Մեր գլխավոր նպատակներից մեկը աղքատության հաղթահարումն է. վարչապետ

Մեր գլխավոր նպատակներից մեկը աղքատության հաղթահարումն է: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աղքատության հաղթահարման գործում շատ կարեւոր ենք համարում Հարկային օրենսգրքի փոփոխության մեր ունեցած պատկերացումների մի հատվածը, որը պլանավորում է Հայաստանի տնտեսական համակարգում նոր հասկացություն ներմուծել պայմանականորեն, որը պիտի անվանենք միկրոբիզնես եւ որը պետք է ազատված լինի բոլոր հարկերից:

Խոսքը մինչեւ 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսների մասին է եւ մենք առաջիկայում ձեր օգնությամբ, ձեզ հետ միասին, հույս ունեմ, կընդունենք այդ օրենքը, որը հնարավորություն կտա իսկապես քաջալերել մարդկանց փոքր բիզնեսը:

Ընդհանրապես մենք կարծում ենք, որ այս նորամուծությունը չափազանց կարեւոր է աղքատության հաղթահարման տեսակետից: Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում աղքատության հաղթահարման միջոցների եւ մեթոդների վերաբերյալ կան տարբեր պատկերացումներ, տարբեր մոտեցումներ եւ ցավոք սրտի աղքատություն հաղթահարել ասելով՝ շատ դեպքերում հասկացվում է աղքատ մարդկանց սնունդ, հագուստ եւ այլ նյութական միջոցներ մատակարարելը, առանց պատասխանելու հետեւյալ հարցին՝ եթե դա հնարավոր է անել մի օր, մի շաբաթ, մի ամիս, մի տարի, դրանից հետո ի՞նչ է տեղի ունենալու: Եւ ես նախկինում էլ ասել եմ բազմիցս, որ իմ կարծիքով այս մտածողությունը հատուկ ներդրված` գուցե ենթագիտակցորեն մտածողություն է, որը պիտի ծառայի կոռուպցիոն համակարգին, այսինքն, մարդկանց ոչ թե աջակցել աղքատությունը հաղթահարելու գործում, այլ մարդկանց աջակցել աղքատության մեջ ավելի թաղվելու գործում, որ հետո ընտրությունից ընտրություն հնարավոր լինի ընտրակաշառքներով գնալ եւ 100 հազարավոր ձայներ հավաքել:

Եւ ես ուզում եմ շատ հստակ ասել, որ աղքատության հաղթահարման մեր պատկերացումը առաջին հերթին աշխատանքն է:

Չկա եւ չի կարող լինել աղքատության հաղթահարման որեւէ այլ մեթոդ, քան աշխատանքն է: Եւ մենք պիտի ՀՀ աշխատունակ քաղաքացիներին օգնենք, քաջալերենք, որպեսզի նրանք կարողանան առաջին հերթին իրենք իրենց համար ի վիճակի լինեն ստեղծել աշխատատեղեր եւ հաղթահարել աղքատությունը»,- ասաց վարչապետը:

Տպել
402 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան