Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ավստրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ

Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում փետրվարի 7-ին կայացել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի հոգևոր հայրերի, համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ դեսպանն ընդգծել է Ավստրիայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների և միությունների դերը համայնքի ազգային կյանքի խթանման, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական, գործարար, կրթամշակութային կապերի ամրապնդման հարցում: Արմեն Պապիկյանը կարևորել է դեսպանության և հայկական կառույցների միջև ձևավորված համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել դեսպանության կողմից ավստրիահայ միությունների և կազմակերպությունների գործունեությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում:

ՀՀ դեսպանը Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների խորացման առումով կարևորել է հայկական կազմակերպությունների ներուժն օգտագործելու, հայ համայնքի և Ավստրիայի կառավարության միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռնակվելիք քայլերը:

Դեսպան Պապիկյանը նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական զարգացումներին, Հայաստանի կառավարության առաջնայնություններին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ծրագրերին և բարեփոխումների գործընթացին։

Տպել
747 դիտում

Հենրիխ Մխիթարյանն ամբողջական մարզում է անցկացրել «Ռոմա»-ի ընդհանուր խմբում

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Արա Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը (տեսանյութ)

Տեղյակ եմ, որ պատգամավորի հասցեին սպառնալիքներ են հնչել․ ԱԺ նախագահ

Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ. ԿԳՄՍ նախարարություն

«Եվրատեսիլ 2020»-ի կազմակերպիչների գումարը չի բավականացնում մրցույթի համար

Նույնիսկ երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում, Վազգեն Մանուկյանը չխորշեց գնալ եւ ընդունել նրա առաջարկը. պատգամավոր

Նազիկ Ամիրյանին առնչվող քրեական գործը հարուցվել է չորս հոդվածներով. ՔԿ-ն այն վարույթ է ընդունել

«Volkswagen», «BMW M» եւ «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները բախվել են Սեբաստիայի փողոցում, կա տուժած. ԱԻՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ (տեսանյութ)

«Կեռ Թալա» կոչվող հանդամասում հրդեհի օջախ է նկատվել. ԱԻՆ

Պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

Ճապոնիայի կայսրն սկսել Է գահ բարձրանալու գիշերային ծեսը

6 մլն 250 հազար 415 շվեյցարական ֆրանկ, 667 հազար 730 եվրո. Վարդան Սրմաքեշը հայտարարագրել է ունեցվածքը

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա

ԿԳՄՍ նախարարը միշտ բաց է քննարկումների համար, սակայն ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպում դեռ պլանավորված չէ. խոսնակ

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից

Դերասան Վիգեն Ստեփանյանը գաղափարապես ուսանողների կողքին է․ նախարարի աշխատանքից նա դժգոհ է

Գյումրու նոր մաքսատան շինմոնտաժային աշխատանքներում խախտումներ չեն հայտնաբերվել