Առողջապահության զարգացումը՝ որպես քաղաքացու երջանկության կարեւոր գործոն. կառավարության ծրագիրը

Հայաստանի կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրում (որը մոտակա օրերին կհաստատվի ու կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը), առողջապահության ոլորտի զարգացումը դիտարկվում է որպես քաղաքացու երջանկության ապահովման կարեւորագույն գործոններից եւ կառավարության առաջնահերթություններից մեկը:  

Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի եւ հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով արդիական, բարձր որակի  եւ համապարփակ առողջապահական ծառայությունների մատուցումը: Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման  ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել եւ զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը եւ շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը:

Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման համար անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել բժշկական ապահովագրու­թյան այնպիսի համակարգի ներդրումը, որ բժշկական օգնության եւ բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղա­քացու պատշաճ եւ ժամանակին տրամադրվեն այդ ծառայությունները՝ անկախ սեռից, տարիքից, բնա­կության վայրից եւ սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի եւ որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:

Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր եւ մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի եւ դեռահասության առողջապահական խնդիրները, սրտանոթային եւ քաղցկեղային հիվանդությունների բուժման եւ վերահսկման արդյունավետության բարձրացումը:

Կառավարության համար կարեւոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների եւ պատրաստվածության շարունակական բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ եւ համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման եւ վերահսկման բարելավումը, այդ թվում՝ միջազգային ստանդարտներին համապատաս­խանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրումը:

Նշված նպատակներին հասնելու համար կարեւոր են լինելու էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրումը, առողջապահական եւ բժշկական տվյալների թվայնացումը, բժշկագիտության եւ դեղարտադրության ոլորտի զարգացումը: Դեղերի որակի, անվտանգության, արդյունավետության եւ նշանակման, բաշխման վերահսկողության արդյունավետ համակարգերի ներդրումը նույնպես առանցքային ուղղություններից է լինելու։ 

Տպել
1103 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա