Պայքար Գյումրիում. ո՞վ կտիրանա նախկին զորակայանին

11/02/2019 schedule20:35

Գյումրիում 4 ներդրողներ պայքարում են մեկ տարածքի համար: Քաղաքապետարանը նրանց առաջարկում է Բուլվարային թաղամասում գտնվող նախկին զորակայանի տարածքը՝ իր կիսակառույցներով եւ շինություններով:

Նախկին զորակայանը, որը գնվում է Բուլվարայինում, նախկինում կոչվել է Ուռի գունդ: Այն կառավարության որոշմամբ դեռ 2000-ականների սկզբին է հանձնվել համայնքին: Գյումրու ծայամասում է գտնվում, հեռու եւ կտրված քաղաքի կենտրոնից, ծառապատ է եւ կան լճակներ: Քաղաքաշինական փաստաթղթերով նախկին զորակայանի 21 հա տարածքը հատուկ պահպանվող հատված է եւ նախատեսված է որպես հանգստի գոտի: Քաղաքապետարանն ուզում է, որ հենց հանգստի գոտի էլ դառնա Բուլվարայինի վաղուց լքված այդ անկյունը, սակայն գաղափարը կյանքի կոչելու համար ներդրողների օգնության կարիքն ունի: Առաջարկվում է կատարել ներդրում, կարգի բերել տարածքը որպես հանգստի բաց գոտի, որը հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին գալ, զբոսնել, քայլել ու հանգստանալ:

4 ներդրող առաջարկի իր փաթեթն է ներկայացրել՝ ՀԱԵ Սոցիալ-կրթական կենտրոնը, բելգիական «Նայկեռ» ընկերությունը, «Ա եւ Վ» ընկերությունը եւ շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր»-ը:

ՀԱԵ Սոցիալ-կրթական կենտրոնը նպատակ ունի այդ ծառապատ տարածքում հիմնել Գթասրտության կենտրոն թմրամոլությամբ եւ ալկոհոլով տարված մարդկանց բուժելու նպատակով:

«Կազմակերպություններից մեկն էլ «Ֆրանկ Մյուլլեր»-ն է, շվեյցարական կազմակերպություն է, Սրմաքեշի կազմակերպությունն է, որը ներկայացրել է ռեկրեացիոն համալիր կառուցելու ծրագիր, լինելու են հյուրանոցներ, այգիներ, եւ այլ արտադրություններ մեր քաղաքի կարիքները բավարարելու եւ որոշակի աշխատատեղեր ստեղծելու համար: Ներկայացված է նաեւ ծրագիր «Ա եւՎ ընկերներ» ՍՊԸ կողմից: Իրենք նախատեսում են վերակառուցել լճակները, ունենալ հեծանվային ուղի, հյուրանոցներ, ռեստորաններ, պտղատու այգիներ հինել, մարզական հնարավորություններ ստեղծել, ձիարշավարան, դահուկային վազքուղի, կինոդիտման հնարավորություն»,- ասում է  Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Երրորդ ընկերությունը եւս իր հստակ ծրագիրն ունի: Բելգիական «Նայկեռ» ընկերության ներկայացուցիչ Արտուր Պապիկյանն ասում է՝ նպատակ ունեն տարածքում հինել ռեստորանահյուրանոցային մեծ համալիր, եւ Եվրոպայից զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովել:

Այս ընկերությունը նաեւ տարածքում ֆերմաներ է հիմնելու եւ անասնաբուծությամբ է զբաղվելու՝ զբոսաշրջիկներին առաջարկելով սեփական արտադրության բնական մթերք: Իսկ դրա համար ի թիվս այլ ծրագրերի, ձուկ, խոզ, կով ու ձի է «Նայկեռ»-ը բուծելու Գյումրիում:

«Նախնական փուլում նախատեսվում է ներդնել 1 մլն եվրո, բայց քանի որ տարածքը թույլ է տալիս, այդ  համալիրը վերջնական տեսքի բերելու համար մենք կներդնենք այնքան գումար, ինչքան որ հարկավոր է: Մոտ 3 տարվա կտրվածքով նախատեսվում է 90 աշխատատեղ, իսկ հետագայում մոտ 150 աշխատատեղ ստեղծել: Պլանավորում ենք 5 տարում հասնել ծրագրի ավարտին: Այս ընկերութունն ունի նաեւ տուրիստական առաքելություն, եւ ոչ թե պետք է մենք ռեզորտների նման նստենք սպասենք, թե երբ պիտի տուրիստը գա, այլ ներհոսքը մենք պետք է կազմակերպենք: Մենք այստեղ նաեւ էկոտուրիզմը կզարգացնենք»,-ասում է «Նայկեռ» ընկերության ներկայացուցիչը:      

Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուն վստահեցնում է՝ ո՛ր ընկերությունն էլ հաղթող ճանաչվի եւ ինչ էլ կառուցվի, տարածքը կլինի ծառապատ բաց հանգստի գոտի՝ նստարաններով եւ  լուսավորությամբ ապահովված:

Տպել
1725 դիտում

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան