Երևան
12 °C
Օլիմպիական եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը փետրվարի 11-ին կտոնի 90-ամյակը: Ազարյանը ծնվել է Գանձակում: 1939 թ. տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947-ին՝ Երեւան։
1944 թ. հոր մահից հետո աշխատել է որպես դարբնի աշակերտ: Զուգահեռ հաճախել է երեկոյան դպրոց: Իր հարցազրույցներում հաճախ է նշում, որ դարբնի աշակերտ լինելու շնորհիվ է, որ ֆիզիկապես ուժեղացել է ու հաջողությունների հասել պրոֆեսիոնալ սպորտում:
Ողջ աշխարհում հայտնի է նրա այցեքարտը՝ «Ազարյանական խաչը»: Դրա համար, ի դեպ, նա քիչ է մնացել՝ որակազրկվի: Այն առաջին անգամ կատարել է 1953 թ. ԽՍՀՄ առաջնության ընթացքում: Իմպրովիզ է եղել: Իր հարցազրույցներում Ազարյանը պատմում է, որ հայերին օղակների վրա վարժությունում մրցավարները ցածր են գնահատել: Նա հետաքրքրվել է՝ ինչու: Ասել են, որ խաչը պետք է պահել 3 վրկ, իսկ նրանք քիչ են պահում:
Վարժությունը կատարելիս Ազարյանի դիմացը ու հետեւում 2-ական մրցավարներ են եղել: Խաչը պահելիս նախ դիմացիններին է հարցրել՝ բավական է պահել, իսկ հետո շրջվել է ու մյուսներին է հարցրել: Սկզբում մրցավարները ցանկացել են որակազրկել նրան, քանի որ ելույթի ժամանակ մարզիկը որեւէ մեկի հետ շփվելու իրավունք չունի: Սակայն մրցավարներից մեկն ասել է, որ հայ մարզիկը բոլորովին նոր տարր է կատարել: Արդյունքում նրան ոչ թե որակազրկել են, այլ ընդգրկել ԽՍՀՄ հավաքականում: Իսկ տարրը համաշխարհային ճանաչում է ստացել հաջորդ տարի՝ 1954 թ., որտեղ չեմպիոն է դարձել:
Ազարյանն օլիմպիական չեմպիոն է դարձել Մելբուռն 1956-ում օղակների վրա վարժությունում եւ թիմային հաշվարկում: Հռոմ 1960-ում օղակների վրա վարժությունում եւս մեկ ոսկի է նվաճել, իսկ թիմային հաշվարկում փոխչեմպիոն է դարձել:
Ճակատագրական հանդիպում է ունեցել Երեւանի ֆիզկուլտուրայի տեխնիկումում սովորելիս՝ 2-րդ կուրսում: Հանդիպել է իր կյանքի միակ սիրուն՝ Ելիզավետային, որը նույնպես մարմնամարզիկ է եղել: Միասին մրցումների են գնացել: Աստիճանաբար մտերմությունը վերածվել է սիրո, ու արդեն 6 տասնամյակից ավելի է՝ միասին են:
Նրանք ճոխ հարսանիք չեն արել՝ փոքրիկ հավաքույթ է եղել, որի ժամանակ Ալբերտ Ազարյանը հայտարարել է, որ Լիզան հիմա ոչինչ չունի, բայց ամեն ինչ կունենա, եւ կատարել է խոստումը: Նրանց որդիներից մեկը՝ Էդուարդ Ազարյանը, նույնպես օլիմպիական չեմպիոն է (Մոսկվա 1980):
Ազարյանը կարիերան ավարտել է 1964-ին, բայց շարունակել է մնալ սպորտոմ: ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է: Ղեկավարում է իր անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը: Ամեն օր գնում է դպրոց:
90-ամյակի օրը առավոտյան նրան դպրոցում հատուկ կերպով կդիմավորեն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը: Նա նաեւ նշեց, որ երեկոյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունելություն է կազմակերպել ռեստորաններից մեկում:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ