Աննա Ասատրյանն առաջադրվել է ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն. լայն հանրությանը նա հայտնի դարձավ 2017-ին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում նույն ինստիտուտի գիտական խորհուրդը փետրվարի 7-ին առաջադրել է փոխտնօրեն Աննա Ասատրյանի թեկնածությունը՝ փոխարինելու Արարատ Աղասյանին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը լայն հանրությանը հայտնի դարձավ 2017 թվականին, երբ պարզվեց, որ գիտական հոդված է ձոնել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա, ի դեպ, Երեւանի նախորդ ավագանու անդամ էր:

Աննա Ասատրյանը Գիտության կոմիտեի կազմակերպած մրցույթի արդյունքում անցյալ տարի ճանաչվել է բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատող՝ դառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատված 105 այդպիսի գիտաշխատողներից մեկը: Դա ենթադրում է ամսական մոտ 140 հազար դրամ հավելավճար՝ մեկ տարի ժամկետով:

Մրցույթում հաղթողների ընտրությունը կատարվում է տարբեր չափանիշների հիման վրա. հաշվի են առնվում հրապարակումները, մենագրությունները, պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավարումը, ստացած գիտական մրցանակները եւ արտոնագրերը, շահած դրամաշնորհների քանակը, գիտաժողովների մասնակցությունը եւ այլն:

Տպել
1659 դիտում

Բակո Սահակյանը Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԿՄՀԳ փոխնախագահն առաջարկել է հայ մասնագետներին մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացներին

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է դանիացի խորհրդարանականների հետ

Ճգնաժամի մեջ գտնվող «Ռոման» պետք է փորձի չգլորվել անդունդը. վերսկսվում է Եվրոպա լիգան

Մուշտարին ի՞նչ է, քուրքն ի՞նչ է. նախարար Արայիկ Հարությունյանը երեխաների համար հեքիաթ կարդաց

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոններից. նախագահը ստորագրել է հրամանագրերը

Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է. Ադրբեջանում պետական ծրագրով հայատյացություն է ներարկվում

Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը

Արցախի ԱԺ-ն պատրաստվում է գարնանային նստաշրջանին. Խորհրդարանի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին

Արդարադատության փոխնախարարը Վրաստանում ծանոթացել է Justice House-ների գործունեությանը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

Սերգո Կարապետյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունել. պաշտպան

Վիրաբույժը 10 հազար դոլարով կազմակերպել է տղայի՝ զինծառայությունից 3 տարով տարկետումը. ԱԱԾ

Հանրության շատ մեծ զանգված լսում է վարչապետի հորդորները, որի արդյունքում ՀԴՄ-ների տրամադրման քանակն ավելանում է. Անանյան

Ինչ պատճառներով է 311 մարդ զրկվել վարորդական իրավունքից. վարչապետը՝ բալային համակարգի մասին (տեսանյութ)

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում

Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գողության մեջ մեղադրվող երիտասարդը մեղադրանքը մասնակի է ընդունել. պաշտպան

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար

Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանում թարմացված հոլոգրամի առաջին ցուցադրությունն է լինելու