Ինչքանո՞վ է Ադրբեջանի գործող իշխանությունը լիազորված բանակցելու Ադրբեջանի ժողովրդի անունից. վարչապետ

Ադրբեջանը ինքն է ասում, որ իր երկրում կան քաղաքացիներ, որոնց բանակցություններում ներկայացնելու իրավունքը ինքը չունի: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի այն հարցին, թե ինչ նկատի ուներ վարչապետն՝ ասելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ներկայացնում Ադրբեջանի ամբողջ ժողովրդի կարծիքը:

«Մենք ասում ենք, որ ՀՀ վարչապետը` կոնկրետ ես, կարող եմ բանակցել Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում` ՀՀ-ի անունից եւ չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից: Ինչո՞ւ, որովհետեւ Արցախի ժողովուրդը ինձ չի ընտրել ՀՀ վարչապետ, կամ ՀՀ ԱԺ ընտրություններին չի մասնակցել: Հետեւաբար, ոչ ՀՀ ԱԺ-ին, ոչ էլ ՀՀ վարչապետին չի լիազորել որեւէ տեղ բանակցություններում հանդես գալ իր անունից:

Բայց մենք ասում ենք, որ Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում Ղարաբաղի անունից պետք է հանդես գա Ղարաբաղի ներկայացուցիչը եւ պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, որովհետեւ 1994 թվականի Բուդապեշտի ֆորմատով Ղարաբաղը ճանաչված է որպես բանակցային կողմ:

Սրան ի պատասխան Ադրբեջանն ասում է՝ մենք էլ կբերենք Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, այսինքն, այն ադրբեջանցիներին, ովքեր ժամանակին ապրել են ԼՂ-ում: Մենք ասում ենք՝ այդ մարդիկ այսօր էլ են բանակցություններին մասնակցում, որովհետեւ նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ, մասնակցում են ընտրություններին, իրենք են որոշում՝ ով է Ադրբեջանի նախագահը եւ իրենք բանակցային գործընթացում ունեն իրենց ներկայացուցչին՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի:

Եւ եթե հիմա, օրինակ, Ադրբեջանի նախագահը ի պատասխան մեր այն քայլի, որ հայկական կողմը Ղարաբաղի հետ է ներկայանում բանակցային գործընթացում, ինքն էլ ասում է՝ ես էլ Ղարաբաղի ադրբեջանական համայնքին եմ բերում բանակցությունների, մենք ասում ենք՝ մի րոպե, փաստորեն, ձեր երկրում կան քաղաքացիներ, որոնց ներկայացնելու լիազորություն եւ մանդատ դուք չունեք: Որովհետեւ, եթե ունեք մանդատը, ինչո՞ւ եք ձեզ հետ բերում, դուք հենա մանդատով ներկայացնում եք: Եթե իրենք ասում են՝ այո, կա այդպիսի իրավիճակ, մենք ասում ենք՝ մի րոպե, կարո՞ղ է էլի քաղաքացիներ կան ձեր երկրում, որոնց Ադրբեջանի նախագահը չի ներկայացնում: Ասենք, օրինակ, թալիշյան փոքրամասնությանը կամ Կիրովաբադի ու Ղազախի բնակիչներին ներկայացնո՞ւմ է Ադրբեջանի նախագահը, թե չէ:

Ինչո՞ւ է նման հարց ծագում. որովհետեւ Ադրբեջանը ինքն է ասում, որ իր երկրում կան քաղաքացիներ, որոնց բանակցություններում ներկայացնելու իրավունքը ինքը չունի: Հետեւաբար, եթե այդպիսի քաղաքացիներ կան, մենք հարց ունենք պարզելու, թե ինչքա՞ն լայն է այդ քաղաքացիների շրջանակը եւ ինչքանո՞վ է Ադրբեջանի գործող իշխանությունը լիազորված բանակցելու Ադրբեջանի ժողովրդի անունից: Շատ հստակ դիրքորոշում է, ինձ թվում է՝ որեւէ տարընթերցման տեղիք չի տալիս»,- ասաց վարչապետը:

Տպել
1763 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է