ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ անորոշությունը ցավալի է. ՌԴ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցի շուրջ տիրող անորոշությունը ցավալի է կազմակերպության համար, սակայն դա չի ազդում կառույցի արդյունավետության և մարտունակության վրա:

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝  РИА Новости-ին տված հարցազրույցում:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձել է թափուր այն ժամանակ, երբ 2018 թվականին քրեական գործի պատճառով Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել էր աշխատանքից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը: Հայաստանը պնդում է, որ կազմակերպության ղեկավարի պաշտոնը Խաչատուրովի փոխարեն պետք է զբաղեցնի Երեւանի մեկ այլ ներկայացուցիչը մինչեւ 2020 թվականը: Մինչդեռ, ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշվել էր, որ այժմ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում էր անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ եւ ստորագրել ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու վերաբերյալ: Ավելի վաղ  իր նշանակումը երկրների հետ համաձայնեցնելու համար Զասն արդեն այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Ընդ որում՝ Երեւանում հայտնել են, որ Զասի այցը Հայաստան չի ծրագրվում: Զասն ինքը նշել է, որ պատրաստ է երկրի վարչապետին հարմար ցանկացած ժամանակ այցելել Հայաստան, հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի հետ: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի՝ իր նշանակման վերաբերյալ:

«Այն, որ մեզ չի հաջողվում արագ նոր ղեկավար նշանակել, հավանաբար, ցավալի է կազմակերպության համար: Կանոնադրությամբ ենթադրվում է, որ գլխավոր քարտուղարին նշանակում են այս կամ այն տարվա հունվարի մեկին՝ երեք տարով: Կտեսնենք, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը հետագայում: Մենք այս իրավիճակից հեռուն գնացող հետևություններ չենք անի… այն մասին, թե ՀԱՊԿ անդամներից մեկը տարաձայնություններ ունի մյուս անդամների հետ, և որ չկա փոխըմբռնում», - ասել է դիվանագետը:

Վերջինս կարծիք է հայտնել, որ իրավիճակը պետք է կարգավորել հնարավորինս շուտ:

«Դա մեկ սցենարի է վերաբերվում, որը սակայն չի ազդում կազմակերպության աշխատունակության, ընդհանուր արդյունավետության եւ մարտունակության վրա: Խոսակցությունները, որ ընթացիկ իրավիճակը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների, ավելորդ են»,-հավելել է Պանկինը:

Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը հետեւում է այն հանգամանքին, որ «ՀԱՊԿ-ը խաղաղության և տարածաշրջանային անվտանգության ապահովման շատ կարևոր գործիք է, այդ պատճառով կազմակերպությունը պետք է գործի հստակ»:  

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Տպել
1156 դիտում

Սերժ Սարգսյանի գլխավորած շախմատի ֆեդերացիայում չգիտեն, որ կառավարությունը Արոնյանին գումար է հատկացրել

Ինչ էլ որոշվի՝ պատասխանատվությունը լինելու է «Իմ քայլ»-ի վրա․ ԲՀԿ-ն տնտեսական հանձնաժողովի նիստի կեսից լքեց դահլիճը

Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք ա ասի․ Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի խոսելու մասին

Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը հնչել է՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

«Զոն» նայողների արտոնությունները, ինչը եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է. Զեյնալյան

Քավոր-սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ. ՊՎԾ պետի տեղակալ

Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի տիկինը փոքրիկ դստեր հետ իրենց առանձնատան պարտեզում տիկնիկային ներկայացում է բեմադրել (տեսանյութ)

Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան Ռուսաստանի հետ․ Մարուքյան

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

Քրեակատարողական ծառայությանը 30 լրացուցիչ հաստիք կտրամադրվի. նախագիծն ընդունվեց

Տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. վարչապետ

Արտոնություն՝ «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ»-ին. կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում

Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության․ մեր եւ երրորդ խմբակցությունում այդպիսիք չկան․ Հայկ Գեւորգյան

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը