Ո՞նց եք պատկերացնում՝ 19-րդ դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք. ՇՄ դատախազ

Կոռուպցիոն բացահայտումների առումով Շիրակի մարզում լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Այս մասին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում:

Ըստ Կարեն Գաբրիելյանի, տարվում են աշխատանքներ՝ դրանց բացահայտումների ուղղություններով:  Հարուցված քրեական գործերով վնասի չափը կազմել է շուրջ 48 մլն 600.000 դրամ, վերականգնվել է 47 մլն 600.000 դրամը: 

«Ինչպես գիտեք՝ չարաշահումները դպրոցներում շարունակվում են, հիմնականում չարաշահումները դրսեւորվում են 2-ից 3 մլն դրամ յուրացնելու կամ այլ կերպ հափշտակելով»,- ասաց դատախազը: 

«Իմ միջնորդությամբ 2018-ին գործից ազատվեց թիվ 40 դպրոցի տնօրենն, ում մեղադրանք առաջադրվեց, դրանից հետո ես միջնորդություններ եմ ներկայացրել դպրոցի տնօրեններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Վերջերս միջնորդագիր եմ հասցեագրել թիվ 19 դպրոցի տնօրենի հետագա պաշտոնավարումը քննարկելու համար: Մենք քրեական գործի նախքաննության ընթացքում փաստեցինք, որ նշված տնօրենի կողմից կատարվել են 2 դրվագ հանցավոր արարքներ՝ պաշտոնական դիրքի չարաշահում եւ պաշտոնական կեղծիք: Ընդ որում, փաստեցինք, որ այդ հանցագործությունը տվյալ անձը կատարել է տեւական եւ շարունակական: Այդ հանցագործության մեջ ներգարվել է շուրջ 25 աշխատողի: Քրեական գործի ընթացքում սուբյետը վերականգնեց պետությանը պատճաված վնասը, տվեց ցուցմունք: Նույնաբովանդակ ցուցմունք տվեցին նաեւ դպրոցի 25 աշխատակիցներն ու փոխտնօրենը: Այդ պարագայում ես նպատակահարմար գտա քրեական գործով վարույթը կարճել՝ ոչ արդարացման հիմքով: Այսինքն, մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցագործություն, բայց ես նպատակահարմար չգտա դատել, քանի որ ե՛ւ տնօրենին, ե՛ւ 25 ուսուցչին դատելը աննպատակահարմար է: Ո՞նց եք պատկերացնում՝ մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք»:

Այս փուլում Կարեն Գաբրիելյանը միջնորդել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որպեսզի վերջինս լուծի թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը, քանի որ աշխատանքային օրենսգրքով եւս սահմանված է վստահությունը կորցնելու պարագայում պայմանագրի լուծումը:

«Հիմա, որ մենք թողնենք ինքն աշխատի, բա հասարակությունն ի՞նչ է ասելու: Բա սոցիալական արդարությունը ինչպե՞ս է վերականգնվելու: Ես միջնորդել եմ մարզպետին, նա պետք է կայացնի որոշումը, բայց իմ հիմնավոր կարծիքն այն է, որ պետք է լուծվի աշխատանքային պայմանագիրը: Այս հանգամանքը նաեւ զսպիչ, կանխարգելիչ դեր կունենա մյուս տնօրենների համար»,-ասաց դատախազը:

Ըստ Կարեն Գաբրիելյանի, այս պահին բազմաթիվ քրեական գործեր կան տարբեր դպրոցների տնօրենների վերաբերյալ, բազմաթիվ են նաեւ օպերատիվ տեղեկությունները: Հիմնարկներ կան, որոնց տնօրենները, ըստ դատախազի, դրանք սարքել են իրենց «դուքյանը»:

«Թիվ 37 դպրոցի հետ կապված կա հարուցված 2 քրեական գործ, որոնք միացվել են իրար: Կատարվում է բազմակողմանի քննություն: Կոնկրետ մի քանի օր առաջ են տվյալ քրեական գործի քննությունն իրականացնող դատախազն ու քննիչը զեկուցել մանրամասները, խոսքը վերաբերում է կաշառք տալուն, ստանալուն: Արդեն իսկ ունենք բավարար ապացույցներ՝ կոնկրետ անձին մեղադրանք առաջադրելու համար: Կգնահատենք նաեւ համապատասխան հիմքերը, որոնց արդյունքում կքննարկվեն նաեւ խափանման միջոցի ընտրությունը»:

Տպել
3279 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել