Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

19/02/2019 schedule20:36

ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր մի գրառում է արել, որը տիրաժավորվում է սոցցանցերում: Գրառման էությունը ոստիկանությանը ներկայացված մեղադրանքն է, թե կոռուպցիոն մեծ ռիսկերը թողած՝ մանր դեպքերի բացահայտումով են զբաղվում:

Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախ՝ կոռուպցիայի մանր ու մեծ չկա, ավելին՝ երևույթն առավել քան վտանգավոր է, երբ գողանում են դպրոցից. այսօրվա աշակերտից գողանալը ապագա հասարակությանը կողոպտել է նշանակում:

Եվ երկրորդ. եթե «մտահոգ ստատուսագիրը» իրեն նեղություն տար հետևելու լրահոսին կամ գոնե ոստիկանության կայքին, տեղյակ կլիներ և՛ «մեծ» կոռուպցիոն բացահայտումներին, և՛ հանրությունից այդ եղանակով գողացված ու այսօր վերադարձվող միլիոնավոր դրամների գումարներին:

Վերջին օրինակը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության այսօր իսկ բացահայտած կոռուպցիոն խոշոր դեպքն է:

Վերջում հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանությունը խորհուրդ է տալիս անաչառ ու ազնվորեն մտահոգ լինել ու գրառումներ անել միայն իրողություններին ողջ ծավալով իրազեկ լինելու դեպքում՝ ձեռնպահ մնալով զուտ ինչ-որ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից:

Տպել
2345 դիտում

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին