Չեմ բացառում, որ քննությունից հետո պարզվի՝ համայնքապետի հանցանքները լիազորությունների հետ անհամատեղելի են. մարզպետ

Արդեն տեւական ժամանակ է՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքում կրքերը չեն հանդարտվում: Բնակիչները պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, սակայն նա չի պատրաստվում հրաժարական տալ:

Համայնքապետարանի աշխատանքը կաթվածահար է եղել, ոստիկանները շրջափակել են շենքը:

«Նշանակվածս օրվանից սկսած հանդիպումներ եմ ունեցել թե՛ բողոքող կողմի հետ, թե՛ համայնքապետի հետ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

- Պարոն Մաթեւոսյան, արդեն տեւական ժամանակ է՝ Արշալույսում համայնքապետի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել խնդրի լուծման համար եւ ինչպե՞ս եք տեսնում այս հարցի հանգուցալուծումը:

- Քայլեր ձեռնարկել ենք: Նշանակվածս օրվանից սկսած հանդիպումներ եմ ունեցել թե՛ բողոքող կողմի հետ, թե՛ համայնքապետի հետ: Մարզպետի ներկայացուցիչները գնացել են համայնքապետարան, համայնք: Հանրային քննարկումներ են կազմակերպել, որպեսզի մենք ունենանք ողջամիտ եւ օրինական լուծումներ:

Նաեւ վարչապետը նույն արշալույսցիներին հորդորեց, որ ստորագրահավաք անեն: Ստորագրահավաքը փաստում էր, որ մեծամասնության դժգոհությունը կար: Ես մի քանի անգամ հանդիպում ունեցա համայնքապետի եւ նաեւ ցուցարարների հետ: Քննարկել ենք, ես բացատրել եմ տարբերակները:

ՏԻՄ օրենքում եւ տարածքային կառավարման ինստիտուտում գոյություն չունի օրենք, որը թույլ կտա մարզպետին՝ պաշտոնանկ անել տվյալ համայնքապետին, բայց քանի որ մենք քննարկում ենք այդ ողջամիտ, անցնցում լուծումները, այդ լուծումների մեջ տարբերակը հրաժարական տալն է: Ես հիմա բացառիկ բան չեմ ասում, նախադեպը ունեցել ենք նույն Արմավիրի մարզում: Իմ ղեկավարած այս 3 ամիսների ընթացքում եղել են բազում համայնքապետեր, որոնք ուղղակի եկել, ինձ հետ զրուցել են, հասկացել են այսօրվա իրողությունները, ստեղծված իրավիճակը: Մարդիկ հասկացել են, որ հրաժարական կտան, կգան, նորովի կներկայանան ու կմասնակցեն ընտրությունների: Ու փետրվարի 17-ին կոնկրետ Վարդանաշենի դեպքում այդ նույն համայնքապետը, որը եկել էր, համաձայնության էինք եկել, որ անցնցում քայլ կատարենք, որպեսզի համայնքը, կոպիտ ասած, չպահենք աշխարհից կտրված, որովհետեւ ոչ մի տեսակի աշխատանք հնարավոր չէր անել, այդ համայնքապետը եկավ եւ ընտրություններում հաղթեց:

Հիմա ես քննարկումներ ունեցել եմ, բացատրել եմ երկու կողմերին էլ: Այսինքն, մենք պետք է շատ լավ գիտակցենք, թե որոնք են այդ լուծումները եւ օրինական ճանապարհները: Բնակիչները բողոքում էին, որ պետք է համայնքապետարանը չաշխատի: Համայնքապետարանը չաշխատեց, հետո բնակիչները բողոքում են, որ պետք է համայնքապետը աշխատի: Հետո բողոքում էին, թե ինչի համար մարզպետը քարշ չի տալիս համայնքապետին բերի մեր մոտ: Հազար ներողություն էլի, մարզպետը որեւէ մեկին քարշ չի կարող տալ: Պետք չի նման հայտարարություններ անել:

Հիմա համայնքապետարանը աշխատում է, գնում են էլի փակում են: Չէ որ այնտեղ ուրիշ բնակիչներ կան, որ իրենց շահերն էլ պետք է պաշտպանված լինեն, որ մարդիկ կարողանան իրենց համայնքային աշխատանքները տանել:

Բացի այս ամեն ինչը տվյալ համայնքապետի դեմ հարուցված բազում քրեական գործեր կան: Իրավապահները, ուժային կառույցները, բոլորը զբաղվում են այս հարցով: Եւ ես ընդհանրապես չեմ բացառում, որ նախաքննությունից հետո, քննությունից հետո պարզվի, որ տվյալ համայնքապետի հանցանքները այս լիազորությունների հետ անհամատեղելի են եւ դադարեցնեն իր լիազորությունները: Այսինքն, այս տարբերակն էլ կա:

- Փաստորեն, այս դեպքում երկու կողմն էլ չի՞ ցանկանում զիջումների գնալ:

- Այդպես չէի ասի, որովհետեւ իմ հետ առանձին քննարկումների ժամանակ կոմպրոմիսային տարբերակներ մոտավորապես եղել են: Համայնքապետի լիազորությունները լրանում են 2019 թվականի դեկտեմբերին, նա պատրաստակամություն էր հայտնել, որ մասնակցենք սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին: Այսինքն, որոշակի խոսակցություններ եղել են, համայնքապետն այդ տարբերակն առաջարկել է: Բնակիչների մի մասը կարծում է, որ պետք է սպասեն մինչ քննությունը ավարտվի, լինի դատական վճիռ: Այնպես չի, որ բոլորը համակարծիք են, որ տվյալ պահին միակ լուծումը պաշտոնանկ անելն է: Չնայած նրան, որ ընդհանրապես այդպիսի լիազորություն չունենք:

- Եթե քաղաքացիները տեղյակ են, որ վարչապետը կամ մարզպետը լիազորություն չունեն համայնքապետին պաշտոնանկ անելու, քանի որ ՏԻՄ-ը այլ օրենսդրությամբ է կարգավորվում, ինչո՞ւ են հիմա ցույցեր անում եւ ինչո՞ւ տեւական ժամանակ ցույցերը դադարեցրին, ապա վերջին օրերին նորից սկսեցին:

- Այո եւ դա կլինի օրենքի չարաշահում, լծակների չարաշահում: Դադարը, կարծում եմ, նրանով էր պայմանավորված, որ ես ակտիվ քննարկումների մեջ էի երկու կողմերի հետ էլ: Ես ուղղակի խնդրել էի, որպեսզի մի փոքր սպասենք, տեսնենք՝ ինչ կարծիք կա եւ ինչ եզրահանգման կգանք: Եւ ամեն անգամ ես իրենց փորձում եմ բացատրել, թե որ տարբերակներով մենք կունենանք արտահերթ ընտրություններ, որոնք են ողջամիտ ժամկետները, ողջամիտ լուծումները եւ ամենակարեւորը` օրինական:

Մենք հիմա նաեւ վերանայում ենք տարածքային կառավարման օրենքը: Քննարկումներ ենք սկսել մեր նախարարությունում: Նաեւ պարոն Պապիկյանը առիթ ունեցավ անդրադառնալու այս հարցին, որ հնարավոր տարբերակներից մեկը, որպեսզի կանխարգելենք նմանատիպ խնդիրները` դա հանրաքվեի ինստիտուտ մտցնելն է: Այսինքն, որ այդ ստորագրահավաքները ունենան օրենքի ուժ, հանրաքվե լինի եւ եթե հանրաքվեով որոշվի, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ուրեմն, կգնան արտահերթ ընտրությունների:

- Այդ նախագիծը ե՞րբ պատրաստ կլինի:

- Հիմա քննարկումների փուլում են: Փորձում ենք հասկանալ այդ նախագծի սահմանադրական կամ ոչ սահմանադրական լինելը: Բոլոր դետալներն ուզում ենք հասկանալ, երբ արդեն հասնի վերջնակետին, ավելի հրապարակային կներկայացնենք:

Տպել
4294 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել