Մտավախություն չունե՞ք, որ ծրագիրն այս տեսքով ընդունվելու դեպքում կնույնականացվի նախորդ կառավարությունների ծրագրերի հետ

«Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, թե ծրագրում նկատելի չէ դրական տեղաշարժ արձանագրելու կառավարության մտադրությունը, բայց նաև իրավական որոշակիության պակասը անհանգստությունների տեղիք է տալիս»,- այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ծրագրում ոչ թե նշված են կառավարության կոնկրետ պարտականությունները, այլ, օրինակ, 36 դեպքում օգտագործված է «խթանելու է» արտահայտությունը, 15 դեպքում՝ որ «կառավարությունը անհրաժեշտ է համարում»: Ներողություն, բայց շատերս գիտենք, ժողովուրդն էլ գիտի՝ կառավարությունն ինչը պետք է անհրաժեշտ համարի: Արդյոք դուք մտավախություն չունե՞ք, որ այս ծրագիրն այս տեսքով ընդունվելու դեպքում կնույնականացվի նախորդ կառավարությունների ծրագրերի հետ, որտեղ նորից գերակայում էին այսպիսի անորոշ դրույթները, ապագային հանձնված բարի ցանկությունները, դրա համար էլ ոչ մի կառավարություն պատասխանատվություն չկրեց իր ձախողման համար»,- հարցրեց պատգամավորը:

Փաշինյանը չհամաձայնեց Գեւորգ Պետրոսյանի հետ։ Նա ասաց, որ իրենց նախորդ կառավարության ծրագրում չկար, օրինակ, զինվորականների վերաբերյալ որեւէ կետ, բայց այս ամիսների ընթացքում զինվորականների մասով շատ լուրջ փոփոխություններ են բերել․

«Մասնավորապես, զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդիրը, որ տասնյակ տարիներ մեռյալ կետի վրա էր մնացել, լուրջ քայլ ենք արել այդ խնդիրը լուծելու համար: Կառավարության միջոցներից 5 մլն ենք տրամադրել, որ այդ խնդիրը լուծվի, զինվորականների սպառողական վարկերը լրջորեն վերակառուցել ենք»,- նշեց վարչապետը:

Վարչապետը համաձայն չէր նաև պատգամավորի այն դիտարկման հետ, թե Հայաստանի որևէ կառավարություն պատասխանատվություն չի կրել․

«Ես կարծում եմ՝ Հայաստանի բոլոր կառավարություններն իրենց պատասխանատվությունը կրել են, կրում են և կրելու են: ՀՀ-ում հաստատված է ժողովրդավարություն և ժողովրդավարության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ որևէ մեկն առանց պատասխանատվության չի մնալու, այդ թվում՝ մեր կառավարությունը: Դեկտեմբերի 9-ին մեր կառավարությունն իր պատասխանատվությունը կրել է և ՀՀ քաղաքացիները գնահատել են կառավարության գործունեությունը»,- նշեց նա:

Փաշինյանը նկատեց, որ Պետրոսյանի հետ համակարծիք կլինի, եթե առաջիկա ընտրություններին իրենք խախտումներ անեն, ընտրակաշառք բաժանեն, մարդկանց հետապնդեն, ընտրությունների արդյունքները կեղծելով՝ փորձեն իշխանությունը պահել․

«Այդ դեպքում ես կասեմ՝ Գևորգ Պետրոսյանը ճիշտ էր ասում, բայց ես հավաստիացնում եմ, որ այդպիսի պրակտիկա ՀՀ-ում չի լինելու»,- ասաց Փաշինյանը:

Գեւորգ Պետրոսյանն, այնուամենայնիվ, մնաց իր այն կարծիքին, որ ցանկացած ծրագիր պետք է լինի որոշակի, իսկ հիմա ինքը տեսնում է, որ քաղաքացիները մտահոգ են, որ իրենց համար տեսանելի չէ այն, ինչ կառավարությունն ուզում է անել․

«Իսկ եթե Դուք նկատի ունեք, թե նախորդ կառավարությունները պատասխանատվություն են կրել միայն այն պատճառով, որ կառավարության անդամներն ազատվել են աշխատանքից, ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհետև պատասխանատվությունն ինձ համար՝ իբրև իրավաբանի, այլ ատրիբուտներ ունի, որոնք ես չեմ տեսել»:

Տպել
2168 դիտում

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին․ վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններ, ծանոթացել աշխատանքներին և ծառայությունների որակին

Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին