«Դու թունելի մի հատվածն էլ անցար եւ ավելի մոտեցար լույսին». հանդիպեցին ու ծանոթացան շաքարային դիաբետ ունեցող երեխաները

Նախօրեին «Ռեստարտ» նախաձեռնության գրասենյակում տեղի ունեցավ «Sweetest Kids» բարերգործական կազմակերպության «Քաղցրիկ հանդիպում» խորագրով առաջին հանրային միջոցառումը:

Մայրաքաղաքից հեռու բնակվելը չէր խանգարել, որ հանդիպմանը մասնակցեն գրեթե բոլոր «քաղցրիկ երեխաները»: Ներկա էին նաեւ նրանց ծնողները, բժիշկներ, հոգեբաններ եւ այլ հյուրեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այս կազմակերպությունը զբաղվում է շաքարային դիաբետ ունեցող երեխաներին արյան մեջ շաքարը չափող գլյուկոմետրեր ու ստրիպներ տրամադրելով: «Sweetest Kids»-ը ստեղծվել է 2018 թվականի հունիսին՝ Էստոնիայում բնակվող Հայկ Մուրադյանի կողմից: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում միայն Հայաստանում՝ այս պահին օգնելով 15 երեխայի՝ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից:

Կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Տերբալյանը մեր զրույցում նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը երեխաներին միմյանց հետ ծանոթացնելն է. «Կազմակերպության հիմնադրումից ի վեր չի եղել միջոցառում, որին կմասնակցեն մեր երեխաներն ու ծնողները: Որոշեցինք կազմակերպել այս հանդիպումը` ծնողներին ու երեխաներին իրար հետ ծանոթացնալու նպատակով: Հանդիպման մասին իմանացան նաեւ մեր գործունեությանը հետեւողներ, որոնք նույնպես ցանկություն հայտնեցին ներկա գտնվել, շփվել մեր քաղցրիկների հետ»:

Երեխաներին ներկաների համար բացահայտելու նպատակով, ըստ իրենց նախասիրությունների, անհատական խաղեր ու ելույթներ կազմակերպվեցին․ երեխաներից ոմանք երգում էին, պարում, ոմանք գլուխկոտրուկներ ասում հյուրերին, փոքրիկ Դավիթն էլ փորձում էր դիպուկ հարվածել ձախ ձեռքով, որը դիաբետի հետեւանքով դժվարությամբ է շարժում:

Ցուցադրվեց Ալինայի մասին պատմող ակնարկը, որը պատրաստել էին կազմակերպության կամավորները: Տասնամյա աղջիկը, որ դիաբետից բացի նաեւ շարժողական խնդիրներ ունի, ֆիլմում պատմում էր, թե հերթական վիրահատությունից հետո ինքն իրեն ինչ է ասում. «Դու սա էլ հաղթեցիր, թունելի մի հատվածն էլ անցար ու ավելի մոտեցար լույսին»: Իսկ հետո` առանձին զրույցում, փայլող աչքերով ասաց. «Չէի պատկերացնում, որ բոլորն էսքան կտպավորվեն իմ ֆիլմով ու կլացեն: Իսկ ես ծանոթացա Դավիթի հետ, որ, չնայած ինձնից փոքր լինելուն, էսքան պայքարում ա, ու հասկացա՝ ես էլ ավելի պիտի պայքարեմ ու ուժեղ լինեմ»:

Երեխաներին ուրախացնելու էր եկել նաեւ աճպարար Նահապետ Արշակյանը: Իսկ արդեն տեսակապով ներկաների հետ զրուցեց կազմակերպության հիմնադիր նախագահ Հայկ Մուրադյանը:

Քաղցրիկ հանդիպմանը ներկա էին նաեւ «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոց ՀԿ-ի մասնագետներ Արմեն Բարսեղյանն ու Հրաչյա Հովհաննիսյանը, որոնք 18 ամիս է՝ հոգեբանական-վերականգնողական աշխատանք են կատարում դիաբետ ունեցող մոտ 100 երեխաների եւ նրանց ծնողների հետ: Արմեն Բարսեղյանի խոսքով՝ իրենց գոհացրեց կազմակերպիչների պատրաստակամությունը, նվիրվածությունը, կրեատիվ մոտեցումը: Հոգեբանը կարեւորեց նաեւ տարբեր մասնագետների՝ բժիշկների, հոգեբանների ներգրավվածությունը:

Երեխաների համար առանց շաքարի խմորեղեն էր պատրաստել «Գաթա» պանդոկը: Նվերներ էին պատրաստել նաեւ «Արեւիկ» հրատարակչությունն ու այլ հյուրեր:

Կամավորներից Միլենա Խաչիկյանի խոսքով՝ երեխաները իրենց հենց ուժեղ լինել, ունեցածը գնահատել ու ավելիին ձգտել են սովորեցնում. «Այն, ինչ մենք տալիս ենք երեխաներին, շատ փոքր է համեմատությամբ նրա, թե ինչ են իրենք մեզ տալիս, որովհետեւ մեր օգնությունը իհարկե ոչ միայն, բայց առաջին հերթին նյութական է, իսկ իրենցը` հոգեւոր...»:

Միջոցառման ամբողջ ընթացքում հուզմունքն ու ծիծաղը փոխարինում էին իրար:

Կազմակերպության անդամները հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումներ ապագայում հաճախ կտեսնենք:

Աստղիկ Քեշիշյան

Տպել
2486 դիտում

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին․ վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններ, ծանոթացել աշխատանքներին և ծառայությունների որակին

Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին

Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված

Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ են վարում․ տարածաշրջանային խնդիրները ևս օրակարգում են