ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարեւոր գործընկերն է Հարավային Կովկասում:

ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին` Սիրիային մարդասիրական աջակցության համար, նշելով, որ Հայաստանն առաջինն է արձագանքել արաբական պետության խաղաղ քաղաքացիներին աջակցելու ՌԴ կոչին:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին Սիրիային տրամադրվող մարդասիրական օգնության հարցում համագործակցության համար: Դավիթ Տոնոյանը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում նպաստում են հետպատերազմյան վերականգնմանը եւ կարեւորել Հայաստանի մասնակցությունը մարդասիրական գործողությանը: «Կարեւոր է մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին, որի մի մասն է հայկական սփյուռքը», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ եւ ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ գերակայությունն ապահովող նորագույն եւ ճշգրիտ զինատեսակներով համալրելու հետ կապված հարցեր: Քննարկվել են նաեւ մարտական պատրաստության մակարդակի բաձրացմանն ուղղված համատեղ պլանները: Ընդգծելով, որ հայ-ռուսական երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, կողմերը համոզմունք են հայտնել, որ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

Տպել
595 դիտում

Ինչքան արագ ներդրվի անցումային արդարադատության ինստիտուտը, այնքան նախկին ռեժիմի ռեակցիան ավելի թույլ կլինի․ քաղաքագետ

ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն այսօր առավոտյան ազատ է արձակվել

Սերժ Սարգսյանի գլխավորած շախմատի ֆեդերացիայում չգիտեն, որ կառավարությունը Արոնյանին գումար է հատկացրել

Ինչ էլ որոշվի՝ պատասխանատվությունը լինելու է «Իմ քայլ»-ի վրա․ ԲՀԿ-ն տնտեսական հանձնաժողովի նիստի կեսից լքեց դահլիճը

Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք ա ասի․ Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի խոսելու մասին

Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը հնչել է՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

«Զոն» նայողների արտոնությունները, ինչը եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է. Զեյնալյան

Քավոր-սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ. ՊՎԾ պետի տեղակալ

Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի տիկինը փոքրիկ դստեր հետ իրենց առանձնատան պարտեզում տիկնիկային ներկայացում է բեմադրել (տեսանյութ)

Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան Ռուսաստանի հետ․ Մարուքյան

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

Քրեակատարողական ծառայությանը 30 լրացուցիչ հաստիք կտրամադրվի. նախագիծն ընդունվեց

Տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. վարչապետ

Արտոնություն՝ «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ»-ին. կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում