Ալավերդու պղնձաձուլարանի 100-ից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթուղին (լուսանկարներ)

13/02/2019 schedule16:53

Ալավերդու պղնձաձուլարանի 100-ից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթուղին, նրանք պատասխան են պահանջում արդեն չորս ամիս պարապուրդի մատնված գործարանի ճակատագրի վերաբերյալ, հայտնում է Ազատությունը։

Մարտի 1-ից գործազուրկ դառնալու վտանգի տակ կանգնած աշխատակիցները նշում են, որ անորոշ վիճակում են և որևէ լուր չունեն գործարանի սեփականատիրոջ, ՎՏԲ բանկի և կառավարության միջև արդեն չորս ամիս տեղի ունեցող բանակցությունների մասին։

«Գալիս են փակ քննարկումներ են անում, թե բաց քննարկումներ են անում, պաշտոնական պատասխան էս քաղաքը չի ստանում։ Էս չորս ամիս ա մենք չենք տենում, որ որևէ մեկն էս հարցով զբաղվում ա։ Տարբեր տեսակետներ, տարբեր պատասխաններ ենք ստանում՝ ոչ պաշտոնական, մի կողմը ասում է՝ «ես պատրաստ եմ աշխատելու, խոչընդոտներ կային», մի կողմն ասում է՝ «ես ասում եմ՝ աշխատի, ինքը չի աշխատացնում», - ասաց աշխատակիցներից մեկը։

Գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում «Վալլեքս» ընկերության խոշոր պարտքի դիմաց։ Ավելի քան 500 աշխատակիցները վճարվում են աշխատավարձի երկու երրորդի չափով։ Եթե եռակողմ բանակցություններն արդյունք չտան և գործարանն անցնի ՎՏԲ բանկին, ինչն ամիսներ առաջ տեղի ունեցավ Թեղուտի հանքավայրի հետ, ապա մարտի 1-ից շուրջ 500 աշխատակիցներ գործազուրկ կդառնան։

«Մենք մեր աշխատանքն ենք ուզում պահանջենք, որ մենք աշխատենք ու Ալավերդին շարունակի ապրել», - նշեց մեկ այլ աշխատակից։

Այսօր հարցի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Այվազյանը Ազգային ժողովում հարց ուղղեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի պատասխանը, մինչդեռ, չգոհացրեց բողոքի ակցիայի մասնակիցներին։«ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրին և «Վալլեքս Գրուպ» ընկերությանը տվել է 380 միլիոն դոլարի վարկ, և ըստ ամենայնի՝ այդ վարկը տրվել է ոչ առանց քաղաքական միջամտության, և հիմա եկել է ժամանակ, երբ որ Թեղուտի հանքավայրը, «Վալլեքս Գրուպ» ընկերությունը այդ վարկը չի կարողացել սպասարկել, այսինքն՝ 380 միլիոն դոլարը վերցրել են և չեն կարողացել սպասարկել էդ վարկը, որից հետո այդ ընկերությունը սնանկացել է կամ սնանկացման ճանապարհին է։ Եվ էնտեղ կան շատ խուճուճ և խառնված գրավների, պարտավորությունների համակարգ, և հիմա խնդիրը կայանում է նրանում, որ էլի «Վալլեքս»-ի և ՎՏԲ-ի միջև բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել, և էդ բանավեճը, մենք էլ պետք է օգնենք, որ հնարավորինս արագ կարգավորվի», - ասաց Փաշինյանը։

«Ժողովրդին էս անորոշությունից հանելու պատասխան էր պետք, բայց անորոշության մեջ կոխեցին։ Վարչապետի պատասխանը հավասար էր, որ՝ «սպասեք, անժամկետ սպասեք»։ Թող վարկերը սառեցնեն, սպասենք, թող մի հատ ապրելու միջոց առաջարկեն, սպասենք, ինչի՞ն սպասենք», - ընդգծեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Գործարանի աշխատակիցներին հանդիպեցին նաև Լոռու մարզպետն ու ոստիկանության մարզային վարչության պետը։ Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց, որ երեկվանից գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը բանակցությունների սեղանին նոր առաջարկ է դրել, առանց մանրամասնելու, թե ինչ բովանդակությամբ։ Մարզի ղեկավարն ակնարկեց, որ բողոքի ծայրահեղ քայլերը կարող են ուղղորդված լինել գործարանի տնօրինության կողմից։ Սա ճնշում է կառավարության վրա ընկերության պահանջները բավարարելու նպատակով, նշեց մարզպետը։

«Եթե մի կողմը անընդհատ գնում է զիջումների, մյուս կողմը չի գնում, դա բանակցություն չի, դա շանտաժ է կոչվում, հետևաբար՝ նման ձևով հարցը չի լուծվում և չի լուծվելու։ Մի քանի կողմեր կան էստեղ, ձեզ մի փոքր մոլորեցնում են։ Դուք կառավարության հետ խնդիր չունեք, ձեր խնդիրը կառավարությունը չի և պրոբլեմը կառավարությունում չի», - դիմելով ակտիվիստներին՝ նշեց Անդրեյ Ղուկասյանը։

Երկաթուղին բացելու մարզի ղեկավարի հորդորներն արդյունք չտվեցին։ Ակցիայի մասնակիցները վրան են տեղադրել և ասում են, թե գիշերելու են երկաթգծի վրա, քանի դեռ կոնկրետ պատասխան չեն ստացել։

Հիշեցնենք, գործարանն անցած տարիներին արտանետումների թույլատրելի սահմանաչափը գերազանցել է մինչև 7 անգամ։ Գործունեությունը դադարեցնելուց հետո սեփականատերերը կառավարությունից պահանջում են թույլատրել աշխատել արտանետումների նույն չափով:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
1360 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել