Պահանջում են ապամոնտաժել Ադրբեջանի Ազգային հերոսին նվիրված հուշարձանը. հայտարարություն

08/02/2019 schedule19:00

Վրաստանում գործող «Լեռնաշխարհ» միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Վրաստանում այսօր մի խումբ ադրբեջանցիների անցկացրած բողոքի ակցիային ու հայազգի սպա Միքայել Ավագյանի արձանի ապամոնտաժման պահանջին:

«Վերջին շրջանում Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների և Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների կողմից մեծ աղմուկ է բարձրացվել Սամցխե-Ջավախքի Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման կապակցությամբ, ով այդ գյուղի ծնունդ էր և գյուղացիները մեկ ամիս առաջ թարմացրեցին տասնամյակներ առաջ տեղադրված կիսանդրին։

Եթե գյուղի ծնունդ հանդիսացող մարդու հիշատակը հավերժացնող հուշարձանը կարող է այդպիսի աղմուկի պատճառ հանդիսանալ, ապա մենք պահանջում ենք ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովին նվիրված հուշարձանը Մառնեուլիի շրջանի Լեժբադին գյուղում, ով Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից էր և բազմաթիվ հայեր է սպանել (այդ թվում՝ խաղաղ բնակիչներ), որի համար էլ արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը։

Մնում է միայն մեր տարակուսանքը հայտնել հակասական այն գործողությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ Վրաստանի ադրբեջանական համայնքն ու ադրբեջանցի պատգամավորները կոչ են անում ապամոնտաժել կիսանդրին, պատճառաբանելով, որ տվյալ անձը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է՝ միաժամանակ շարունակելով Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում տեղադրել Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցների արձանները։

Խստորեն դատապարտում ենք նաև ադրբեջանական աղբյուրներից տարածվող ևս մեկ ապատեղեկատվություն, որ Միքայել Ավագյանը մասնակցել է Աբխազական պատերազմին։ Միքայել Ավագյանը Աբխազիայում աշխատել է մինչև 1990 թ-ը՝ որպես ոստիկան, ուստի չի կարող մասնակցած լինել 1992թ-ից սկսած պատերազմին։ 1990 թ-ից նա ապրել ու գործել է Հայաստանում»,- ասված է հայտարարության մեջ:

Տպել
2412 դիտում

Վարչապետի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կարտահանձնվի Հայաստանին. դատախազության միջնորդությունը բավարարվել է

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ստեղծվել կամ ստվերից դուրս է բերվել 81.534 նոր աշխատատեղ. վարչապետ

Իմ պաշտոնավարման ընթացքում նման դեպք չի եղել. Տիգրան Մուկուչյանը՝ Թլիկում ինքն իրեն պարտված գյուղապետի մասին

«Ռեստարտի» գործով նիստը սկսվեց եւ հետաձգվեց

Ադրբեջանական կուտակումներ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում. Մարուքյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Վրաստանի հետ սահմանների ճշգրտման հարցում տարաձայնությունների մասին

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարաձգվեց, ծխելը սահմանափակող եւ մի շարք այլ օրինագծեր 1-ին ընթերցմամբ ընդունվեցին

Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ռուսաստանին թույլ կտան մասնակցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնության մասին հստակություն չկա

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն` ծննդյան 75-ամյակի առթիվ

Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Հարկատուները համաձայն չեն լինի, որ չաշխատող դատավորներին այդքան աշխատավարձ տան իրենց վճարած գումարներով. Պետրոսյան

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանցավորության ինդեքսում Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում գրանցել է 11 հորիզոնականով աճ. Ա. Գրիգորյան

«Վհուկների մուրճը». Ա. Միրզոյանը «Բարգավաճ Հայաստանին» կոչ արեց չտրվել հին խաղերին, «Լուսավոր Հայաստանին»՝ գտնել իրենց

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը