Ռուսաստանցիների 52-ը վստահ են՝ իշխանությունները խաբում են իրենց. «Լևադա»

Ռուսաստանցիների կեսից ավելին վստահ է՝ իշխանությունները խաբում են իրենց և ճշմարտացի չեն ներկայացնում երկրում տիրող իրավիճակը, համենայնդեպս, դա է փաստում «Լևադա» կենտրոնի վերջին հարցումը:

«Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես ճիշտն են ասում, երբ նկարագրում են իրավիճակը տնտեսության, առողջապահության, կենսաթոշակների, հանցագործության դեմ պայքարի ու այլ կարևոր ոլորտներում», - հարցին ռուսաստանցիների 52 տոկոսը պատասխանել է՝ ո՛չ, հայտնում է Ազատությունը:

Սա իշխանության հանդեպ ռուսաստանցիների անվստահության ամենաբարձր ցուցանիշն է՝ 2010 թվականից ի վեր: Ընդ որում, մինչ կեսից ավելին չի հավատում իշխանություններին, 33 տոկոսն էլ կարծում է, որ պաշտոնյաները երբեմն են ճիշտն ասում, երբեմն էլ՝ ստում են, և միայն 12 տոկոսն է անվերապահ վստահում իշխանության հայտարարություններին:

Նույն հարցումը փաստում է, որ ընդամենը մեկ տարի առաջ պաշտոնյաներին հավատացող ռուսաստանցիների թիվը մոտ երկու անգամ ավելի շատ էր: Ընդ որում, իրենց հարևան-բարեկամների հարցում ռուսաստանցիներն այդքան կասկածամիտ չեն, ըստ ուսումնասիրության, իր շրջապատի ճշմարտախոսությանը հավատում է հարցվածների 37 տոկոսը, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է պաշտոնյաների հանդեպ վստահության մակարդակը:

«Սա ցույց է տալիս վաղուց արմատացած միտումը՝ մարդկանց կարծիքով, իրենք հետևում են օրենքներին, իսկ պետությունն ու պաշտոնյաները՝ ոչ», - պարզաբանում է «Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը՝ հավելելով. - «Ոմանք հաշտվում են այս իրավիճակի հետ, ոմանք էլ կարծում են, որ այս պայմաններին դիմանալու համար պետք է իրենք էլ իրենց հերթին խաբեն կառավարությանն ու շրջապատին»:

Նույն հարցումը նաև վկայում է՝ այսօր Ռուսաստանում շարքային քաղաքացիների մոտ մեկ երրորդը նախընտրում է բարձրաձայն չասել՝ ի՞նչ է մտածում իշխանության մասին:

Հարցվածների մոտ երեսուն տոկոսը, մասնավորապես պնդել է, թե մեր օրերում մարդիկ անկեղծորեն չեն ներկայացնում իրենց կարծիքը նախագահ Պուտինի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասին:

Ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, նույն «Լևադա» կենտրոնը մեկ այլ հարցում էր հրապարակել, ըստ որի, ռուսաստանցիների 45 տոկոսը կարծում է, թե երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ: Նման բարձր ցուցանիշ հարցման պատմության մեջ չէր գրանցվել 2006 թվականից ի վեր:

Տպել
384 դիտում

Բազմամարդ երթ եւ Սուրբ պատարագ Անթիլիասում՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Արգենտինայի նախագահը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ դիմել է հայ համայնքին

Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են․ վիճակը կայուն է

Ոստիկանները պարզել են, որ հայրը երեխաներին ներգրավել է մուրացկանության մեջ

Այսօր փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել մեքենան

Լավ է՝ քաղաքացու օրը տաք եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու. Սուրենյանը կատակում է

Քանի տարի է՝ երգիչները ՀՀ-ն ներկայացնում են միայն իրենց ուժերով. Տյոմը՝ «Նոր ալիքին» մասնակցելու մասին

Տիգրան Վիրաբյանը՝ ծախսատար միջոցառումները «Ֆակտորի փրոդաքշնից» պատվիրելու մասին

«Վուդու» 24-ժամյա սրճարանի ոստիկան սեփականատերը խախտում է օրենքը. բաց նամակ ոստիկանապետին

ՀՀ նախագահի նստավայրում ցուցահանդես կկազմակերպվի 4 արվեստագետի գործերով

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

ՀՊՏՀ-ում դասավանդման ժամավճարը երեք անգամ կբարձրանա՝ շնորհիվ կատարված տնտեսումների

ՀՀ-ն մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի արտոնած խաղաղապահ գործողություններին. Դ. Տոնոյանի ելույթը Մոսկվայում

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Միլիոնատեր քաղհալածյալների «դուխը». իսկ գործընթացը դեռ երկար է շարունակվելու

«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել. քննարկվել է առաջիկա համագումարը

Աշխարհի 14-րդ չեմպիոն Կրամնիկը կարող է դառնալ Լեւոն Արոնյանի մարզիչը

Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը կաշառք է վերցրել. նա ձերբակալվել է (տեսանյութ)

Մեկնարկում է Հ.Յ. Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը

Երկու թեկնածու կպայքարի Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնի համար