Ոստիկանները գիտեին, որ Հայկ Սարգսյանն է ինձ վրա կրակել, գործը փակեցին. Կենտրոնի Կյաժը հնչեցրել է Ներսիկ Նազարյանի անունը

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին տուժող ճանաչված «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքները։ 
Պատճառը դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ առկա էական հակասություններն էին:

Մասնավորապես Դավիթ Սիմոնյանը նախաքննության ընթացքում նշել է, որ Հայկ Սարգսյանին պատկանող բնակարանի նկուղային հարկում ինքը, Արթուր Ղեւոնդյանը եւ Հայկ Սարգսյանը օգտագործելիս են եղել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Մինչդեռ Սիմոնյանն այսօր դատարանում հայտարարեց, թե Հայկ Սարգսյանն իր ներկայությամբ թմրամիջոց չի օգտագործել: Դատախազի ճշտող հարցին ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ այդ պահը «մտքից թռել էր»:

«Որոշ ժամանակ անց Հայկը նույն սենյակում քնեց, որի ձեռքում էլ գտնվել է ատրճանակը՝ մարտի բերված վիճակում: Արթուրի հետ թմրանյութի շուրջ վիճաբանություն առաջացավ, ինչի ժամանակ Հայկը արթնացավ եւ սպառնալով, որ ինձ կսպանի, թմրանյութի ազդեցության տակ նշված զենքով մեկ անգամ կրակեց իմ փորին, որի արդյունքում ես վիրավորվեցի: Այդ պահին Արթուրը Հայկի ձեռքից վերցրեց ատրճանակը, որպեսզի վերջինս նորից չկրակի, քանի որ Հայկը ինձ սպառնում էր, որ կսպանի: Դրանից հետո տան վերեւի հարկից իջավ նաեւ Հայկի եղբայր Նարեկը եւ ինձ տարան հիվանդանոց»,- իր նախաքննական ցուցմունքում նշել է Դավիթ Սիմոնյանը:

ՄԻնչդեռ այսօր դատարնում պատասխանելով դատախազի հարցին՝ մինչ կրակելը Հայկ Սարգսյանը իրեն սպառնացե՞լ է սպանել, Սիմոնյանն ասաց, որ չի հիշում: Բացի դա նշել էր, որ զենքը ոչ թե Հայկ Սարգսյանի ձեռքում է եղել, այլ՝ սեղանին:

Նախաքննության ընթացքում տուժողը նաեւ նշել է, որ խոսակցության ընթացքում իմացել է, որ ոստիկանության աշխատակիցները տեղյակ են եղել, թե ինչպես է տեղի ունեցել իրականությունը. «Գիտեին, որ Հայկն է ինձ կրակել, սակայն գործը փակեցին...իմացել եմ, որ այդ ամենը միջնորդել է Ներսիկ Նազարյանը»:

Նշենք, որ Ներսիկ Նազարյանը երկար տարիներ եղել է Երեւանի ոստիկանապետը, պաշտոնից ազատվել է 2013 թվականին:

Դատարանում այսօր Դավիթ Սիմոնյանը նաեւ հայտարարեց, թե Սաշիկ Սարգսյանը չի իմացել դեպքի մասին, մինչդեռ նախաքննության ընթացքում տված ցուցմունքում նա պնդել է հակառակի մասին:

Սույն գործով դատական նիստը հետաձգվեց:

Տպել
4619 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի