Սիրուշոն շարունակում է ակտիվորեն լուսանկարներ հրապարակել ԱՄԷ-ից

Երգչուհի Սիրուշոն, թեեւ արդեն վերադարձել է, շարունակում է համացանցում իր հետեւորդների հետ կիսվել ԱՄԷ-ից իր տպավորություններով: Նա հրապարակում է լուսանկարներ, տեսանյութեր: Նաեւ գրառումներ է կատարում:

Սիրուշոն Արաբական Միացյալ Էմիրություններ էր մեկնել փետրվարի 8-ին Distinctive International Arab Festivals Awards (DIAFA) մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: DIAFA-ում մրցանակներ են հանձնվում գիտության, երաժշտության, սպորտի, կինոյի եւ այլ ոլորտներում ունեցած ներդրումների համար։ Երգչուհին այնտեղ պատվավոր մրցանակի էր արժանացել իր ոլորտում ունեցած հաջողությունների համար:

Ի դեմս Սիրուշոյի՝ Հայաստանն առաջին անգամ է ներկայացված եղել DIAFA-ում: Բացի մրցանակ ստանալուց՝ նա նաեւ ելույթ է ունեցել: Միջազգային բեմում երգել է հայերենով՝ «Զոմա, զոմա» երգը: Ինչպես երեւում էր ինստագրամում նրա հրապարակած տեսանյութից, արտասահմանցի հանդիսատեսը ձայնակցում էր նրան:

Բացի մրցանակաբաշխությանը մասնակցելուց՝ նա նաեւ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Եղել է ԱՄԷ Հայոց թեմի ազգային առաջնորդարան Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում, զրուցել է թեմի կաթողիկոսական Փոխ. Մեսրոպ Սրբազանի հետ: Նաեւ հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանի հետ:

Տպել
1598 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան