Ո՞ւմ է 160 հազար դրամանոց նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվելու 60 հազար դրամով. ՊԵԿ-ը պարզաբանում է

13/02/2019 schedule15:34

Նոր սերնդի ՀԴՄ-ների տրամադրման գործընթացը ընթանում է բնականոն հունով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը՝ տեղեկացնելով, թե հատկապես ում է այդ ՀԴՄ-ն տրամադրվելու 60 հազար դրամով եւ ում՝ 160 հազար դրամով:

ՊԵԿ-ի հաղորդագրությունում ասվում է. «Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար. 

ա. կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր եւ նոտարներ, որոնց համար օրենսգրքի համաձայն հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր էր 2019 թվականի հունվարի 1-ից,

բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր,

գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերեր:

Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր սերնդի ՀԴՄ-ները 60000 դրամով կարող են ձեռք բերել նաեւ 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, ինչպես նաեւ 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները:

Նախկինում գործող` 160000 դրամը կպահպանվի վերը չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար (բացառությամբ բացառապես արտոնագրային հարկ վճարողների):

Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019թ. փետրվարի 13-ի դրությամբ` նախկինում ՀԴՄ ձեռք բերելու դիմում ներկայացրած շուրջ 1500 տնտեսվարողի համար արդեն իսկ վերահաշվարկ է կատարվել եւ գործընթացն ավարտին հասցնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում, իսկ եւս 1000 հայտ բավարարվել է, այսինքն` ներկայանալու դեպքում նրանք եւս ՀԴՄ-ները կստանան 60000 դրամով:

Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ` էլեկտրոնային հասցեին: Դիմումի ձեւերին եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքէջում` էլեկտրոնային հասցեով»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն ոչ թե 160 հազար, այլ 60 հազար դրամով: Իսկ ՊԵԿ-ն էլ հայտարարել էր, որ այդ 100 հազար դրամը կվճարի պետությունը: Ոչ Փաշինյանը, ոչ ՊԵԿ-ը որեւէ բացառության մասին չէին խոսել:

Տպել
2089 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է