Խնդրում եմ մուննաթ չգալ ընդդիմության վրա․ վատ ծրագիր ներկայացնելու համար ընդդիմությունը մեղավոր չէ․ Անի Սամսոնյան

Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ելույթում անդրադարձավ հակակոռուպցիոն պայքարին՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստանը» կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ներկայացրել էր մասնագիտացած եւ անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու առաջարկ, ինչը 2015թ. հաստատվել էր «Ելք»-ի նախընտրական ծրագրում, բայց կառավարության ծրագրում հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ հատվածում ոչ մի խոսք չկար այս ինստիտուտի գոյության մասին․

«Կառավարության ծրագրում դուք խուսափել եք նույնիսկ նշել մոդելի անվանումը եւ տալիս եք նկարագրություն, որի նշաձողը սահմանելու համար այն ձեզ մանեւրելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս»:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման տարիներին, քանի որ վարչապետի երեկվա հայտարարությունն այն մասին էր, որ Հայաստանում պրոբացիայի ծառայությունն արդյունավետ չի աշխատում եւ պետք է հասկանալ խնդիրը ու փորձել լուծել:

Սամսոնյանն իր ելույթում հարցրեց՝ ճի՞շտ է հասկացել, որ վարչապետը չի հավատում ազատազրկված անձանց վերասոցիալականացման հնարավորությանը, քանի որ ցանկացած կայացած երկրում կիրառվում է այսպիսի համակարգ:

«Ստացվում է, որ միջազգային կառույցների, փորձագետների, մարդու իրավունքների պաշտպանի, հասարակական կազմակերպությունների եւ այս համակարգը ներդրողների ջանքերն իզո՞ւր են: Ասում եք՝ ձեր այս համոզմունքը պայմանավորված է նախկինում դատապարտյալի կարգավիճակով: Պարոն Փաշինյան, դուք անազատության մեջ եք հայտնվել ժողովրդի կողմից ատելի քաղաքական ուժի հետապնդման հետեւանքով, եւ դուք այս ծառայության կարիքը չէիք էլ ունենա, որովհետեւ դուք եղել եք քաղբանտարկյալ եւ հասարակությանը վերաինտեգրվելու, հոգեբանական եւ սոցիալական խնդիր չունեիք: Մարդիկ ձեզ ընդունել են գրկաբաց, համարել են հերոս ու տվել են վստահության քվե: Այս առումով պրոբացիան կարող էր ձեզ պետք չգալ եւ դուք չպետք է դա չափեք նայեք ձեր պրիզմայով»:

Անի Սամսոնյանը հույս հայտնեց, որ վարչապետը կվերանայի իր «սկեպտիկ մոտեցումը», եւ պետությունն այս հարցում ջանք չի խնայի իր «պոզիտիվ պարտավորությունը» կատարելու։

«Ինչ վերաբերում է տպավորություններին, որ ընդդիմությունը կարծես թե չի ուզում իրականանա այս ծրագիրը․ մի մանիպուլացրեք, Դուք այստեղ մեզ փորձում եք համոզել, որ, հարգելի՛ ընդդիմություն, ցանկացած շարժի դեպքում լավ կլինի ծափ տաք այդ շարժի համար, իսկ մենք ձեզ ասում ենք, որ ցանկացած շարժ ցուցաբերում էր նաեւ նախորդ իշխանությունը, բայց ձեր քաղաքական կամքը, ձեր հռչակած տնտեսական հեղափոխության սկզբունքները ձեզ պարտադրում են անել ավելին, հստակ գնահատել ձեր հնարավորությունները, ինչը դուք չեք կարողացել անել։ Եւ վատ ծրագիր ներկայացնելու համար ընդդիմությունը մեղավոր չէ։ Խնդրում եմ նաեւ մուննաթ չգալ ընդդիմության վրա, որովհետեւ դուք նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը չեք, իսկ մենք ձեզ համար նախկին կոռումպացված իշխանությունը չենք»,-եզրափակեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Պրոբացիա-պրոբացիայի շահառուի սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաեւ հասարակության անվտանգության ապահովման նպատակով պրոբացիայի շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետեւանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ վերահսկողության կատարում ու վերասոցիալականացման իրականացում հասարակությունում` անձի նկատմամբ հսկողություն, ուղղորդում եւ աջակցություն իրականացնելու միջոցով։

Տպել
2254 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը