Ոստիկանությունում բացահայտվել է ավելի քան 109 մլն դրամի յուրացման դեպք. քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի ընթացքում հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, ըստ մեղադրանքի` 2015-2018թթ-ի ընթացքում մի շարք ՍՊ ընկերություններին մատուցած պահպանության ծառայությունների դիմաց գնդի ծառայողներն այդ ընկերություններից յուրաքանչյուր ամիս կանխիկ գումարներ են ստացել, որոնք համապատասխան հաշվեհամարին մուտքագրելու նպատակով հանձնել են գնդի ավագ հաշվապահ Կ. Մ.-ին: Վերջինս, սակայն, ստացված գումարները չի մուտքագրել գնդի արտաբյուջետային հաշվեհամարին և մաս-մաս յուրացնելով` հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում Կ. Մ.-ի կողմից հափշտակված գումարն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
2289 դիտում

60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն փետրվարի 9-ին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում (տեսանյութ)

«Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան

Պարոն Մելքումյան, դուք այնպիսի մունաթով եք խոսում, որ մեզ թվում է, թե այս եղած խնդիրների պատճառը մենք ենք. Թունյան

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը՝ ծրագրերի, Ռուբեն Հայրապետյանի հետ աշխատելու եւ իր անվան շուրջ աղմուկի մասին

Բաղրամյան գյուղի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտում. տուժածներ չկան

17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել եւ ստացել է 746 000 դրամ

Լենա Նազարյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությանը

Եղել է՝ տներին մոտ գերեզմանները տեղումների պատճառով քայքայվել են, զանգվածները դուրս եկել. Թորոսյանը՝ դիակիզարանի մասին

Դիզվառելիքի գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշի Բարսեղին»

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին

Կրթահամալիր ընդունվելուց 3 օր անց թողել է ուսումը. հաստատությունը դատարանով պահանջում է վճարել չարված դասերի համար

Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը

Այս պարագայում պետք է շատ արագ ազատ արձակենք այն մորը, ով կալանավորված է 3-4 անգամ գողություն անելու համար. Թանդիլյան

Ոստիկանները գրպանահատության 2 դեպք են բացահայտել. գրպանահատները բերման են ենթարկվել

Բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամի վնասի դեպք. հարուցվել է քրեական գործ