N12 պոլիկլինիկայում իրավիճակը լարվել է. տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել, կան խախտումներ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով այսօր հայտարարեց Ավան վարչական շրջանի թիվ 12 պոլիկլինիկայում ստեղծված լարված իրավիճակի մասին: Ասաց, որ այնտեղ է գտնվում բազմաթիվ աշխատակիցների հրավերով. նրանք կասկածում են, թե տնօրենին, որը պաշտոնավարել է շուրջ 22 տարի, ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել եւ հեռանալ:

«Բոլոր աշխատակիցները իմ տպավորությամբ եւ համոզմամբ, սիրում են տնօրենին, լսում են եւ պաշտպանում են: Ահռելի քանակության աշխատակիցներ են հավաքվել, մի մասը լացում է, մի մասը լացած է: Եվ սա իսկապես խնդիր է: Ես խնդրում եմ քաղաքապետ Հայկ Մարությանին եւս մեկ անգամ մանրակրկիտ  ուսումնասիրել եւ հանձնարարություն տալ համապատասխան վարչության պետին այս խնդրով զբաղվելու, որովհետեւ այստեղ իրավիճակը չի հանդարտվելու, եւ աշխատակիցիները պատրաստվում են հաջորդ բողոքի ակցիան իրականացնել քաղաքապետարանի դիմաց»,- ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամը:

Հավելեց, որ աշխատակիցները տնօրենից պահանջում են ետ վերցնել աշխատանքից ազատման դիմումը: Տեսանյութում լսվում է, որ հավաքվածներից մեկը տնօրենի ներկայությամբ դիմում է աշխատակիցներին եւ հետաքրքրվում, թե նրան հարցրե՞լ են՝ ինչու է գրել այդ դիմումը եւ ինչ ճնշման մասին է խոսքը, ըստ իրենց: «Ինքը մեզ չի ասում»,- լինում է պատասխանը, որից հետո այդ սենյակից միացումն ընդհատվում է:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, համար 12 պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը աշխատանքից ազատման դիմումը գրել է երկու օր առաջ: Հավաստիացրեցին, որ դա եղել է սեփական նախաձեռնությամբ եւ հաջորդել է պոլիկլինիկայում քաղաքապետարանի իրականացրած ստուգումներին ու այնտեղ հայտաբերված բազմաթիվ խախտումներին՝ կապված բուժական ծառայությունների հետ: Ասացին, որ պոլիկլինիկայի տնօրենն ընդունել է հայտնաբերված խախտումները եւ որոշել դիմում գրել: Օրենքով սահմանված կարգով նա կարող է վերանայել իր այդ որոշումը եւ դիմումը ետ վերցնել երեք օրվա ընթացքում: Աշխատանքից ազատման դիմումը Վարդումյանը գրել է երկու օր առաջ:

Տպել
1035 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)