Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Մարտի 1-ին լրանում է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Խորհրդի նախագահի պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի մարտի 4-ից:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շավարշ Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ մրցույթը հայտարարում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ ՀՌԱՀ-ը: Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հնարավոր թեկնածուների մասին դեռեւս ոչինչ չի կարող ասել:

«ՀՌԱՀ-ն է ընդունում դիմումները, քնարկում եւ ընտրում է մի քանի հոգու, ապա նպատակահարմար թեկնածուներին ներկայացնում ՀՀ վարչապետին»,-ասաց նա: Շավարշ Վարդանյանը դժվարացավ ասել՝ խորհրդի ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը ցանկություն կհայտնի՞ կրկին պաշտոնավարելու: Ռուբեն Ջաղինյանը 2013 թվականի մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վեց տարի ժամկետով նշանակվել էր Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ ապա, մարտի 5-ից խորհրդի նախագահ:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը զրուցել էր վերջինիս հետ, պարզելու՝ արդյո՞ք ցանկություն ունի հնարավորության դեպքում եւս վեց տարի պտոնավարել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում, Ջաղինյանը հայտնել էր, որ աշխատելու ցանկություն միշտ ունի, հատկապես, երբ գործում տեսնում է համընթաց զարգացում եւ ձեռքբերումներ:

Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդներից դեռեւս մեկ անձի անուն է շրջանառվում. խոսքը «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի մասին է: Մովսեսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելով՝ ավելի շատ ուժերը փորձելու խնդիր է տեսնում, քան որեւիցե պաշտոն զբաղեցնելու. «Ինձ հետաքրքիր է այդ աշխատանքը: Շատ հետաքրքիր է՝ Հանրային հեռուսատաընկերությունը վերջապես կդառնա՞ հանրային, թե՝ ո՛չ»:

«Ա1+»-ի տնօրենն ինքն էլ գաղափար չունի, թե ովքեր են իր մրցակիցները, որ կմասնակցեն մրցույթին: Վերջինս նկատեց, որ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր միակ նպատակը Հանրային հեռուստաընկերության պրոֆիլը մի փոքր փոխելն է. «Պետք է այնպես անել, որ այն վերջապես դառնա իսկական Հանրային, այլ ոչ թե հասարակ հեռուստատեսություն: Պրոյեկտներ կան, որոնք ուզում եմ փորձարկել»:

Մեր հարցին, թե «իսկական Հանրային» ասելով ինչ նկատի ունի, Մովսեսյանը մեկնաբանեց, որ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր սպեցիֆիկ կողմերը, ըստ այդմ, ավելի սերտ պետք է լինի հանրության հետ կապը, որն այսօր բացակայում է Հանրային հեռուստաընկերությունում: «Նպատակն է հանրության հետ կապը մի փոքր բացել եւ զարգացնել, սակայն պրոյեկտը չեմ կարող ներկայացնել, քանի որ դեռ մրցույթին չեմ մասնակցել»,-եզրափակեց Մեսրոպ Մովսեսյանը:

2018 թվականի հուլիսի 30-ից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմը որոշելու է հատուկ այդ գործառույթի համար ձեւավորված մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովը:

5 անդամից բաղկացած այդ նոր հանձնաժողովում են Գյումրու «Ասպարեզ ակումբ»-ի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ու Համլետ Գասպարյանը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից: Նշենք, որ նախկինում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմը ձեւավորում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը:

Տպել
4858 դիտում

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան