Մենք չենք առաջնորդվում կուսակցական ռասիզմով․ Սուրեն Պապիկյան

Այսօր՝ փետրվարի 11-ին, «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների եւ համայնքապետերի հետ խոսեց խոշորացված համայնքների եւ, ընդհանրապես, դրանց խոշորացման գործընթացի մասին։

Նախարարն ասաց, որ համայնքների խոշորացումը կարող է դառնալ հաջողված բարեփոխում, եթե կատարվի ճիշտ ճանապարհով եւ ճիշտ ձեւով։

Պապիկյանը նշեց, որ ապացույց է, որ խոշորացված համայնքները հարկերի հավաքագրման շրջանակում ֆինանսապես եւ աշխատակազմով ավելի ունակ ու պատրաստված են լինում․

«Մասնավորապես, խոշորացված համայնքներում հարկերի հավաքագրումն ավելացել է 25-55 տոկսով։ Խոստովանեք, որ սա մեծ ու բարձր ցուցանիշ է, եւ բոլորս պիտի այս ճանապարհին կատարենք մեր կարեւոր անելիքը»։

Արդեն լրագրողների հետ զրույցում նախարարը մեկնաբանեց այն հարցը, թե ինչու նախորդ տարի չստացվեց ամբողջովին իրականացնել համայնքների համաֆինանսավորման ծրագիրը․

«Նախորդ տարի սուբվենցիան բաժանվում էր երկու հատվածի՝ տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներ, բայց միջգերատեսչական հանձաժողովում խնդիր էր առաջանում, թե արդյոք համայնքի ներկայացրած ծրագիրը համապաստանում է մեր առաջադրած ոլորտներին։ Օրինակ՝ գերեզմանների պարսպապատման եւ այլ խնդիրների մասին ծրագրեր էին ներկայացնում, որոնք, կարծում ենք, թեեւ լուծման անհրաժեշտություն ունեն, բայց կառավարության կողմից տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային։ Մենք առանձնացրինք թիրախներ՝ ճանապարհներ, ոռոգման համակարգ, համայքներում բազմաբնակարան շենքերի տանիքների բարելավում եւ այլն»։

Ինչ վերաբերում է որոշ համայքների ոչ լեգիտիմ համայնքապետերի պաշտոնավարման շարունակությանը, նախարարն ասաց, որ ՏԻՄ մասին օրենքում փոփոխություն է սպասվում, հիմա քննարկումներ են ընթանում։ Պապիկյանը, սակայն, դեռեւս չմանրամասնեց՝ ինչ սկզբունքների մասին է խոսքը, միայն նշեց, որ դրանք կբխեն Սահմանադրությունից եւ ՀՀ քաղաքացու իրավունքներից։

Նախարարը նշեց, որ համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելու հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը․ «Համայնքը պետք է արտահայտվի՝ կողմ է տվյալ համայնքապետի գործունեությանը, թե ոչ, սա վերաբերում է խնդրահարույց համայնքներին»,-ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ համայնքների ղեկավարների հարցում իրենք չեն առաջնորդվում կուսակցական ռասիզմով․ «Մեզ համար կարեւոր է համայնքի բնակչի ձայնը։ Առաջիկա ՏԻՄ ընտրություններում էլ մենք խնդիր ենք դրել որեւէ թեկնածուի չպաշտպանել, մենք անգամ պաշտոնապես թեկնածու չենք ներկայացրել»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը։

Տպել
917 դիտում

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 17:50-ին

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Հարթաշեն-Տաշիրը՝ փակ

Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և հանձնարարական տվել Էկոնոմիկայի փոխնախարարին

Խոսքի ազատության ու պետական շահերի նուրբ սահմանագիծը

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

ՀՀ եւ ԱՀ միջխորհրդարանական հատուկ նիստում Բաքվի հայկական ջարդերը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ գլխավոր դատախազությունը կապահովի Գեորգի Կուտոյանի մահվան բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված

«Մամուլի շենքի»-ի հրդեհը մարված է. տարհանվել է 50 քաղաքացի

Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները

«Դալմա Գարդեն մոլ»-ը հունվարի 19-ից կվերսկսի աշխատանքը

Բալային համակարգի ներդրումից հետո որոշ քաղաքացիներ բիզնես են սկսել. 1 բալն արժե 50-65 հազար դրամ, զեղչեր էլ չկան

Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան