Կա ծրարով փող տալու համակարգ եւ կա նաեւ, որ պաշտոնյա ես, բիզնես կունենաս, արտոնյալ պայմաններով կանես. վարչապետ

Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետին հարցեր տալու համար հերթագրվել են 53 պատգամավորներ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարչապետին հարց ուղղեց. «Մենք գիտենք, որ նախկինում պետական կառավարման ոլորտում եղել է օրինական մեխանիզմ եւ զուգահեռ գործել է ստվերային մեխանիզմ: Ստվերային մեխանիզմը գործել է շատ արագ, ճկուն, իսկ օրինականը եղել է դանդաղ եւ ոչ էֆեկտիվ նաեւ այն պատճառով, որ բոլոր հարցերի պատասխանները մարդիկ փնտրել եւ վերջնական լուծումներ գտել են Բաղրամյան 26-ից: Այսօր այդ ստվերային մասը չկա որոշումների կայացման գործընթացներում, կա դանդաղ եւ ոչ էֆեկտիվ կառավարչական համակարգը: Ինչպե՞ս եք դուք պատրաստվում արձագանքել այս մարտահրավերին: Մասնավորապես վերեւից ներքեւ լիազորությունները պատվիրակելու, որ նախարարությունների, մարզպետարանների, գյուղապետարանների բոլոր աշխատակիցները իմանան իրենց որոշումներ կայացնելու հստակ չափը, ժամկետը, մեխանիզմը ու անընդհատ հարցերի լուծումները դեպի վերեւ չփոխանցեն»:

Ի պատասխան հարցի վարչապետն ասաց. «Երբ ես նկարագրում էի հեղափոխության հաղթանակի փուլերը, ամենակարեւոր շրջադարձային կետը համարեցի ապակենտրոնացումը: Ըստ էության, ես ավելի շատ կխոսեի որոշակի լիազորությունների դե ֆակտո եւ դե յուրե հրաժարվելու անհրաժեշտության մասին: Շատ կարեւոր է արձանագրել, թե ինչ փոփոխություններ են այսօր տեղի ունենում ՀՀ-ում: ՀՀ-ում անցում է տեղի ունենում գերկենտրոնացած համակարգից դեպի ապակենտրոնացած համակարգ»:

Փաշինյանի խոսքով՝ ապակենտրոնացման տրամաբանությունը համապատասխանում է նաեւ ժողովրդավարության եւ լիազորությունների որոշակի պատվիրակման տրամաբանության: «Ես իմ խոսքում ասացի, որ մեր կառավարության համար շատ կարեւոր է ոչ անհրաժեշտ կարգավորումներից հրաժարվելը: Բայց ես նաեւ նկատի ունեմ ստվերային կարգավորումները: Շատ կարեւոր է մեզ համար իշխանության եւ տնտեսական գործունեության տարանջատումը: Պրոբլեմները առաջանում են այն ժամանակ, երբ, օրինակ, քաղաքապետը կամ վարչապետը, կամ նախարարը մրցակից է տնտեսական որոշակի ոլորտում որեւէ ուրիշ տնտեսվարող սուբյեկտի հետ: Եթե, օրինակ, որեւէ երկրի վարչապետը խոշոր բիզնեսմեն է եւ բնականաբար մրցակից է նաեւ ուրիշ բիզնեսմենների հետ, բնականաբար արդեն կարգավորումների դաշտում շատ հարցեր ստիպված են կարգավորել ստվերային դաշտում, որովհետեւ օրենքը այդպիսի հարցեր չի կարգավորում»:

Իմիջայլոց ասեմ ձեզ. պետական կառավարման համակարգում շատ դեպքերում աշխատավարձերը ինչո՞ւ են ցածր, շատ պարզ պատճառով, որովհետեւ բոլորը այն կանխավարկածով են, որ այդ պաշտոնյան պետք է իր պաշտոնի գործադրմամբ նաեւ փող աշխատի բիզնեսում, մասնավոր հատվածում: Դրա համար էլ նրանք երկար տարիներ չնչին աշխատավարձով աշխատում են: Կա ծրարով փող տալու համակարգ եւ կա նաեւ, որ պաշտոնյա ես, բիզնես կունենաս, արտոնյալ պայմաններով կանես, պետությունից աշխատավարձ մի ուզիր»,- ասաց Փաշինյանը:

Տպել
1734 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա