Երեխաներն Աստղիկ Սաֆարյանի հետ բեմ բարձրանալու շանս կունենան

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր առաջիկա համերգի ընթացքում երգելու է երեխաների հետ: Կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանի նպատակն այսպիսով սկսնակներին փորձառու արտիստի հետ բեմ բարձրանալու հնարավորություն տալն է: Փետրվարի 25-ին կայանալիք միջոցառման խորագիրն է «Երեխաները եւ Աստղիկ Սաֆարյանը»: Երեխաները երգելու են միայն երգչուհու երգերը, նաեւ նրա հետ հանդես են գալու դուետով: Երգչուհին 12 տարվա փորձ ունի ու մեծ սիրով պատրաստ է կիսվել: Կազմակերպիչների հետ նա գաղափարի շուրջ վաղուց է քննարկումներ ունեցել, սակայն միայն հիմա է հնարավոր եղել իրականություն դարձնել: Armtimes.com-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ նման նախագծերը շատ օգտակար են սկսնակների համար:

«Կարծում եմ՝ հաճելի է եւ մեծ հնարավորություն է յուրաքանչյուր մանուկի համար, որը փորձում է մուտք գործել երգի ասպարեզ եւ ապագայում զբաղվել երգով: Համերգի կազմակերպիչը վստահեցնում է, որ սպասվում է գեղեցիկ համերգ, իսկ ես իմ կողմից ամեն ինչ կանեմ, որ դա մանուկների համար լինի անմոռանալի համերգ եւ որ նրանք հեռանան մի փոքր ավելի փորձառու եւ հրաշալի տպավորություններով»,- ասաց նա:

Մանուկները հատուկ քաստինգ են անցել: Ընտրվել են 5-15 տարեկան տաղանդավոր եւ երգելու տվյալներով օժված երեխաներ: Նրանք իրենք են Աստղիկ Սաֆարյանի երգացանկից ընտրել այն ստեղծագործությունները, որոնք ցանկանում են կատարել: Մնացած հարցերում երգչուհին նրանց կօգնի:

«Կատարողականի եւ բեմական վարքագծի, տեսախցիկների ու լուսանկարիչների հետ աշխատելու, այս եւ նման այլ հարցերում փորձում եմ օգնել, իմ փորձը փոխանցել»,- ասաց նա:

Համերգը տեղի է ունենալու նորաբաց «Albert Hall»-ում: Սկսվելու է 19:00-ին: Տեղերը սահմանափակ են, այդ պատճառով մուտքը հրավիրատոմսերով է: Կազմակերպիչների հետ կարելի է կապ հաստատել ֆեյսբուքյան այս էջով:

Տպել
968 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան