Շատ ավելի ճիշտ կլինի, որ անցումային արդարադատության թեմայի տանողը Ազգային ժողովը լինի. վարչապետ

Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը վարչապետին հարց ուղղեց՝ կապված կառավարության ծրագրում ներառված վերականգնողական արդարադատության հետ. «Ես ուզում էի հասկանալ անցումային արդարադատության եւ վերականգնողական արդարադատության կապը: Կա՞ կապ դրանց մեջ եւ ո՞րն է դրանց կապը»:

Փաշինյանն ի պատասխան ասաց. «Իմ ղեկավարած նախորդ կառավարության ծրագիրը չի դադարել մեր ծրագիրը լինելուց: Որովհետեւ դա մեր կառավարության ծրագիրն է եւ այդ կառավարության ծրագրի բոլոր այն դրույթները, որոնք կիրառելի են, դրանք շարունակում են լինել մեր կառավարության ծրագիրը: Մենք, օրինակ, կառավարության ծրագրում չենք գրել, որ Հայաստանում պետք է տեղի ունենան ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ, որովհետեւ մենք համարում ենք, որ այդ հարցը մեր օրակարգից դուրս եկած հարց է: Դա ընդհանրապես չպետք է քննարկվի, դա լուծված հարց է եւ որեւէ ձեւով չպետք է կասկածի տակ առնվի սա: Քանի որ ասում եմ, որ նախորդ կառավարության ծրագիրը մեր ծրագիրն է, մենք չենք հրաժարվում նաեւ ընտրական համակարգի բարեփոխումներից եւ դա շատ անհրաժեշտ գործ է:

Բայց այդտեղ ավելի շատ ես կարծում եմ, որ նախաձեռնությունը խորհրդարանինը պետք է լինի, քան թե կառավարությանը: Անցումային արդարադատության հետ կապված էլ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ թեմայի տանողը լինի Ազգային ժողովը եւ ոչ թե կառավարությունը: Որովհետեւ սա նաեւ բալանսավորվածության տրամաբանության մեջ է: Որովհետեւ խորհրդարանը ի վերջո ավելի ընդարձակ հարթակ է եւ այս պարագայում որեւէ շահարկում չի կարող լինել, թե կառավարությունը փորձում է արտակարգ դատարաններ ստեղծել եւ գործողություններ անել: Հույս ունեմ, որ առաջիկայում այդ թեմայով հանրային, խորհրդարանական քննարկումներ կլինեն եւ խորհրդարանը կգա կոնկրետ եզրակացությունների»,- ասաց վարչապետը:

Տպել
1680 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը