Ագրարային համալսարանի ռեկտորն ընտրվել է քվեարկությամբ և նախարարի մտերիմը չէ. բուհի պատասխանը՝ Է. Մարուքյանին

Ագրարային համալսարանի ռեկտորին նախարարը չի նշանակում, այլ ընտրում է բուհի հագաբարձուների խորհուրդը: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ նշել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում այս թեմայով ծավալված քննարկումներին:

Համալսարանը հերքում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր մտերիմին ռեկտոր է նշանակել, ով իրեն նախկին 554 000-ի փոխարեն 855 000 աշխատավարձ է սահմանել:

Հայտարարության մեջ նշվում է, որ հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ համալսարանի ռեկտոր ընտրված Վարդան Ուռուտյանը ԿԳ նախարարի մտերիմը չէ և երբևէ չի եղել:

Ազգային Ժողովի այսօրվա նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իր խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։ Մեր պարտքն ենք համարում արձանագրել, որ խորհրդարանի բարձր ամբիոնից նախարարին ուղղված խոսք ասելու պատեհությունից օգտվելով, պարոն Մարուքյանը, ըստ էության, կամա թե ակամա մոլորեցնելու փորձ արեց Ազգային Ժողովի իր գործընկերներին և հանրությանը՝ թույլ տալով արտահայտություններ Ագրարային համալսարանում ենթադրյալ կոռուպցիոն երևույթների մասին։
Մարուքյանը նախ նշեց, որ նախարարն Ագրարային համալսարանի ռեկտոր է «նշանակել» իր մտերիմներից մեկին՝ սահմանելով 855 հազար դրամ աշխատավարձ:

Ստիպված ենք պատգամավորին հիշեցնել կամ տեղեկացնել, որ համալսարանի ռեկտորին նախարարը չի նշանակում, այլ ընտրում է բուհի հագաբարձուների խորհուրդը:

Երկրորդ, հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ համալսարանի ռեկտոր ընտրված Վարդան Ուռուտյանը ԿԳ նախարարի մտերիմը չէ և երբևէ չի եղել: 

Ինչ վերաբերում է աշխատավարձին, նախ նշված գումարն արտացոլում է ռեկտորի աշխատավարձը՝ ներառյալ հարկերը: Բացի այդ, բարձրացել են ոչ միայն ռեկտորի, այլև համալսարանի ևս 330 հոգու աշխատավարձերը: Ընդ որում, դա արվել է նվազագույն ծախսերով:

Մի՞թե իրավաբանության և պատգամավորական աշխատանքի մեջ «թրծված» պարոն Մարուքյանի համար աշխատավարձի բարձրացումը կոռուպցիա է: Ի դեպ, վերոնշյալ գումարը Ագրարային համալսարանի նման հսկա կառույցի ղեկավարի համար, մեղմ ասած, բարձր չէ, մանավանդ՝ համեմատության մեջ դնելով չափերով համարժեք այլ պետական բուհերի ռեկտորների աշխատավարձերի հետ:
Մարուքյանին մոլորության մեջ գցող հանգամանքները կամ աղբյուրներն ակնհայտորեն բավարար խորաթափանցություն չեն դրսևորել նաև «մեկ աշխատող և մեկ պետ ունեցող բաժնի» աշխատանքը գնահատելիս՝ այն պարզ պատճառով, որ մեկ աշխատողով բաժին համալսարանում չկա:

Երկու նորաստեղծ բաժինները՝ Մարկետինգի և զարգացման բաժինը և Գիտական ծրագրերի համակարգման բաժինը, որոնց մասին ամենայն հավանականությամբ փորձել է խոսել պարոն Մարուքյանը, ոչ միայն մեկ աշխատողով բաժիններ չեն, այլև այս պահին էլ ունեն առաջատար մասնագետի մեկական թափուր տեղ: ՄԶ բաժինն, օրինակ, հասցրել է գործընկերային կապեր հաստատել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ և կրթական ու հետազոտական բնույթի ներդրումային ծրագրերի մի շարք հայտեր ներկայացնել և իրականացման համաձայնություն ձեռք բերել:

Արդեն 80 հազար ԱՄՆ դոլարի չափով համաձայնություն ունենք լսարանների կահավորման և համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով: Ի դեպ, բաժնի պետի ամսական աշխատավարձը կազմում է 200 հազ. դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ աշխատանքի արդյունավետության գնահատականը թողնում ենք ընթերցողին:

Համալսարանում մեկնարկած կառուցվածքային բարեփոխումները, մասնավորապես օպտիմալացումը «դասական» մարուքյանական ոճով ներկայացնելուց առաջ կարելի էր հետաքրքրվել և իմանալ, որ համալսարանում մարդկանց հնարավորություն է տրվում համակարգչային ծրագրակազմերի անվճար դասընթացների միջոցով բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը և մրցունակությունը: 300-ից ավելի ուսանողներ և դասախոսներ մեծագույն ցանկությամբ մասնակցում են դասընթացներին: 100-ից ավելի դասախոսներ էլ ներգրավված են անգլերենի ուսուցման տարբեր մակարդակների դասընթացներում: Որակավորման բարձրացման պահանջարկը և համալսարանի նոր ղեկավարության օրոք ընձեռած հնարավորությունները միանգամայն համարժեք են:

Ի դեպ, դասախոսների աշխատավարձերը թեև անվանական առումով առայժմ չեն բարձրացել, սակայն դա արվել է անուղղակի կերպով՝ աշխատավարձի նույն չափի պահպանմամբ նվազեցնելով դասախոսի լսարանային ծանրաբեռնվածությունը: Մինչև սեպտեմբեր էականորեն բարձրանալու են նաև պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, և դա նույնպես կառուցվածքային բարեփոխումների կարևոր արդյունքներից մեկը կլինի: Այժմ վերանայվում են կրթական ծրագրերը․ սա ենթադրում է առարկայական ցանկի արդիականացում և, այո՝ նաև հնացած առարկաների՝ ուսումնական պլանից դուրս թողնելը:

Էդմոն Մարուքյանի «սկզբունքային» դիրքորոշումը, ցավոք, սխալ հասցեատիրոջ է հանգել: Չենք կարծում, թե պարոն Մարուքյանն ավելի հետաքրքիր զբաղմունք չունի, քան Ագրարային համալսարանի ուղղությամբ «պարապ» կրակոցը, այն էլ դատարկ փամփուշտով: Բայց ամեն դեպքում, մենք էլ կարող ենք հետաքրքրիր զբաղմունք հուշել, օրինակ՝ Ագրարային համալսարանում տեղի ունեցող արմատական դրական փոփոխությունների վերաբերյալ: Ընդ որում, մենք դա կանենք հաճույքով, գործընկերության ոգով, Ագրարային համալսարանի հոգաբարձուների նոր խորհրդին և նոր ղեկավարությանը բնորոշ բաց, թափանցիկ և մասնագիտական բարձր չափանիշներով բնութագրվող ոճով:

Տպել
2050 դիտում

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը