«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

16/02/2019 schedule20:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը եւ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը:

Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը եւ Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը եւ արձակագիր Գրիգը, ինչպես նաեւ գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի բովանդակության, դրանում արծարծված հարցերի, գրքի կառուցվածքի, այլ հեղինակների ազդեցության, ինչպես նաեւ դրա գեղարվեստական, գրականագիտական եւ քաղաքական նշանակության մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին գնահատականների համար՝ դրանք որակելով փոխլրացնող եւ իր խոսքում անրադարձել գրքի ստեղծման պատմությանը, դրա շարժառիթներին. 

«Այսօր որոշել եմ գրքի ստեղծման ամբողջ համատեքստը բացել եւ նրա հետագա ճակատագիրը: Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, այսինքն՝ Հակոբ Սիմիդյանը ամեն օր գնում-գալիս էր եւ ասում էր, թե ինչ կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում են այս կամ այն դեսպանատանն է թաքնված, բայց ամենամեծ կարծիքն այն է, որ Դուբայում են տեսել, Աթենքում եւ այլն: Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է, որ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ զինված դիմադրության իմիտացիա ստեղծեն եւ ֆիզիկապես ոչնչացնեն: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, եւ ես առաջինը մտածում էի հետեւյալը. եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, հարց է՝ մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ ո՞վ էր, ի՞նչ էր ուզում անել, ինչո՞ւ եկավ, ի՞նչ արեց, եւ ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ բովանդակություն, որ եթե որեւէ մեկին երբեւէ հետաքրքրի՝ այդ ի՞նչ էր եւ ո՞վ էր, ինքը կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետեւ քաղաքական տեքստերը, ելույթները այդքան խորը չեն կամ եթե նույնիսկ խորն էին, խորքն այդքան տեսանելի չէ, որովհետեւ շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում եւ երկրորդը, ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Հայաստանում եմ, Երեւանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետեւ այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը՝ գրել ի սկզաբեն հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Այս երկու մոտիվացիան է եղել:

Ինչո՞ւ հակառակ կողմից: Գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ եթե նկատել եք՝ ես Մյասնիկյանի արձանի կողմից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետեւյալն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհը հետ չգնաս, այսինքն՝ անընդհատ առաջ գնաս: Առաջ գնալով քո գործողության մեջ չլինի հետ գնալու, նահանջելու գործընթաց: Երկրորդը՝ դու հեռանում ես, ըստ էության, փախուստ է, հետախուզվողի կարգավիճակ, այնպես չստացվի հանկարծ, որ դու փախար քո հայրենիքից, դու փախար ինքդ քեզնից, այսինքն՝ ինչպե՞ս անել, որ Հայաստանից հեռանալ, բայց Հայաստանից չհեռանալ: Ինչպե՞ս ասել, որ Հայաստանից հեռացար, բայց չստացվի, որ Հայաստանից փախար: Միակ տարբերակն այն է, որ դու էլի Հայաստան ես գնում: Վեպի գաղափարն այն է, որ այնտեղ կա տող, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ եւ գնում եմ պարզապես երկրի հակառակ կողմից: Կա տող, որ «բայց չէ՞ որ կա նաեւ այլ ճանապարհ, կարճ ճանապարհ, բայց ո՞վ ասեց, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է: Շատ հնարավոր է, որ ճիշտ ճանապարհը երկար ճանապարհն է, եւ հենց դա է պատճառը, որ երկրի հակառակ կողմից գնալու անհրաժեշտությունն է առաջացել:

Հաջորդ ամենակարեւոր սկզբունքային պահը. ինչպե՞ս սենյակում փակված Արեշում ճամփորդել ամբողջ աշխարհով: Դրա միակ տարբերակը գիրքն է եւ գրականությունը: Ըստ էության, ամբողջ ճամփորդությունը ընթերցանությունների շարք է, գրքերի շարք է, եւ երկխոսություն է հերոսների հետ եւ իմ փորձն է մտնել այդ գրքի մեջ եւ ապրել այդ գրքերի մեջ: Օրինակ՝ Վրաստանի հետ կապված բոլոր դրվագները Նոդար Դումբաձեի գրականությունն է, որ ես հենց այդ ընթացքում կարդացել եմ: Վրաստանից դեպի Հունաստան Եզոպոսի առակներն են, եւ նավի վրայի երկխոսությունները ամբողջությամբ Եզոպոսի առակներն են: Հայաստանի մեջ Իմաստուն ծերուկը, որ ուղեկցում է, իհարկե, Թումանյանն է, եւ Թումանյանը հերոսին ուղեկցում է Հունաստանից դեպի Մակեդոնիա՝ Մարկոյի միջոցով: Մարկոն սերբական էպոսի հերոսն է, որը Թումանյանը թարգմանել է եւ հայերենում ներկայացրել: Հետագայում շարունակությունը Կաֆկայի «Դատավարություն» վեպի մեջ է, որովհետեւ իմ իրավիճակը իրականում շատ նման էր այդ վեպի իրադարձություններին եւ այդպես շարունակ՝ Էռնեստ Հեմինգուեյ, Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը, մեռնելու ժամանակը», Վալտեր Սքոթի «Քվենթին Դորվարդ» եւ այլն: Ամբողջ այդ ճանապարհը պարտադիր գրականության հետ կապ ունի՝ ճապոնական գրականություն, Կուբայի հատվածը Չէ Գեւարայի մասին պատմող գրքի տպավորություններն են, Ֆրանսիայում՝ Շառլ դը Գոլ եւ Ֆրանսուա Սագանի «Բարեւ թախիծ», Շուկշինը, Գոգոլի «Մեռած հոգիները», որովհետեւ այնտեղ ընտրակեղծարարության տրամաբանությունը դրված էր, եւ այդպես շարունակ, այսինքն՝ ամեն հատված կոնկրետ գրական ստեղծագործության հետ կապված է: Այս հատվածներն իրար հետ կապված են այն մասերի հետ, որոնք, այսպես ասած, իմ սուվերեն ստեղծագործությունն է, իմ սուվերեն տեքստն է եւ վերաբերմունքը, որը հենց ստեղծված է այդ տրամաբանության մեջ:

Այստեղ էթիկական հարց է առաջանում՝ որքանո՞վ է ճիշտ ուրիշ գրականությունից ներշնչվելով ինչ-որ տեքստ ստեղծել: Իրականում այդ հարցի պատասխանը ես գիտեի, որովհետեւ գրական մի ստեղծագործություն շատ մեծ տպավորություն էր ստեղծել, եւ շատ սիորւմ եմ այդ գործը՝ Խորխե Լուիս Բորխեսի «Պիեռ Մենարը՝ «Դոն Կիխոտի» հեղինակ»-ը, որտեղ հերոսն ուղղակի նորից գրում է «Դոն Կիխոտը» եւ համոզված է, որ իր գրած «Դոն Կիխոտը» ոչ մի ընդհանրություն չունի Սերվանտեսի գրած «Դոն Կիխոտի» հետ: Այդ ասոցացիան կար, ես ինչ-որ առումով ինձ դնում էի Պիեռ Մենարի դիրքում, որը դառնում է «Դատավարության» հեղինակ, Նոդար Դումբաձեի վեպերի հեղինակ, Եզոպոսի առակի հեղինակ եւ բոլոր այդ հնարավոր ստեղծագործությունների հեղինակ:

Երբ ես դուրս եկա ընդհատակից, հետո բանտից, ողջ ընթացքում անընդհատ իմ օրակարգում եղել է գիրքը հրատարակելը: 2011 թ., երբ բանտից դուրս եկա, առաջին գործը, որ արեցի՝ մտածեցի, թե ինչպիսին պետք է լինի շապիկը: Այս լուսանկարը ես արել եմ 2011 թ.՝ բանտից դուրս գալուց մի քանի ամիս հետո: Հետո երբ մտածում էի, որ գիրքը պետք է հրատարակել, այնպիսի զգացողություն պատեց ինձ, որ սա ընդամենը հոդվածների շարք է եւ մեծամտանալ՝ գիրք տպելու աստիճան, այդքան էլ պատեհ չէ եւ այդպես մնաց: Եվ ահա, 2018 թվականին, ես այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարն էի, ինչպես գրքի հետեւում գրել եմ, Հայկ Կոստանյանը հանդիպում էր ցանկացել: Հանդիպեցինք, ինքն ինձ ասաց՝ խնդրում եմ թույլ տաք, որպեսզի ես այդ գիրքը հրատարակեմ: Ասացի հրատակաչի փորձ ունե՞ք, թե՞ ոչ, այսինքն՝ ինքը որպես հրատարակիչ բոլոր առումներով անընդհատ, թող ների ինձ, անվստահություն էր ներշնչում, թե արդյոք ինքն այդ գործը կարող է կազմակերպել: Մյուս կողմից, այդ հարցը կար, թե իմաստ ունի՞ արդյոք սա տպագրել: Ես ասացի, որ մինչ այդ հարցի պատասխանը տալը ինձ անհրաժեշտ է կարդալ այս գիրքը, հասկանալ, թե ինչ է գրված: Եվ երբ կարդացի գիրքը, այնպիսի տպավորություն էր, որ ես ինքս ինձ նամակ եմ գրել 10 տարի առաջ, այսինքն՝ սա խոսակցություն է ինքս ինձ հետ: Այդ ընթերցման արդյունքում էր, որ ծնվեց «Չար տնակի հեքիաթը»: Ինչո՞ւմ էր հեքիաթի իմաստը՝ կոնտեքստը նրանում է, որ կարծես թե Ազգային ժողովի շենքը, «Ելք» խմբակցության ղեկավարի աշխատասենյակը խժռել է բոլոր այն արժեքները, որոնք այստեղ նկարագրված են, այսինքն՝ կերել է իմ հիշողությունն այն իմաստով, որպեսզի չհիշեմ, թե որն է առաքելությունը, որն է այն խնդիրը, որը պետք է լուծվի:

Այս գրքի ընթերցումն էր, որ վերակենդանացրեց, այսինքն՝ որպես ինքս ինձ գրած նամակ օգնեց հասկանալ, որ այն չէ իմ գործը, երբ այս աշխատասենյակում նստած պետք է լինեմ խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր, որը պետք է սուր ելույթներ ունենա եւ այլն, , մի մասն ասի, որ հաստատ սա պայմանավորված է, թատրոն է խաղում, մյուս մասն ուրիշ բան ասի: Բայց պարզ էր, որ պետք է գործողություն: Եվ, իհարկե, այս գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ:

Այն միտքը, որ գրքում դրված բոլոր խնդիրները գործնականում լուծվող են, ինչ-որ առումով ճիշտ է՝ մի տարբերությամբ: Շատ հնարավոր է, որ այն, ինչ այստեղ գրված է, հնարավոր է՝ պարզվի, որ շարունակական է, երկրագնդի պտույտի նման անընդհատ ուղեծիր ունի եւ այդ ուղեծրով պտտվում է: Ինչի՞ համար եմ ասում, որովհետեւ այս գրքում կա մի գլուխ՝ «Ւ՞նչ է անում այդ բանտապահը»: Այդ գլուխը նկարագրում է, որ գլխավոր խմբագրի իմ աշխատասենյակում էլ ես բանտում եմ, ինչ-որ տեսանելի եւ անտեսանելի բանտապահներ կան, հետո, երբ ճամփորդում եմ, միեւնույն է, ինձ հետ է այդ խցիկը, բանտախուցը քարշ եմ տալիս ամբողջ աշխարհում, հետո երբ բանտախցում եմ՝ կրկին բանտախցում եմ: Անկեղծ ասած, մի քանի օր առաջ մտածում էի, որ ես կրկին բանտախցում եմ: Ինչո՞ւ հիմա առավել, քան նախկինում, որովհետեւ հիմա ես ամեն օր գտնվում եմ մի տեղում, աշխատում եմ մի աշխատասենյակում, որտեղ նույնիսկ հնարավոր չէ պատուհանը բացել, գլուխը հանել ու մաքուր օդ շնչել: Իհարկե, ինձ թող ներեն Պետական պահպանության ծառայության իմ ընկերները, բայց անընդհատ ուր գնում եմ, գնում եմ զինված մարդկանց ուղեկցությամբ: Այստեղ պատկերն առավել հիշարժան է դառնում, եթե ես ձեզ ասեմ, որ հիմա իմ ընկերներից մեկը, երբ ես բանտում էի, աշխատում էր «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում եւ ամեն օր դուռը բացում էր, ինձ ուղեկցում քննության, իսկ հիմա նա աշխատում է իմ թիկնազորում եւ շարունակում է ինձ ուղեկցել:

Գրքի շապիկը. շատ բան իսկապես ենթագիտակցորեն է աշխատում, հիմա հղում եմ անում գրքի շապիկին, որ լուծումները մեր գլխում են, եւ ինձ նույնիսկ սկսել է թվալ, որ պատահական չէ, որ ես հենց այս տարբերակն եմ ընտրել: Իհարկե, մոտիվացիան այն է եղել, որ ամբողջ ճամփորդությունն իմ գլխում է տեղի ունեցել, բայց երեւի այդ ասոցիացիաները նորից առաջանում են: Հենց սկզբից, ինչ նկարագրված է գրքում, նորից կրկնվում է, սկսած՝ մեկնարկ հանպատրաստից: Այսինքն, այն ժամանակ ես հանպատրաստից դարձա փախստական, հիմա հանպատրաստից դարձա վարչապետ: «Ներիր ինձ որդիս» հատվածը, երբ կրկին այդ տրամաբանությունը վարչապետ դառնալուց հետո աշխատեց: Ընդհատակը. հիմա ես ընդհատակո՞ւմ եմ, թե՞ ընդհատակում չեմ: Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է, որտեղ մարդկանց հետ չես շփվում, այսինքն՝ ապրում եմ կառավարական առանձնատանը, որն ընդհատակ է: Ես հիմա մարդկանց հետ մեծամասամբ նույն ձեւերով եմ շփվում, ինչ ընդհատակում գտնվելիս՝ կրկին ինչ որ գրավոր տեքստեր, ելույթներ: Հետո այն զրահապատ մեքենան, որով գնում-գալիս եմ շրջապատված, ընդհատա՞կ է, թե՞ ընդհատակ չէ: Եվ վարչապետի աշխատասենյակը, որտեղ հնարավոր չէ նույնիսկ պատուհանը բացել եւ մաքուր օդ շնչել: Այսինքն՝ կրկին այդ ամենը կրկնվում է, եւ սա մի շրջապտույտ է, որը չգիտեմ, թե ինչքան պետք է շարունակվի: Շնորհակալություն»:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման բանախոսների եւ մասնակիցների հարցերին:Մասնավորապես, անդրադարձ է եղել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքում Չե Գեւարայի մասին հատվածին, որտեղ ասվում է, որ իրական հեղափոխականն այն քանդող ուժն է, որից հետո նոր կառույցներ պիտի գան, եւ իրական հեղափոխականը երբեք իշխանություն չի դառնում: Այս համատեքստում իր այժմյան զգացողության եւ մտածելակերպի մասին հարցադրմանը վարչապետը պատասխանել է. «Սա ամենակարեւոր հարցերից է, որովհետեւ իմ պատկերացրած հեղափոխությունը, ինչպես հստակ գրված է, հենց այդպիսին է: Նաեւ այն համատեքստում, որ ասում են՝ այսպես ասում է, այնպես անում, շատ կարեւոր հարց է: 
Ես տեքստի ընթերցումն ավարտել եմ 2018 թ. փետրվարին: Բնականաբար, 2 ամիս հետո այս տեքստի ընթերցումը շատ թարմ էր, եւ երբ եկավ 2018 թ. ապրիլը եւ արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, եւ երբ կար այդ կարգախոսը՝ «Նիկոլ վարչապետ», այս տեքստն անընդհատ ինձ հետ էր, իմ մտքում էր: Ես մտածում էի հեղափոխության այն բանաձեւի մասին, որը գրվել է, եւ ես ի՞նչ պետք է անեմ այդ իրավիճակում: Անկեղծ ասած, իհարկե, մտածել եմ, որ այդ իրավիճակում, երբ արդեն առաջին փուլն ավարտված է, պետք է վերցնեմ իմ ուսապարկը եւ գնամ մեր տուն՝ ասելով, որ հեղափոխականի առաքելությունն ավարտված է: Բայց երբ ինձ հասկանալի է եղել՝ իսկ ի՞նչ տեղի կունենա հետո. Հայաստանի վարչապետ կդառնա, օրինակ, Կարեն Կարապետյանը կամ ուրիշ ինչ-որ մեկը, եւ ոչ մեկին ես չեմ կարողանա համոզել եւ ապացուցել, որ այդ հեղափոխությունն իրականում ներիշխանական ինտրիգ չէր: Ես մտածեցի, որ ժողովուրդն ուղղակի կզգա իրեն, կներեք այդ բառի համար, օգտագործված ինչ-որ ուրիշ նպատակների համար: Մինչեւ հիմա էլ տուն գնալու ուսապարկն իմ ուսերին է, եւ միակ պատճառը, որ այդ սցենարը չի գործել, հետեւյալն է. ես հասկացա, որ մարդկանց մոտ կլինի շատ ավելի մեծ հիասթափություն եւ նույնիսկ զայրույթ, իրենց համար ի հայտ կգա առավել ծախված ընդդիմադիր գործչի կերպար, որն ընդամենը ներիշխանական ինտրիգների գործիք էր, դրանց ծառայեց եւ թողեց, գնաց իրենց տուն: Սա է այդ հարցի պատասխանը: Ես այդ մասին շատ երկար եմ մտածել, եւ քանի չեմ համոզվել այդ պատասխանի 100 տոկոսով ճշմարիտ լինելու մեջ, ինքս ինձ համաձայնություն չեմ տվել, որ ես պետք է լինեմ վարչապետի թեկնածու»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի հիմնական ուղերձն այն է, որ անհատական ջանքը, մի մարդու գործողությունը գլոբալ ազդեցություն ունի ամեն ինչի վրա. «Այս գրքի լեյտմոտիվներից կարեւորագույնը դա է՝ ցույց տալ անհատի անցած ճանապարհի գործողությունների ազղդեցությունը գլոբալ աշխարհի վրա: Ինձ համար ակնհայտ է, որ եթե այս գիրքը չգրվեր, եւ 2017 թ. վերջ-2018 թ. սկզբին չկարդայի, չգիտեմ՝ էլի նույն գործողությունները կանեի՞, թե՞ չէի անի: 2016 թ. ես իմ ֆեյսբուքյան էջում հայտարարեցի հայ գրականության ընթերցման տարի, որի պատճառն այն էր, որ ես զգացի՝ սովորական ինֆորմացիոն հոսքերը մեր իրականությանը պատասխաններ չեն տալիս: Եվ քանի որ ունեմ այն կանխավարկածը, որ գրականության մեջ բոլոր հարցերի պատասխանները կան, սկսեցի կարդալ մեր ժամանակակից գրողներին, որպեսզի գտնեմ այդ հարցերի պատասխանները: Իհարկե, չհասցրեցի այն ամբողջ ծավալով, կուզենայի ընթերցել բոլորին, բայց, իմ կարծիքով, դա մեր հետագա իրադարձությունների համար նույնպես շատ կարեւոր դեր ունեցավ, երբ ես, իմ եւ իմ քաղաքական գործունեության ճգնաժամը զգալով, հասկացա, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է դիմել գրականությանը: Այն ժամանակ իմ մտքով չէր անցնում, որ հնարավոր է նաեւ այս գիրքը, այս գրվածքը այդպիսի դերակատարում ունենա: Բայց արդյունքում սա այդպիսի գրականության կամ տեքստի հետեւողական ընկալման այդ ճանապարհն է, երբ դու հատկապես գրականության, գրական տեքստերի մեջ փորձում ես գտնել լուծումներ»: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա խնդիրների լուծումները մեր ժամանակակից գրողների տեքստերի մեջ կան եւ կոչ արել ավելի շատ կարդալ արդի հայ գրողներին: «Մեր ժամանակակից գրողների այն գրքերը, որ կարդացել եմ, ավելի են խորացրել համոզմունքս. մենք այսօր ունենք տաղանդավոր հրաշալի գրողներ եւ վերջին 10 տարում Հայաստանում մեր գրականությունը մեծ վերածնունդ է ապրում, որ մենք դեռ չենք գիտակցում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ այժմ աշխատում է իր բանտային օրագրի լույսընծայման վրա՝ օրական 10-20 րոպե հատկացնելով այդ գործին:

Տպել
3907 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան