Մտահոգիչ աճ է արձանագրվել Երեւանում բնակարանային գողության դեպքերի մասով՝ 801 նմանատիպ դեպք․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երեւան քաղաքի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018թ. Երեւան քաղաքի դատախազության եւ Երեւանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, քննարկվել են մայրաքաղաքում հանցավորության վիճակին, հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքներին, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության որակին, ինչպես նաեւ դատախազության մյուս գործառույթների իրականացման արդյունավետությանն առնչվող հարցեր:

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անդրադարձել է հատկապես հանցագործությունների բացահայտման, մայրաքաղաքի քրեական հետապնդման մարմինների կատարված աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, ձեռքբերումներին եւ արձանագրված թերություններին:

Ըստ Գեւորգ Բաղդասարյանի՝ 2018թ. ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է հանցագործության 11 344 դեպք, նախորդող տարվա 10 324-ի դիմաց: Դեպքերը, փաստացի աճել են 1020-ով, կամ 8.9%-ով: Գրանցված հանցագործության դեպքերի թվաքանակի աճը պայմանավորվել է միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճով:

2018թ. հանցագործությամբ պատճառված 1.981.242.023 դրամ վնասից վերականգնվել է 623.820.833 դրամը: Վնասների հիմնական հատուցումները եղել են տեխնիկական զննության կայանների վերաբերյալ քրեական գործերով:

2018թ. ընթացքում Երեւան քաղաքում արձանագրվել է սպանության 12 դեպք՝ նախորդ տարվանից մեկով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշը բարելավվել է՝ նախորդող տարվա 80%-ի դիմաց կազմելով 85.7%:

91-ով կամ 19.8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (368-459), 3-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ (86-89): 10.7%-ով կամ 3-ով նվազել են ավազակության դեպքերը (25-28):

Նախորդ տարվա համար մտահոգիչ աճ է արձանագրվել մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերի մասով: Արձանագրվել է 801 նմանատիպ դեպք՝ նախորդ տարվա 441-ի դիմաց, աճը կազմել է 81.6%: Դրան զուգահեռ շարունակվում է տարեցտարի նկատվող բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների նվազման միտումը՝ 2018թ. կազմերով ընդամենը 9.5 տոկոս:

Երեւան քաղաքի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ բնակարանային գողությունների զգալի մասը կատարվում են հիմնականում ազատ մուտքեր ունեցող, ելումուտը սահմանափակող, կոդավորված փականներով դռներ չունեցող բազմաբնակարան շենքերից: Խորհրդակցության ժամանակ արձանագրվել է, որ պատշաճ որակով չեն իրականացվում նաեւ բնակարանային գողությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունները:

Հատկապես մայրաքաղաքում այս հանցատեսակի դեմ մղվող պայքարը գնահատելով խիստ անբավարար՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է «քարտեզագրել» բնակարանային գողությունների համար մայրաքաղաքի ամենառիսկային գոտիները, հսկողության տակ առնել հանցագործների՝ այդ հատվածներ ելումուտի այլընտրանքային բոլոր երթուղիները եւ վարչական շրջանների, համատիրությունների գործուն մասնակցությամբ գործնական միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերն անվտանգությունն ապահովող սարքերով կահավորելու ուղղությամբ: 

Արթուր Դավթյանը խնդիր է դրել բնակարանային գողությանը վերաբերող գործերով քննությունները վերապահել բացառապես փորձառու քննիչներին եւ դատախազներին, ինչպես նաեւ յուրաքանչյուր դեպքի քննության ընթացքում ավելի վաղ կատարված այլ գողության մասին փաստական տվյալներ ստանալիս պարտադիր քննության առարկա դարձնել՝ որքանով են այն ժամանակ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունները կատարվել լիարժեք, որպեսզի նոր դեպքի բացահայտման դեպքում բավարար ապացուցողական բազա ապահովվի նաեւ նախկին գողության կատարման մեջ անձի մեղավորությունը հիմնավորելու համար: Եվ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ այդ ուղղությամբ անհետաձգելի գործողությունները կատարվել են բացթողումներով ու թերություններով, տալ համապատասխան իրավական գնահատականներ։

Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ դատախազության կողմից խնդիրը բարձրացնելուց հետո քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերը տեսագրող սարքերով եւ կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու ուղղությամբ, սակայն  առաջիկայում գործընթացն ավելի կակտիվացվի:

2018թ. Երեւան քաղաքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում զգալի են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 111 (2017թ.՝54), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության եւ կաշառք տալու 113 (2017թ.՝99) դեպքերը: Կոռուպցիոն հանցագործությունների թվի աճը պայմանավորվել է դրա դեմ պայքարի աշխատանքների բարելավմամբ:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ յուրաքանչյուր կոռուպցիոն հանցագործության դեպքի բացահայտման եւ պաշտոնատար անձին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տալուց հետո պետք է պարտադիր քննարկման առարկա դարձնել նրա նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու՝ պաշտոնավարումը դադարեցնելու հարցը: Միաժամանակ, սակայն, ըստ Արթուր Դավթյանի, անհրաժեշտ է ավելի մեղմ վերաբերմունք դրսեւորել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերականգնում են հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը եւ գործուն աջակցություն ցուցաբերում հանցագործության լիարժեք բացահայտմանը։

2018 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով անձանց առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս պատճառելու 563 դեպք, նախորդ տարվա 335 դեպքի դիմաց, այսինքն` նման դեպքերն աճել են 228-ով, կամ 68.1%-ով: 15.5%-ով աճել են նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը: 

Կարեւորելով այս հանցագործություններին նպաստող պայմանների վերացման խնդիրը՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է վերլուծությամբ առանձնացնել մայրաքաղաքի ճանապարհային երթեւեկության այն հատվածները, որտեղ ամենաշատն են արձանագրվում ՃԵԿ խախտումներ, պարզել եւ վերացնել պատճառները՝ ՃՈ հսկողության ուժեղացման, երթեւեկության նշանների տեղադրման կամ փոփոխման եւ այլ միջոցներով: Հանձնարարվել է նաեւ առանձնահատուկ ուշադրություն դարձնել ավտովթարների վերաբերյալ ելակետային տվյալների ձեռքբերմանը եւ նշանակվող փորձաքննությունների արդյունքների հնարավորինս օպերատիվ ստացմանը: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկան: Արձանագրվել է, որ 2018թ. ներկայացվել է խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ 255 միջնորդություն, որոնցից բավարարվել է 239-ը կամ 93,7 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ներկայացվել է  363 միջնորդություն, որոնցից բավարարվել է 332-ը կամ 91,4 տոկոսը: Վիճակագրությունը վկայում է, որ դատարան ներկայացված անձի կալանավորման վերաբերյալ միջնորդությունները նվազել են, իսկ ներկայացված միջնորդությունների բավարարման ցուցանիշը՝ աճել, ինչը վկայում է ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ կալանքի միջնորդությունների հիմնավորվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում ձեռնարկված կոնկրետ միջոցառումների արդյունավետության մասին:

Ամփոփման արդյունքներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տվել է քննարկված խնդիրների եւ դրանց շրջանակում դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված կոնկրետ հանձնարարություններ:

Տպել
1921 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին