Գյումրու թիվ 15 դպրոցի կալանքը հանված է, սպասում են դատարանի վճռին

Գյումրու թիվ 15 դպրոցի մանկավարժների լարվածությունը թուլացել, խնդիրը կարգավորվել է: Աշխատավարձային հաշվին դրված կալանքը հանվել է, աշխատավարձերը ստացել են: Կալանքը հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա ՊԵԿ-ի կողմից հունվարի 17-ին էր դրվել: Այս դպրոցը պետությանը 19 մլն 399 հազար դրամի պարտք ունի, որից 5 մլն 447 հազար դրամն ապառքն է, 13 մլն 610 հազար դրամը՝  տույժը: Խնդիրը 2003 թվականից է սկիզբ առնում, երբ դպրոցի տնօրենը Համազասպ Խաչատրյանն է եղել: Նրան փոխարինած Անահիտ Խաչատրյանը եւս պարտքի մարման մասին կիսատ է հոգ տարել:Ներկա պահին թիվ 15 դպրոցը ղեկավարող Սեդա Համբարձումյանը հստակ չի կարող պատասխանել հարցին, թե ինչի՞ց եւ ինչպե՞ս է այդ պարտքը գոյացել: Ասում է՝ ինչ-որ սոցվճարներ, կամ նման բաներ չեն փոխանցվել ժամանակին: Բայց թե հստակ ինչի՞ մասին է խոսքը, չգիտի:«Դպրոցում ինչքան գիտեմ՝ բյուջեն պակաս է եղել, ըստ երեւույթին, դա է եղել պարտքի պատճառը: Սառեցված պարտքեր են եղել: 2011 թվականին դպրոցի եւ հարկային տեսչության միջեւ կազմվել է ժամանակացույց, որի հիման վրա դպրոցը պետք է փակեր պարտքը: 2011 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանի եւ  Անահիտ Խաչատրյանի միջեւ կնքվել է պարտավորությունների ժամանակացույց, որով դպրոցը պարտավորվել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա 12 մլն 831 հազար դրամ պարտքը մարել ըստ ժամանակացույցի: Այդ ժամանակ պարտքը եղել է 3 մլն 798 հազար 500 դրամ, տույժը՝ 8մլն-ից ավել: Ժամանակացույցով մոտ 380.000 դրամ պետք է վճարում արած լինեին ամեն ամիս: Սակայն ժամանակացույցի առաջին իսկ խախտման դեպքում, ըստ պայմանագրի, հարկային մարմինը օրենքով սամանված կարգով պետք է բռնագանձման որոշում կայցներ: Ինչը եւ արել է, քանի որ դպրոցն իր պարտավորությունը չի կատարել: 3 ամիս վճարումներ կատարել են, եւ արտոնությունը կորցրել է դպրոցը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանը, որը դպրոցը ղեկավարում է 2012 թվականից:

Արդյո՞ք տնօրենի պաշտոնը ստանձնելիս փաստաթղթերի ընդունում-հանձնում չի եղել, որի ժամանակ էլ առկա պարտքը երեւար: Տնօրենն ասաց՝ դպրոցում այդ տարիների արխիվը պահպանված չէ: Բայց թե ի՞նչ է եղել, կամ որտե՞ղ է 2003-ից 2006 թվականների արխիվը, չգիտի:

«2003-ից 2006 թթ դպրոցում չեն պահպանվել ֆինանսատնտեսական փաստաթղթերը: Արխիվ չկա: Ես չգիտեմ՝ ինչ է եղել, ասում են՝ հրդեհվել է, բայց հաստատ ոչ մի բան չգիտեմ»,-ասաց տնօրենը:

Մինչ հունվարի արգելքը մեկ անգամ էլ նման որոշում 2014 թվականի էր կայացվել: Այդ ժամանակ դպրոցը դիմել էր դատարան: Գործը դեռ քննության փուլում է: Կալանքի վերջին որոշումը ժամանակավորապես կասեցվել է վարչապետի աշխատակազմին դիմելուց հետո: Կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն ասաց՝ այլ ելք չկար:Հարցն այս պահին քննարկման փուլում է, բայց մանկավարժներին առանց աշխատավարձի թողնելն անթույլատրելի էր:«Դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ հարկային պարտավորությունները չկատարելու համար թիվ 15 դպրոցի աշխատավարձային ֆոնդի վրա կալանք է դրվել: Մենք համապատասխան նամակներ կազմեցինք, ուղարկեցինք ՊԵԿ, եւ հարցը կարգավորեցինք մինչեւ դատարանի վերջնական վճիռը լինի»,-ասաց վարչության պետը: Թե երբ դատարանը վճիռ կկայացնի, այս պահին պարզ չէ: Դպրոցում, սակայն, մտավախություն չունեն, որ լուրջ խնդրի առաջ են կանգնելու: Ասում են՝ կառավարությունը հավանաբար խնդրի լուծման օպտիմալ տարբերակ կգտնի՝ առանց մանկավարժներին վնասելու:

Տպել
773 դիտում

ԱՀ նախագահը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնակատարությանը

Հարկեր հավաքելն այլեւս չի իրականացվում բիզնեսի «կաշին քերթելու» միջոցով. Արտակ Մանուկյան

Ոստիկանի սպանության գործով անչափահաս եղբորը մեղադրանք առաջադրվեց 4 հոդվածներով, մյուսին՝ 2. ՔԿ

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մանկապարտեզում երեխաներին կապել աթոռներից

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը

Հաստատված 19 դրվագ խարդախության դեպքով մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջ

Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատվելու խնդրանքով

Մենք ընտրություն պիտի կատարենք՝ ժողովրդավարական տեխնոլոգիաներ ներկրող, թե՞ արտահանող հանրություն պիտի լինենք․ Նահապետյան

Միխայիլ Խաչատուրյանի հարազատները կվիճարկեն կրտսեր դստեր անմեղսունակության մասին եզրակացությունը

Երեւանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին կապում են աթոռներից. հնչել է ահազանգ եւ տրվում են մեկնաբանություններ

Գորիս-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենան 200 մետր գլորվել է հարակից ձորը. կա տուժած

Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերն արձագանքել են հրադադարի հաստատմանը

ՃՈ-ն հորդորում է ավտոտրանսպորտային միջոցի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր

Հայաստանում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է․ Դանիել Իոաննիսյան

ՀՔԾ-ն Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով քննչական գործողություններ է իրականացրել ԱԺ-ում, առգրավել փաստաթղթեր

Սանիտարահիգիենիկ բոլոր նորմերի կոպիտ խախտումներ, մսի ծագման կեղծ փաստաթղթեր. Արտաշատի դպրոցները դեռ ստուգում են

Դեպքի օրը սպանված ոստիկանը խոսել է համածառայակցի հետ՝ թե ինչ կարճ է կյանքը. վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից

Առաջարկում ենք կուսակցությունների հիմնադիր անդամների պարտադիր պահանջվող թիվը 100-ից իջեցնել 80, հրապարակել նրանց ցուցակը

Շանն ուղղված կրակոցից տուժած 32-ամյա կինը հողամասում աշխատում էր. կրակողը դեռ չի բացահայտվել

Կանայք կազմում են բնակչության կեսը, նրանք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ․ Լենա Նազարյան