ՀՀ վարչապետը դեռեւս չի պատասխանել հանդիպելու առաջարկին. Զասը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման մասին

07/02/2019 schedule17:52

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ իր նշանակման հարցում դեռ էական տեղաշարժ չկա:

Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը այսպես է նա մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռեւս հանդիպում չի կայացել:

Զասը նշել է, որ առաջարկել է հանդիպել Փաշինյանին հայկական կողմին հարմար ցանկացած պահի, սակայն դեռեւս պատասխան չի ստացել: «Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին իրենց աջակցությունն են հայտնել»,- ասել է նա:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը նաև հավելել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս: Հայական կողմից ժամանակին այս հարցի հետ կապված պատասխանել էին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում անհրաժեշտ է բացարձակ կոնսենսուս եւ հարցը չի կարող լուծվել սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու մեխանիզմի միջոցով:

Այնուհետեւ Զասն ինքն ընդունել է, որ այս դեպքում այդ մեթոդն անընդունելի է, և ռազմաքաղաքական դաշինքի նորմալ աշխատանքի համար կոնսենսուսի վրա հիմնված որոշում է անհրաժեշտ:

Տպել
1554 դիտում

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը

Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն ԼըՔլերն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

2020 թվականի ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացին կանգնած է կարեւոր որոշում ընդունելու առաջ. Սուրեն Պապիկյան