Նախարարություններում եղել են լավ ախպոր պուճուր ախպերներ եւ քույրեր, որոնք այնտեղ ուղղակի նստել են. Փաշինյան

Շատ դեպքերում մեր ամենապրիմիտիվ հարցերի լուծման համար մենք գնում, վարկ ենք վերցնում, արտասահմանից փորձագետներ ենք հրավիրում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հարցադրմանը, թե կառավարության ծրագրում բավական հաճախ նշվում է փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման, ցուցանիշների բարելավման մասին` այդ թվում նաեւ ծրագրային բյուջետավորման կոնտեքստում: «Գործադիրի դիրքորոշումն ինչպիսի՞ն է այն հարցի շուրջ, թե ինչ եղանակներով կարելի է ընդլայնել ԱԺ-ի եւ ՀՀ քաղաքացիների ներգրավումը այս ցուցանիշների մի կողմից մշակման եւ հետո նաեւ դրանց նկատմամբ վերահսկողության ընդլայնման հնարավորությունների մասին»,- հարցրեց պատգամավորը:

«Այդ թեման շատ է շոշափվում, որ մեր ծրագրում ինչ-որ բաներ չկան գրած: Ես երեկ ասացի, որ չկա գրված, որ անցկացնելու ենք ազատ, արդար ընտրություններ: Եթե այդպես մոտենանք, կարող է մեկնաբանվել այսպես՝ եթե չեն գրել ծրագրում, ուրեմն առաջիկա ընտրություններին կառավարությունը պատրաստվում է կեղծել: Բայց մենք համարում ենք, որ խնդիրներ կան, որ լուծված են եւ մենք այդ խնդիրներին` համեյնադեպս այդ մակարդակում` ահազանգի մակարդում, պետք է չվերադառնանք:

Մյուս կողմից մեր ծրագրում գրված է, որ ժողովրդավարությունը` ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը`կուսակցությունները, ընտրությունները, քաղաքացիական հասարակությունը, ազատ մամուլը, մեր հեղափոխության տեսլականն է եւ մենք պետք է այդ ճանապարհով գնանք առաջ: Ես էլի ասում եմ, որ նախորդ կառավարության ծրագիրը այնտեղ դրված է, դա մեկնարկն էր: Դա քաղաքական հեղափոխության ծրագիրն էր, սա՝ տնտեսական: Հիմա քանի որ քաղաքական հեղափոխությունը եկել, հասել է մի փուլի, այդ քաղաքական հեղափոխությունը իր տրամաբանությամբ պետք է շարունակվի այնտեղ, որտեղ պետք է շարունակվի:

Ինչ վերաբերվում է փաստերի վրա հիմնված քաղաքականությանը. մենք ունենք տնտեսագիտական ինստիտուտ, տնտեսագիտության ֆակուլտետներ, համալսարաններ, բայց շատ դեպքերում մեր ամենապրիմիտիվ հարցերի լուծման համար մենք գնում, վարկ ենք վերցնում, արտասահմանից փորձագետներ ենք հրավիրում:

Հիմա մենք պիտի մերոնց ֆինանսավորենք, որ նրանց մասնագիտական կարողությունները հնարավորինս բարձրանան: Այսօր դա իրոք պրոբլեմ է: Մեր նախարարություններում, մեր պետական կառավարման համակարգում շատ դեպքերում չկան կարողություններ՝ պրիմիտիվ հարցերին վերջնական լուծում տալու համար:

Նախարարություններում եղել են մարդիկ` լավ ախպոր պուճուր ախպերներ եւ քույրեր, որոնք այնտեղ ուղղակի նստել են, գործ չեն ունեցել անելու: Հարց է պետք լուծել, կգնանք, վարկ կվերցնենք, մի հատ խորհրդատվական ընկերությունից կհրավիրենք, ԾԻԳ կբացենք, կանենք գործը, կգնա: Այս տրամաբանությունը պետք է փոխել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաեւ նշեց, որ ժողովրդավարությունը մեր արժեքն է, եւ մենք դա պետք է ուժեղացնենք.

«Նույն քաղաքական հեղափոխության ժամանակ ես Ֆրանսիայի հրապարակից հրապարակային հայտարարեցի, որ եթե ՀՀ քաղաքացիները այստեղից մինչեւ փակ շուկա հավաքվեն եւ ՀՀ-ում տեղի չունենա հեղափոխություն, ես քաղաքականությունից հեռանում եմ: Այսինքն, նկատի ունեմ, որ ես պատասխանատվությունից խուսափելու որեւէ փորձ, երբեք չեմ արել եւ չեմ անի:

Որեւէ մեկին թող չթվա, թե հիմա այն հին տրամաբանությունն է, որ վարչապետի պաշտոնը պինդ գրկելու ենք եւ ավտոմատներով ու տանկերով պահելու: Մեր քաղաքականությունը եղել է հնարավորություններ ստեղծելու քաղաքականություն: Կկարողանանք մարդկանց ոգեւորել, քաջալերել, իրենց իսկ ուժերի նկատմամբ հավատ ներշնչել, նշանակում է՝ մենք արժանի ենք առաջնորդել ժողովրդին: Առաջնորդի ամենակարեւոր հատկությունն այն է, որ օգնի մարդուն, որ ինքն իրեն հավատա: Ոչ թե կառավարությանը կամ առաջնորդին հավատա: Հայաստանում քաղաքական հեղափոխությունը տեղի է ունեցել, որովհետեւ մարդն ինքն իրեն է հավատացել: Հիմա մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացի, ինչքան դու հզոր քաղաքական ուժ ես, նույնքան էլ հզոր տնտեսական ուժ ես, որ պահին դու քո ուժերին հավատաս, նշանակում է՝ դու դարձար տնտեսական հեղափոխության առաջնորդ»,- ասաց վարչապետը:

Տպել
2611 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ