Նախկինում ընդդիմությունը չի կարողացե՞լ հարցեր տալ, ուզել են հարց տալ, եկել-ծեծել ե՞ն բազկաթոռի վրա․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ատելության խոսքի հարձակման տակ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ կուսակցությունը որոշակի մեդիամանիպուլյացիաների եւ կեղծ լուրերի հարձակման տակ է, որում մեծ դերակատարում ունեն նաեւ «իշխանական» լրատվամիջոցները։

Մարուքյանն անդրադարձավ իշխող խմբակցության ներկայացուցիչների հնչեցրած այն կարծիքներին, թե ընդդիմությունը կարողացել է ազատ դեմ քվեարկել կառավարության ծրագրին, կարողացել է հարցեր տալ կառավարությանը եւ այլն․

«Իրենք կարծում են, թե հանդուրժող ու սիրալիր էի՞ն։ Կամ, իրոք ասել են՝ կարողացել ենք հարցեր տա՞լ, ինչի նախկինում ընդդիմությունը չի կարողացե՞լ հարցեր տալ, ուզեցել են հարց տալ, եկել են, ծեծել ե՞ն բազկաթոռի վրա, եղել ա՞ դեպք, որ ընդդիմությունը չկարողանա հարց տալ»,-ասաց Մարուքյանը՝ շարունակելով․

«Կամ, որ ասում են ընդդիմությունն ազատորեն կարողացավ դեմ քվեարկել, ի՞նչ պիտի անեին, թեւներս կապեին՝ չկարողանայինք քվեարկե՞լ»։

Մարուքյանն ասաց, որ որեւէ բան իրենց չի կանգնեցրել նախկինում, եւ չի կանգնեցնի հիմա․ իրենք զուսպ, հանդարտ, իրենց գաղափարներին հավատարիմ՝ շարունակելու են աշխատել։

Պատգամավորը նշեց, որ մոտ օրերս շրջանառության մեջ կդնեն սահմանադրական բարեփոխումների մի փաթեթ, որը հնարավոր է անել պառլամենտական մակարդակում։ Փաթեթը պատրաստվել է «ԵԼՔ» դաշինքի ժամանակ՝ հենց Էդմոն Մարուքյանի կողմից։ Խոսքը խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին է։

Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության այն առաջարկին, որ պետք է սահմանադրական փոփոխություն նախաձեռնել եւ վերադառնալ կիսանախագահական համակարգին, Մարուքյանն ասաց, որ թեեւ հարգում են առաջարկը, բայց չեն պաշտպանում ՀԱԿ-ի նախաձեռնությունը, որովհետեւ մենք կիսանախագահականից անցել ենք պառլամենտական համակարգի, որը դեռ ամբողջովին չի էլ սկսել գործել․

«Դեռեւս չհամտեսած պառլամենտական կառավարման համակարգը՝ նորից գնալ կիսանախագահականի՝ հետընթաց է, մենք պետք է առաջ գնանք, գնանք ամբողջական խորհրդարանական կառավարման»,-ասաց Մարուքյանը։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ մի կողմից խոսվում է հակահեղափոխական մամուլի մասին, մյուս կողմից իշխանական, անվանական որո՞նք են այդ իշխանական եւ հակաիշխանական լրատվամիջոցները, Մարուքյանը պատասխանեց․

««Հայկական ժամանակ» օրաթերթը խմբագրական ա հրապարակել, վերնագիրը մոտավոր սենց ա՝ «Դիմակները պատռվեց»: Նայում եմ, հեղինակին չեմ գտնում, գնացեք կարդացեք էդ հոդվածը։ Ամբողջ վերլուծությունն էն մասին ա, որ մենք դեմ ենք քվեարկել կառավարության ծրագրին, մենք ռոբերտքոչարյանա-սերժսարգսյանական չգիտեմ ինչ բաների մեջ ենք։ Գիտենք չէ՞՝ ումն ա էդ թերթը: Անցանք առաջ: «Ժողովուրդ» թերթը գիտենք չէ՞՝ ումն ա. իշխանական թերթ կարա՞մ ասեմ, հա՞, կարա՞մ ասեմ: Տպել ա, ասում ա՝ ԼՀԿ պատգամավորները գնում են Արմեն Սարգսյանի մոտ, հանդիպումներ են ունենում, նրանք ստվերային հովանավորչություն ունեն, բան... Միշիկից, Սաշիկից, Սերժիկից պրծանք, հիմա էլ՝ Արմեն Սարգսյանն եկավ: Հետո հարցնում են մեր խմբակցության պատգամավոր Գորգիսյանին, նա ասում ա՝ նման բան չկա, ու թերթում գրում են՝ բնական է, որ կհերքեր: Էլի կարամ բերեմ օրինակներ: Երկու իշխանական թերթ, եթե «Հայկական ժամանակ»-ը նման բան ա գրում, ֆեյսբուքյան օգատետերից ոնց նեղանամ, որ քրֆում են»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

«Այսինքն՝ ինչ նախագիծ բերեն, պտի վախից կողմ քվեարկե՞նք, որ չասեն Քոչարյան-Սարգսյանական, հա՞, է՞ս ա նոր Հայաստանը: Տեղ ենք հասել, իջեք։ Ես ցավում եմ, որ երկրում իմ ամենաընթերցած թերթը իշխանություն-ընդդիմություն մի հատ բախումից նման խմբագրական ա հրապարակում»,-եզրափակեց պատգամավորը։

Խմբագրի կողմից (չշփոթել գլխավոր խմբագրի հետ)․ Այստեղ տեղադրում ենք Էդմոն Մարուքյանի նշած խմբագրականի հղումը՝ Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական: Հավելենք, որ թեեւ խմբագրականի տակ ընդունված չէ անուն հրապարակել (սովորաբար այդպես է բոլոր լրատվամիջոցներում), բայց դավադրությունների տեսությունների սիրահարների համար «բացահայտենք» մի «գաղտնիք»․ ամենեւին պարտադիր չէ, որ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը խմբագրական գրի. տվյալ խմբագրականի եւ ՀԺ-ում վերջին շրջանի խմբագրականների հեղինակը Արմեն Բաղդասարյանն է:

Ի դեպ, Էդմոն Մարուքյանը նախկինում վստահության քվե է տվել տապալված ռեժիմի վարչապետերի ծրագրերին, ու հիմա, փաստորեն, փորձում է ինչ-որ կերպ «դուրս գալ» վերջին քվեարկության տակից: Նրա այս բոլոր հայտարարությունները, թերեւս, պետք է հենց այդ համատեքստում դիտել:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մի քանի օր շարունակ հանգամանալից պատասխանել է բոլոր պատգամավորների հնչեցրած հարցերին:

Ինչ վերաբերվում է նախկինում ընդդիմության հարց տալ-չտալուն կամ ազատ խոսքին, ապա դրա համար հետապնդում էին ու բանտերը լցնում, լրատվամիջոցն էլ փակում: 

Տպել
2793 դիտում

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան