«Իմ քայլը» խմբակցությունը մյուս շաբաթ հանդիպում է նախատեսում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ․ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մյուս շաբաթ նախատեսում է հանդիպում ունենալ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ պաշտոնյաների հետ հանդիպումները շարունակական են լինելու։

«Մյուս շաբաթ նախատեսում ենք ոստիկանապետին հրավիրել: Պարզապես այս ընթացքում մեր խմբակցությունից գործուղումներ ունեինք, եւ ուզում ենք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն այդ հանդիպմանը»,-մասնավորապես ասաց Մակունցը:

Խմբակցությունը մոտ օրերս հանդիպում է նախատեսում նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, ուրբաթ էլ՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ։ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը, սակայն, հնարավոր է՝ հետաձգվի, քանի որ որոշակի խնդիր կա դահլիճի զբաղվածության հետ կապված:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, անդրադառնալով հարցին, թե խմբակցությունում ինչպե՞ս են արձագանքել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ «Դավիթ Սանասարյանը պետական մակարդակով բիզնես է խլում» վերնագրով հոդվածին, ասաց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ նյութին, ծանոթանալուց հետո միայն կհայտնի իր կարծիքը։

«Երբ ծանոթանամ նյութին, հասկանամ՝ ինչ է տեղի ունենում, այդ ժամանակ նաեւ խմբակցությունով կքննարկենք, եւ կկարողանամ հայտնել խմբակցության դիրքորոշումը»,- ասաց Մակունցը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Մակունցն ինչ մեկնաբանություն ունի Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից 18.5 մլն դոլար բյուջե վերադարձնելուն՝ այսպես ասած՝ նվիրատվություն անելուն, սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նախընտրեց չմեկնաբանել. «Կան հարցեր, որ գտնվում են նախաքննական գործընթացում, կան, որ գտնվում են գործադիրի տիրույթում, դրա համար ես զերծ կմնամ տեսակետ հայտնելուց, առավել եւս, որ դա կդիտվի խմբակցության անունից մեկնաբանություն»,-եզրափակեց Լիլիթ Մակունցը։

Տպել
2149 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան