Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների փաստաթղթերի ընդունելություն՝ ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով զեղչի տրամադրման նպատակով:

Այս մասին հայտնում է Կրթության եւ գիտության նախարարությունը: Նաեւ տեղեկացնում է, որ բուհի կողմից և ՀԵՀ ու ՀՀ ԿԳՆ կողմից  տրամադրվող ընդհանուր գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:

Այսպիսով, ծրագրին կարող են դիմել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում իրականացրել են մարտական հերթապահություն կամ մասնակցել են մարտական գործողությունների (զինվորական գրքույկում պարտադիր է համապատասխան նշման առկայությունը) և բուհում առաջադիմությունից ելնելով օգտվում են մինչև 50 տոկոս զեղչից: 

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/
2.3×4 չափսի մեկ լուսանկար,
3.ուսանողական տոմսի պատճեն,
4.ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից,
5.զինվորական գրքույկը և զինվորական գրքույկի պատճենը /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/, եթե զինվորական գրքույկում հստակ նշված չէ, որ մարտական հերթապահությունը իրականացվել է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում, ապա զինվորական գրքուկից բացի անհրաժեշտ է ներկայացնել կնքված տեղեկանք համապատասխան տարածքային զինկոմիսարիատից,
6.տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա/հեռակա ուսուցմամբ բակալավրի/մագիստրոսի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկս զեղչից,
7.լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00:
Այլ հարցերի համար զանգահարել 010-54-58-02, 010-56-79-22:

Նկատենք, որ ընդհատված այս ֆինանսավորումը վերականգնվելուց հետո առավելություն են ստացել ապրիլյան պատերազմի մասնակից այն ուսանողները, որոնք սովորում են հեռակա ուսուցման համակարգում: Նախկինում նրանք չէին ստանում ուսման վարձի փոխհատուցում:

Տպել
2394 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ