Մեղադրյալ Ռազգիլդիեւը դեռ չի փոխանցվի հայկական կողմին, կմնա ռուսական ռազմաբազայում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դռնբաց նիստում քննել է 2018 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի կողմից ծեծվելու հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը՝ կապված վերջիններիս կողմից նախաքննական մարմնին ներկայացված միջնորդության մերժման հետ: Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի փաստաբաններ  Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը դեռ դեկտեմբերի վերջին էին ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու մասին միջնորդությունը ներկայացրել: Սակայն գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել էր:

Որպես մերժման հիմնավորում, նախաքննական մարմինը ներկայացրել էր ՌԴ օրենսդրությունը խախտելը: Միջնորդությունը հիմնավորել էին նրանով, որ «ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրով «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները», իսկ ռուսական ռազմաբազան, փաստ է, որ գտնվում է ՀՀ տարածքում: Այսօր, սակայն, դատական վարույթի քննության առաջին նիստին քննչական մարմնի ներկայացուցիչը չէր ներկայացել: Միաժամանակ, դատարանին չէին փոխանցվել բողոքի նյութերը:

Այս հանգամանքներով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ լսումը մարտի 15-ին է:

Տպել
667 դիտում

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին անգամ եմ նման տեսակետ լսում. Իվետա Մուկուչյանը՝ իր ու Բեյոնսեի տեսահոլովակների նմանության մասին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել երեկ գիշեր ծառայության ընթացքում սպանված ոստիկանին (տեսանյութ)

Նախորդ մեկ ամսում Երեւանում այրվել է 10 աղբաման. վերջին դեպքով քաղաքացին ինքնախոստովանական ցուցմունք է տվել

«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

«ԱԺ-ն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու ՍԴ». հրապարակվել են Հրայր Թովմասյանի հարցով դիմումի մերժման հիմքերը

Գորան Բրեգովիչի երևանյան համերգը հետաձգվել է եւ կկայանա նոյեմբերի 24-ին. նա կժամանի նվագախմբով

ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում մարզումները մի քանի տարիքային խմբերի համար այսուհետ կլինեն վճարովի

Ոստիկանի սպանության մեջ կասկածվող անչափահասն ընդունել է մեղքը, ասել, որ անկեղծորեն զղջում է

Թրամփի նամակը ստանալուց հետո Էրդողանն այն աղբամանն է նետել. BBC