Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

19/02/2019 schedule14:47

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նախարարության առջև դրված խնդիրների իրականացման հարցում։

Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։

ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք մի շարք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը և քննարկել Հայաստանի մասնակցության հեռանկարները։ 

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է հատուկ Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մշակված «Ռուսական հետք» նախագիծը և մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք թիրախավորել են ռուսական շուկան։ Ընդգծվել է, որ նախորդ տարի արձանագրվել է ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների 17% աճ։

Կողմերն անդրադարձել են նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությանը՝ կարևորելով չիրացված ներուժի արդյունավետ օգտագործումը։

Տպել
400 դիտում

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով հանդես եկողների թվում շատ կոնկրետ քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնող մարդիկ կան

Մշակույթի և կրթության ոլորտերի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել՝ աջակցելով բողոքի ցույց անող երիտասարդներին

Բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ․ Միրզոյանը՝ Մել Դալուզյանի մասին պատմող աղմկահարույց ֆիլմի վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը խնդրել է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ

ՀՔԾ-ն ձերբակալել է նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին եւ նրա որդուն

Վազգեն Մանուկյանի հայտարարություններն ընդգծված քաղաքական էին, նույնիսկ՝ կուսակցական. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը որոշել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ԱԺ-ում չզրկել ձայնի իրավունքից