Գոռին դիմացող չի լինի. ներկայացուցիչը՝ բռնցքամարտիկի տպավորիչ հաղթանակի ու ծրագրերի մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը չի մենամատելու WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին պաշտպանելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նրա ներկայացուցիչը՝ Punch Boxing ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը: Նա նշեց, որ նախ իմանալով Գոռի ունակությունները դժվար թե մրցակիցները համաձայնեն նրա դեմ դուրս գալ, երկրորդն էլ գոտին պաշտպանելն ամենեւին չի մտնում իրենց առաջնային ծրագրերի մեջ:

«Գոտու պաշտպանություն Գոռը, երեւի, չկատարի՝ չնայած մենք ունենք այդ հնարավորութունը: Որպեսզի պաշտպանենք այս գոտին, պետք է ունենանք մինչեւ 24 տարեկան հակառակորդ: Ցավոք, մինչեւ 24 տարեկանների այդ քաշային կարգում Գոռին դիմացող չի լինի, ոչ ոք չի համաձայնվի Գոռի դեմ մենամարտել: Ես շատ կուզենայի, որ մենք պաշտպանեինք, բայց դա ավելի շատ հնարավոր չէ, քան հնարավոր է: Բացի այդ՝ սրա պաշտպանությունը չի մտնում մեր ստրատեգիայի մեջ, որ անպայման պետք է պաշտպանենք: Քանի որ մենք արդեն վերցրել ենք, Գոռի 24 տարեկանն էլ արդեն լրացել է, պետք է առաջ շարժվենք: Սա երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին էր, մյուսը կլինի մեծերի գոտին, պետք է ձգտենք դրան»,- ասաց նա:

Արամ Դավթյանը նաեւ գովեց Գոռին վերջին մենամարտի համար: Փետրվարի 9-ին Սոչիում նրանից ընդամենը մոտ 1 րոպե պահանջվեց մրցակցի՝ արգենտինացի Մակսիմիլանո Լեոնել Սկալզոնեի նկատմամբ առավելության հասնելու համար: Դավթյանն ընդգծում է, որ դրանից երեւում է, թե ինչպես է Գոռը մոտենում իր ելույթներին:

«Ոմանք կարող են ասել ոչինչ չհասցրինք տեսնել, բայց այդ կարճ ժամանակահատվածում նա ցույց տվեց, թե ինչպես է նա պատրաստ լինում իր մենամարտերին: Ես ասել էի, որ Գոռը բոլորին ոչ միայն կզարամցնի, այլեւ ուժեղ թատրոն ցույց կտա ռինգում, դա կարող է լինել ոչ երկար, բայց շատ ուժեղ»,- ասաց նա:

Գոռը նույնպես գոհ է իր մենամարտից: Նշում է, որ բավական լավ է նախապատրաստված եղել մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ: Իրեն չի խանգարել այն, որ մրցակցի մասին համացանցում քիչ հրապարակումներ են եղել, տեսագրություններ չեն եղել ու ինքը տիրապետել է միայն այն տեղեկությանը, որ արգենտինացիներն ու մեքսիկացիները սովորաբար ուժային բռնցքամարտ են դավանում: Ասում է, որ պատրաստ է եղել 8 ռաունդ մենամարտել, չնայած դեմ չէ այսպիսի ելույթներ ունենալուն ու ժամանակից շուտ ավարտելուն:

«Ուզում էի՝ մի քիչ երկար տեւեր (ժպտում է), որովհետեւ մեծ աշխատանք էինք կատարել: Ուզոմ էի ավելի շատ բաներ ցույց տալ: Ուրախ եմ շատ, թող բոլոր մենամարտերն էլ այսպես ավարտվեմ (ժպտում է)»,- ասաց նա:

Այս մենամարտից հետո Գոռը որոշ ժամանակ հանգստանալու է: Դեռ հայտնի չէ, թե երբ է կայանալու նրա հաջորդ մենամարտը: Մենամարտի, դրա վայրի ու հակառակորդի մասին տեղեկություններ հայտնի կդառնան ավելի ուշ:

Տպել
1660 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին