ԱԺ գործունեությունս չեմ դիտում որպես հերոսություն. Ջուլֆալակյանը պատասխանել է նախկին պատգամավորին

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանին: Վերջերս Գեւորգյանը խոսել է հայկական սպորտի խնդիրներից մեկի վերաբերյալ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեկան ոճի ըմբիշ Ջուլֆալակյանի առաջարկի մասին: Ըմբիշը պարբերաբար բարձրաձայնում է մարզիկների աշխատանքային ստաժի խնդիրը եւ նշում, որ այն պետք է օրենսդրական լուծում ստանա: Գեւորգյանը հորդորել է նրան դա որպես սեփական միտք, հերոսություն չներկայացնել, քանի որ իր գաղափարն է, ու նախկինում դրա շուրջ աշխատել է նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի հետ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը, որն ընդգրկված է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, մեկնաբանեց Գեւորգյանի խոսքերը: Նա նշեց, որ իրենք ջերմ հարաբերություներ ունեն Գեւորգյանի հետ, նրա այս խոսքեր քննարկել են, եւ ինքը Գեւորգյանին ասել է, որ մամուլով կանդրադառնա դրանց, որպեսզի հանրության շրջանում թե՛ իրենց հարաբերությունների, թե՛ իր գործունեության վերաբերյալ թյուրըմբռնում չլինի:

«Սա ո՛չ իր միտքն է, ո՛չ իմ միտքն է, սա հայտնագործություն չէ, դեռեւս նախորդ դարի 50-ականներից կա, Խորհրդային միությունում է դեռեւս եղել, զարգացած բոլոր երկրներում կա, եւ ասել, թե իմ միտքն է կամ մյուսինը, տեղին չէ: Ուղղակի մենք՝ որպես գործի պրոֆեսիոնալներ, փորձել ենք կիրառել ՀՀ-ում: Ես ոչ մեկի հետ անձամբ պայքարի մեջ չեմ, որ այ իմ միտքն է: Առհասարակ ԱԺ-ում իմ գործունեությունը չեմ դիտում որպես հերոսություն: Եթե հերոսության համար ինչ-որ բան անելու լինեի, ենթադրում եմ՝ սպորտով ավելի հեշտ կլիներ, կամ միգուցե ինչ-որ փուլում իմ սպորտային հաղթանակներով արդեն արել եմ: Բայց այդ տարիքից արդեն դուրս եմ եկել, որ ինչ-որ գործունեություն ծավալեմ հերոս դիտվելու համար: Իմ խնդիրն է ինձ վստահված հանձնաժողովում այնպիսի գործունեություն ծավալել, որ տվյալ բնագավառները միայն շահեն: Վստահ եմ՝ Արթուրը ԱԺ-ում իր օրենսդիր աշխատանքը ծավալելիս չի առաջնորդվել հերոսանալու նպատակով եւ դա չի եղել այդ գոծունեության շարժիչ ուժը, այլ սերը եւ պատասխանատվությունը իր բնագավառի եւ պետության հանդեպ»,- ասաց նա:

Ջուլֆալակյանը նաեւ պատմեց, որ 2016 թ. Արթուր Գեւորգյանի հետ ընկերական շրջապատում ստաժի խնդրի վերաբերյալ խոսել է: Նույն հարցով առանձին քննարկում է ունեցել Արման Սաղաթելյանի հետ, որին հայտնել է նաեւ ԲԿՄԱ-ի փակման վերաբերյալ իր մտահոգությունները: Այդուհանդերձ, երբ արդեն սկսել է ԱԺ-ում աշխատանքները, չի իմացել, որ նախագիծ կա, իսկ օրենք նույնպես չկա, այդ պատճառով էլ առաջարկել է լրացնել բացը:

«Շատ ուրախ եմ, որ այդ ուղղությամբ քայլեր են սկսել անել, բայց նախ նրանք ինձ ոչինչ այդ մասին չեն ասել: Երկրորդ, ես չեմ իմացել՝ ինչ մակարդակի են նրանք հասել օրենսդրական այդ նախագծի պատրաստման հարցում: Երրորդ, երբ ես ընտրվել, ԱԺ-ում աշխատանքի եմ անցել, չեմ տեսել նման օրենք. օրենք չկա: Ի՞նչ պետք է անեի, նստեի սպասեի՞, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկն արել է, փնտրե՞մ՝ ով է արել: Եթե կա խնդիր, պետք է լուծել: Տեսել եմ, որ լուծված չէ, որոշել եմ անել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այս խնդրի վերջնական լուծմանը, ապա Ջուլֆալակյանը գիտի, որ դա հնարավոր է նաեւ կառավարության որոշմամբ: Նաեւ հույս ունի, որ Գեւորգյանի ու Սաղաթելյանի հետ շփումներ կլինեն, եւ նրանք կփոխանցեն նախագիծը, որի վրա աշխատել են:

Բացի ստաժից՝ թե մինչեւ ընտրվելը, եւ թե ընտրվելուց հետո պատգամավորը խոսել է մարզական եւս 2 խնդիրների մասին՝ մարզիկների առողջական ապահովագրության եւ ԲԿՄԱ-ի վերաբացման: Առաջինի վերաբերյալ պատրաստվում է կրկին անդրադառնալ ԱԺ-ում՝ խոսքն ուղղելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: ԲԿՄԱ-ի հետ կապված էլ քննարկում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականի հետ: Կան որոշ թղթաբանական հարցեր գույքի սեփականաշնորհման, վայրի ընտրման վերաբերյալ: Դրանից հետո Ջուլֆալակյանը ցանկանում է, որպեսզի հանդիպում լինի Տոնոյանի հետ, որին կմասնակցի ոչ միայն ինքը, այլ նաեւ մարզաշխարհի պրոֆեսիոնալները, որպեսզի քննարկեն մասնագիտական դետալները, օրինակ, չափանիշները, թե որ մարզիկները պետք է ծառայեն ԲԿՄԱ-ում:

«Մի բան է կրիտերիաներ սահմանել հենակետային մարզաձեւերի համար, նկատի ունեմ ըմբշամարտ, ծանրամարտ.... եւ այլ բան է կրիտերիաներ մշակել զարգացող մարզաձեւերի համար՝ լող, հեծանվասպորտ, թեթեւ աթլետիկա.... բոլորս էլ հասկանում ենք, որ շատ բարդ կլինի թեթեւ աթլետիկայում աշխարհի չեմպիոն կամ մրցանակիր ունենալ, իսկ ըմբշամարտում եւ ծանրամարտում անընդհատ դա ենք պահանջում, եւ փառք ու պատիվ այն մարզիկներին, որոնք կարողանում են այդ պահանջը բավարարել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տեսնում է, որ Պաշտպանության նախարարությունը լուրջ է տրամադրված:

Այս շրջանում Ջուլֆալակյանը նաեւ ուսումնասիրում է սպորտի զարգացման վերաբերյալ իրեն տարբեր մարդկանց ներկայացրած առաջարկները: Ավելի վաղ դիմել է հանրությանն այդ խնդրանքով, ու արձագանքներ կան: Նա նշում է, որ ուղարկվածների մեջ կան եւ իրեն ծանոթ գաղափարներ, եւ թե այնպիսինները, որոնք երբեք չի դիտել որպես սպորտի զարգացման բաղադրիչ: Խոսքը, օրինակ, կիբերսպորտի զարգացման մասին: Առաջարկների մեջ նրան ծանոթ մտքերից է ամերիկյան մոդելի կիրառումը, երբ սպորտը ֆինանսավորվում է գովազդների, հովանավորների միջոցով այլ ոչ թե անհատների, բարերարների: Ջուլֆալակյանն ընդգծում է, որ կուսումնասիրի առաջարկներ, եւ, եթե դրանցից մեկն օգտագործի, անպայման կհայտարարի հեղինակի անունը:

Տպել
4655 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա