Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի հուսալի դաշնակիցը եւ առանցքային գործընկերն է. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ: Շոյգուն նշել է, որ Երեւանը շարունակում է մնալ Հարավային Կովկասում Ռուսաստանի հուսալի դաշնակիցը եւ առանցքային գործընկերը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

«Հույս ունեմ, որ այսօր մենք կստորագրենք հերթական փաստաթուղթը, որը թույլ կտա ընդլայնել մեր դաշնակցային համագործակցության շրջանակները», - ասել է Շոյգուն:

Առաջին հերթին դա վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, որը կուժեղանա: Շոյգուն նաեւ շնորհակալություն է հայտնել Տոնոյանին Սիրիայի մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Նա նշել է, որ Հայաստանն առաջինն էր, որ արձագանքել է սիրիացիներին օգնություն ցուցաբերելու ՌԴ կոչին:

Իր հերթին Դավիթ Տոնոյանը ևս շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին՝ Սիրիային աջակցելու համար: «Ես խորին երախտագիտություն եմ հայտնում ՌԴ-ին, հատկապես՝ Պաշտպանության նախարարությանն ու անձամբ ձեզ Սիրիայում մեր մարդասիրական օգնությունը կազմակերպելու համար: Սա մեծ ներդրում է», - ասել է նա:

Նա ասել է, որ Հայաստանի մասնակցությունը մարդասիրական գործունեությանը շատ կարևոր է, հատկապես կարևոր է Սիրիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելը, քանի որ այդ ժողովրդի մի մասն էլ հայկական սփյուռքն է:

Տպել
665 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ