Սուրեն Պապիկյանն ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ քննարկել է համայնքների միավորման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կայուն զարգացման բաժնի/գրասենյակի ղեկավար Լայլա Էնդրյուս Բաշանը և պետական ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ վարչատարածքային բարեփոխումների գործընթացին ԱՄՆ ՄԶԳ կողմից ցուցաբերված աջակցությունը և նշել, որ խոշորացված համայնքների կյանքն ավելի լավը դարձնելուն ուղղված փոխգործակցությունը ոչ միայն ստացված է, այլև հաջողված։

Նախարարը կարևորել է համայնքների միավորման գործընթացը ճիշտ ուրվագծով տանելու անհրաժեշտությունը և միաժամանակ ընդգծել, որ այն հետայսու պետք է իրականացվի հանրային համաձայնության պայմաններում։ Խոսելով նոր կառավարության ծրագրում վարչատարածքային բարեփոխումների տեսլականի մասին՝ նախարարն ասել է․ «Առաջիկայում մենք կունենանք թիրախային համայնքներ, որոնցում դաշտային աշխատանքի միջոցով կփորձենք ներկայացնել խոշորացման առավելությունները, արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները՝ իհարկե վերհանելով նաև գործընթացում նկատված թերությունները։ Այս ամենը պետք է իրականացվի հանրային լսումների, բազմակարծության և բոլորի շահերը հաշվառելու մթնոլորտում՝ բացառելով վարչահրամայական կոշտ գործիքի կիրառումը»։   

ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանում արդյունավետ տեղական ինքնակառավարման կայացմանը միտված նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ ՄԶԳ-ի  հանձնառությունը։ «Մասնակցային կառավարումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի  անբաժան բաղադրիչն է։ Մենք կշարունակենք աջակցել ապակենտրոնացման բարեփոխումներին ուղղված նախարարության ջանքերին՝ բարելավելով համայնքներում ծառայությունների հասանելիությունն ու ռեսուրսների կառավարումը, նոր հնարավորություններ  ընձեռելով տարածաշրջանային տնտեսական զարգացման համար»,- նշել է Դեբորա Գրիզերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համայնքներում քաղաքական, վարչական և տնտեսական ապակենտրոնացման հեռանկարների, գյուղերում ռեսուրսային կարողությունների հզորացման վերաբերյալ՝ վերահաստատելով գործընկերային  հարաբերությունները խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը։

Տպել
1352 դիտում

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում