավորներ

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է այսօր ստացել

Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ

Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձ. ԱԱԾ (տեսանյութ)

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Թելման Թադեւոսյանը

Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում