Ինձ տարան Գասպարյան Վովայի ու Կուտոյանի մոտ, հետո Ալեք Ենգիոմշյանի հետ մտանք գունդ. շտապօգնության վարորդի ցուցմունքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այս պահին շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Դատարանը շարունակում է գործով տուժողների հարցաքննությունը:

Դատարանում հարցաքննվեց շտապօգնության վարորդ Լյուդվիգ Չալաբյանը, որը 2016 թվականի հուլիսի 17-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի եւ բժշկուհի Անահիտ Ենգիբարյանի հետ մտել է ՊՊԾ գունդ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տուժողն ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, նրանց տեսել է դեպքի օրը: Դատավորի հարցին ի պատասխան տուժողը նշեց, որ ՊՊԾ գնդում խառնաշփոթ իրավիճակ էր, սակայն չկարողացավ նկարագրել, թե ի՞նչ նկատի ուներ՝ խառնաշփոթ ասելով:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ ո՞ր օրն եք մտել գնդի տարածք, տուժողը պատասխանեց՝ «մայիս ամիսն էր ոնց որ, չեմ հիշում»:

Հարցին, թե խմբի անդամներն ի՞նչ  գործողություններ էին իրականացնում, Չալաբյանն ասաց. «Գնում գալիս էին, վիրավոր մարդ կար, բժիշկը օգնություն էր ցույց տալիս, ես էլ կանգնած ծխում էի: Տեսա, որ դարպասը կոտրված էր: Կռազ եմ տեսել վնասված: Երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս բժիշկն ու բուժքույրը, մեկի ճնշումն էր բարձրացել, մեկը վատ էր զգում, խառը օգնություն էին ցույց տալիս»,- ասաց նա: Մեղադրողի հարցին ի պատասխան տուժողն ասաց, որ գնդի տարածքում խմբի անդամների մոտ զենք է նկատել՝ թե՛ ավտոմատ եւ թե՛ ատրճանակ: Հարցին՝ նրանք պահանջներ ներկայացնո՞ւմ էին, Լյուդվիգ Չալաբյանն ասաց, որ իրենց չէին ներկայացնում, այլ՝ Վարդան Եղիազարյանին եւ Վալերի Օիսպյանին. «Ջուր են ուզել, սիգարետ են ուզել»: Հարցին, թե կոչեր բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների, ազատազրկված անձնաց ազատ արձակելու վերաբերյալ լսե՞լ եք, տուժողը նշեց, որ այդ կոչերը դրսից էլ էին լսվում, բայց գնդի տարածքում էլ է լսել: Հարցին՝ երբ բժիշկներն ավարտեցին բժշկական օգնություն ցույց տալը, դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ, վավորդը պատասխանեց. «Դրանից հետո արդեն գիշերվա 12-ն էր, մենք դուրս ենք եկել, ուրիշ բրիգադ ա մտել ներս: Ինձ են թողել, ես դուրս եմ եկել, ասեցին, որ ուրիշ բրիգադ գա, դուք գնացեք հետ»,- ասաց նա:

Տուժողն ասաց, որ ինքը գնդի տարածքից ելումուտ է արել, մասնավորապես դատարանում հայտարեց, որ իրեն տարել են Էրեբունու ոստիկանապետի, ապա Վլադիմիր Գասպարյանի (ՀՀ նախկին ոստիկանապետ,-հեղ.) եւ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մոտ. «Տարան Գասպարյան Վովայի, Կուտիկյանի (նկատի ունի Կուտոյանին) մոտ: Ասացին՝ կարա՞ս էլի մտնես գունդ, ասացի՝ հա, բա՝ չե՞ս վախենում, ասացի՝ չէ, ինչից վախենամ, ասեցի՝ տղերքը մեզ հետ շատ նորմալ են, մեզ բան չեն ասել: Ասացին՝ կարա՞ս Ալեք Ենգիմոշյանին մտցնես գունդ, ասել եմ՝ հա: Չես վախենո՞ւմ, ասացի՝ չէ: Մտել եմ Ալեք Ենգիոմշյանի թեւը, մտել գունդ ու դրանից հետո մենք դուրս ենք եկել»,- պատմեց տուժողը: Հարցին՝ թե մինչեւ մյուս բրիգադի ներկայանալը, դուք կարո՞ղ էիք գնդից դուրս գալ, Չալաբյանը պատասխանեց, որ չէին կարող:

Պաշտպանական կողմի հարցին՝ ով էր գնդի տարածքում ձեր տեսած վիրավոր անձը, ում բժշիկները բուժօգնություն են ցույց տվել, տուժողն ասաց, որ չի հիշում: Նա, սակայն, նշեց, որ վիրավորը ոստիկանության աշխատակից չէր, այլ գունդ մտած անձանցից էր: Հարցին՝ վիրավոր ոստիկանի բուժօգնություն ցույց տվե՞լ եք, Չալաբյանը պատասխանեց, որ ինքը վիրավոր ոստիկանի չի տեսել. «Մենք որ եկել ենք, վիրավոր ոստիկանին արդեն տեղափոխել էին»,- ասաց շտապօգնության վարորդը:

Վարուժան Ավետիսյանի հարցին՝ տուժողն անձամբ դիմե՞լ է իրենց, որպեսզի գնդի տարածքից դուրս գա եւ իրեն մերժել են, վարորդը պատասխանեց, որ իրենց դիմել է շտապօգնության բժիշկը եւ ի պատասխան ասել են, որ պետք է համբերեն, դուրս կգան. այս մասին իրեն ասել է բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի հարցին՝ դուք ձեզ տուժող ճանաչո՞ւմ եք, տուժողն ասաց՝ ոչ:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ դուք ձեր նախաձեռնությա՞մբ եք հանդիպել Վլադիմիր Գասպարյանի հետ, Չալաբյանը բացասական պատասխան տվեց. «Սկզբից ինձ տարան Էրեբունու ոստիկանություն՝ միլպետի մոտ, ազգանունը Հակոբյան էր, այնտեղ նկարներ ցույց տվեցին, հարցրին՝ հո իրենց չեն նեղել, ասացի՝ չէ, հետո՝ բա լավ սպասի, մեկ էլ մի տղու հետ ինձ ուղեկցեցին Խորենացու վրա ինչ-որ տեղ, տարան Գասպարյան Վովայի մոտ: Նա նկարներ ցույց տվեց, հարցուփորձ արեց, հետո՝ բա սպասի: Հետո տարան ուրիշ կաբինետ, Կուտիկյանի մոտ (նկատի ունի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին), նորից նույն հարցերն ու նույն պատասխանները»,- պատմեց շտապօգնության վարորդը: Փոստանջյանի մյուս հարցին՝ ի՞նչ նկարներ էին իրեն ցույց տալիս, վարորդը պատասխանեց, որ ցույց էին տալիս այն, ինչ նկարել էին գնդի տարածքում: Հարցին, թե ի՞նչ պայմանավորվեցիք Կուտոյանի եւ Գասպարյանի հետ, տուժողը պատասխանեց, որ իրեն հարցրել են՝ հարկ եղած դեպքում կարո՞ղ է նորից գնդի տարածք մտնել, չի՞ վախենա, նա պատասխանել է, որ չի վախենա: Ըստ Չալաբյանի պատմածի՝ հանդիպումից հետո իրենք կրկին եկել են Էրեբունու ոստիկանություն, որտեղ եղել է Ալեք Ենիգոմշյանը. «Ասացին՝ իրեն պետք է մտցնես գունդ, կարա՞ս, ասացի՝ հա, մեզ նստեցրել են մեքենա, որոշ տեղ բերել, իջել ենք, մտել եմ թեւը ու մտել գունդ: Դրանից հետո մենք դուրս ենք եկել»,- ասաց Լյուդվիգ Չալաբյանը եւ նշեց, որ այդ ժամանակ արդեն շտապօգնության մյուս բրիգադը գունդ գնացած է եղել, ու իրենց ասել են, որ կարող են գնալ:

Նշենք, որ Չալաբյանը դատարան գրավոր դիմում է ներկայացրել՝ հայտնելով, որ չի առարկում, որպեսզի այս գործով ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառվի:

Նա դատարանում ցուցմունք տալիս եւս պնդեց, որ չի առարկում համաներման կիրառման դեմ:

Նրա հարցաքննությունն ավարտվեց:

Տպել
11057 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները