Ամեն ինչ արվելու է, որպեսզի գյուղացին ապրանքի իրացման խնդիր բացարձակ չունենա. Հայկ Չոբանյան

ՀՀ կառավարության վերջին նիստում Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Նա ՏՏ ոլորտի մասնագետ է, իսկ անցած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից առաջադրվել էր Տավուշի մարզից, որպես ռեյտինգային թեկնածու:

- Պարոն Չոբանյան, ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել Տավուշի մարզում:

- Ես ավելի ռազմավարական առումով կխոսեմ: Ենթադրում եմ, որ կոնկրետ ծրագրերի մասին գոնե 1 ամսից կխոսեմ: Իհարկե, ես որոշակի ծրագրեր ունեմ, բայց այդ ամենը պետք է նաեւ դիտարկեմ կառավարության քաղաքականության եւ ընդհանուր ռազմավարական ծրագրերի ներքո: Որոնք են ամենակարեւոր կետերը, որոնց պետք է լծվել անմիջապես.

1. Արմատական պետք է խթանել տնտեսական ակտիվությունը: Խոսքը վերաբերվում է այն կարգի ծրագրերի իրականացմանը, որոնք չեն իրականացվել կամ գրեթե չեն իրականացվել երբեւէ` տարածաշրջանում: Այստեղ մի քանի կետերի վրա կուզեի կանգ առնել: Առաջինը մարդկային ռեսուրսի առավելագույն արդյունավետ ռեալիզացիան է եւ սպառողական վարքագծից անցնելը արտադրական եւ արտադրողական վարքագծին, որը նշանակում է, որ յուրաքանչյուր անձ պետք է իր հնարավորությունները, այդ թվում իր գիտելիքները եւ հմտությունները առավելագույնս կարողանա ռեալիզացնել կամ ռեալիզացվել՝ դրա համար օգտագործելով այն տնտեսական հարթակները, որոնք կստեղծվեն շատ կարճ ժամանակում:

Սրա մեջ ներառվում է նաեւ մարդկանց մասնագիտական կարողությունների զարգացումը: Մասնավորապես, կլինեն նաեւ վերապատրաստման շատ խոշոր ծրագրեր, որպեսզի մարդկանց մասնագիտական կարողությունները համապատասխանեցվեն ժամանակակից եւ ապագային միտված շուկայի պահանջներին:

2. Հաջորդը գոյություն ունեցող ռեսուրսների բացարձակ արդյունավետության բարձրացումն է: Խոսքը վերաբերվում է նրան, որ յուրաքանչյուր թիզ հող պետք է մշակվի եւ յուրաքանչյուր քառակուսի մետր շինություն պետք է որեւէ նպատակի ծառայի տարածաշրջանում: Որովհետեւ դա, եթե նույնիսկ համարվում է մասնավոր սեփականություն, ապա ինչ-որ առումով հանդիսանում է նաեւ հանրային հարստություն: Այստեղ, բնականաբար, ես հենվելու եմ մինչեւ հիմա եղած իմ մասնագիտական փորձառությունների եւ կապերի ու շրջանակների վրա, որը բավականին լայն է եւ դա հիմնականում մինչեւ հիմա ընդգրկել է տեխնոլոգիական ոլորտը: Կարծում եմ, որ սա սկզբունքային ուղղություն է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ Տավուշի նման տարածաշրջանի համար՝ մի քանի առումներով.

Որովհետեւ տարածաշրջանը գտնվում է մայրաքաղաքից բավականին մեծ հեռավորության վրա, իսկ տեխնոլոգիական ուղղությունը տարածություն եւ աշխարհագրություն չի ճանաչում:

Տարածաշրջանը ավանդաբար հայտնի է գիտակրթական բարձր ցուցանիշներով: Այսինքն, տարածաշրջանի բնակչությունը այդպիսի համբավ եւ մշակույթ ունի, որը պետք է օգտագործենք:

Ընդամենը 30 տարի առաջ այդ նույն գիտակրթական մշակույթը օգտագործվում էր, եւ մենք նույնիսկ տեխնոլոգիական արտադրություններ ունեինք ոչ միայն քաղաքներում, այլեւ գյուղերում եւ պետք է տարածաշրջանի այդ երբեմնի ինժեներեկան, տեխնոլոգիական ուղղությունը վերականգնել:

3. Կրթության ոլորտում վերջին տարիներին որոշակի ինտերվենցիաներ են եղել` երեխաների եւ երիտասարդների տեխնոլոգիական կրթական առումով: Ուզում եմ հիշեցնել, որ Տավուշում «Արմատ» լաբորատորիաների ամենամեծ թիվն է գործում արդեն մի քանի տարի է: Կարծեմ՝ 56 լաբորատորիաներ կան մարզում: Դիլիջանում է գտնվում նաեւ «Թումո» կենտրոնը: Հիմա նախատեսվում է նաեւ, որ այդպիսի կենտրոն կլինի Կողբում եւ նաեւ Դիլիջանի մյուս կրթական ենթակառուցվածքները կարող են նպաստել, որ մենք կարողանանք լրացնել այն մասնագիտական կարիքները, որոնք կունենանք տեխնոլոգիական ձեռնարկությունների խթանման ճանապարհին:

Վերջին տարիներին ես գիտեմ, որ մի քանի տեխնոլոգիական ընկերություններ մասնաճյուղեր են բացել տարածաշրջանում եւ դա հիմք կհանդիսանա, առաջին բջիջները կլինեն տեղի` տեխնոլոգիական զարգացման համար:

4. Տարածաշրջանի հիմնական տնտեսական ուղղությունը գյուղատնտեսությունն է, եւ մենք պետք է ենթակառուցվածքային փոփոխություններ անենք` տնտեսական ակտիվությունը խթանելու համար: Առաջին հերթին ամեն ինչ արվելու է, որպեսզի գյուղացին ապրանքի իրացման խնդիր բացարձակ չունենա: Դա կիրականացնենք մթերման կետերի ինստիտուտի ներդրմամբ: Ինչ ֆորմատներ իրենք կունենան` դա ժամանակի ընթացքում կորոշենք:

5. Յուրաքանչյուր բնակավայր տնտեսական առումով ունի բնամթերքների տարբեր առավելություններ, եւ մենք պետք է բնակավայրերը կլաստերիզացնենք ըստ այդ առավելությունների, որը նաեւ կխթանի մեխանիզացիայի առավել ակտիվ օգտագործումը այդ բնակավայրերում եւ հավելյալ արժեքի ավելի մեծացումը: Ու դա նաեւ կբերի համապատասխանաբար մարդկանց ներգրավվածության, զբաղվածության եւ եկամտի մեծացման:

6. Վերամշակող արտադրություններին մասսայական զարկ պիտի տրվի: Պիտի այնպես անենք, որ որեւէ մթերք նույնիսկ Տավուշից չգնա այլ մարզեր վերամշակման, մենք պետք է տեղում ունենանք բոլոր հնարավորությունները: Շատ մեծ հնարավորություն է իրականում Տավուշի համար սահմանի առկայությունը: Դա 2 հնարավորություն է տալիս, առաջինը՝ սահմանամերձ համայնքը ունի բավականին լուրջ հարկային արտոնություններ, որը ռեալիզացված չի եւ պետք է լուրջ քայլեր անենք մասսայական ռեալիզացման համար: Երկրորդը՝ բանակի առկայությունն է, որը տեղում որոշակի միգրացիոն խնդիրներ է լուծում` այդ թվում նաեւ մասնագիտական: Որովհետեւ զինվորականները նաեւ ապրում են իրենց ընտանիքներով` բժիշկ են, մանկավարժ են եւ այլն: Եւ հետո բանակը կարող է լինել նաեւ խոշոր պատվիրատու նույն գյուղմթերքների կամ տարբեր ծառայությունների, որոնք կարող են զարկ տրվել այդ գոտիներում:

Այսպես կարող եմ բավականին երկար շարունակել: Գործ շատ կա անելու: Ամենակարեւորն այն է, որ տեղի ռեսուրսները կարողանանք առավելագույնս ուղղորդել այս ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

- Առաջնային խնդիրներ կա՞ն մարզում, որոնց լուծումը հրատապություն է պահանջում:

- Իմ նշած բոլոր այս ուղղություններով ոչ հրատապ լուծում պահանջող խնդիր չկա: Իրականում, որպեսզի մենք կարողանանք ձեւակերպել՝ հաջողել ենք, թե՝ չէ, մենք պետք է ելնենք նրանից, թե ինչ արդյունքներ ունենք միգրացիոն իրավիճակում: Այսինքն, մենք պետք է էմիգրացիան փոխարինենք իմիգրացիայիով եւ ոչ միայն կանգնեցնենք արտագաղթը, այլեւ նպաստենք ներգաղթին: Սա պիտի լինի մեր հիմնական ցուցանիշը, որին հասնելու հիմնական ճանապարհներից եւ ուղղություններից մեկը տնտեսական ակտիվությունն է:

Պետք նաեւ չմոռանանք, որ անվտանգության խնդիրները հրատապ են: Այստեղ պետք է մարզի եւ մարզի բնակչության ներգրավվածությունը` մասնագիտական տեսանկյունից: Իմ կարծիքով՝ անվտանգության ապահովման մեծագույն գրավականը մեր բնակչության համակողմանի մոբիլիզացիան է եւ մասնակցությունն է երկրի անվտանգության խնդիրներին, այդ թվում ռազմարդյունաբերության զարգացումը:

Ես կարծում եմ, որ ռազմարդյունաբերությամբ զբաղվելու համար շատ կարեւոր է, երբ մարդիկ իրենց կաշվի վրա զգում են այդ վտանգը եւ դրա անհրաժեշտությունը: Պատահական չէ, որ հենց նույն սահմանամերձ համայնքներում, երբ ինժեներական տարբեր պրոեկտներ են իրականացվում` երիտասարդների, պատանիների, աղջիկների կողմից, դրանք ավելի շատ ռազմարդյունաբերական ուղղություն ունեն: Որովհետեւ այդ երեխաները, այդ երիտասարդները իրենց մաշկի վրա զգում են նմանատիպ լուծումների անհրաժեշտությունը: Եւ ես կարծում եմ, որ Տավուշի մարզը տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից հատկապես պետք է ուղղված լինի ռազմարդյունաբերական ուղղությամբ:

- Գյուղերի, համայնքների, մարզերի համաչափ զարգացումը իրատեսական համարո՞ւմ եք:

- Ցավոք սրտի, նմանատիպ հարցադրումները դեռեւս իշխում են մեր հասարակության մեջ: Իսկ նմանատիպ հարցադրում, իմ կարծիքով, ընդհանրապես պիտի չլինի: Ոչ միայն իրատեսական եմ համարում, այլեւ դա այլընտրանք չունի, իհարկե, պիտի այդպես լինի: Մեր երկրի վիճակը, մեր տնտեսական վիճակը, մեր աշխատանքի վիճակը, մեր բնակչության զբաղվածության վիճակը այսօր այնպիսի ցածրագույն աստիճանում են գտնվում, որ ոչ թե մենք պիտի խոսենք իրատեսական լինելու կամ չլինելու մասին, այլ կարգով բարձրացնելու եւ զարգացնելու մասին: Բոլորս ոչ միայն պիտի հավատանք դրան, այլեւ պիտի լծվենք ամեն մեկս մեր աշխատանքով անենք բազմապատիկը, քան թե արել ենք: Եւ դա ոչ միայն հնարավոր է, այլ դա է միակ ճանապարհը:

- Դուք նաեւ «Արփի Սոլար» ընկերության հինադիրն եք, որը արեւային համակարգեր է արտադրում: Դրանց նպատակը հիմնականում էլեկտրոէներգիայի խնայումն է: Հնարավո՞ր է, որ Տավուշի մարզում, որպես մարզպետ, խորհուրդ տաք` անցնել խնայող արեւային համակարգերի:

- Իմ գործունեության ընթացքում բարեբախատաբար զբաղվել եմ այնպիսի ոլորտներով, որոնք լուրջ ենթակառուցվածքային զարգացումներ են ապահովում, որոնք լուրջ տնտեսական զարգացում են ապահովում, որոնք երկրի անվտանգության ապահովման մեջ կարեւոր դերակատարում ունենք: Դրանք են հատկապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, թվայնացման` այսինքն, էլեկտրոնային կառավարման համակարգերը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտը, որով ես զբաղվել եմ՝ լինելով ինֆորմացիոն ձեռնարկությունների միության փոխտնօրեն, եւ արեւային էներգետիկան, որպես սեփական ռեսուրսների առավելագույն օգտագործման հնարավորություն, երկրի էներգետիկ բալանսի մեջ սեփական ռեսուրսների հզորացման հնարավորություն, անկախության եւ անվտանգության բարձրացման հնարավորություն: Դա ոչ միայն Տավուշի մարզում այլեւ ամբողջ Հայաստանի համար պիտի լինի գերակայություն: Որովհետեւ դա մեծացնում է երկրի տնտեսական անվտանգությունը, դա խնայողություն է ապահովում մարդկանց եւ կազմակերպությունների համար: Եթե մենք 90-ական թվականների էներգետիկ կոլապսի ժամանակ այսպիսի հնարավորություն ունենայինք, մենք այդ կոլապսը մեր վրա չէինք զգա:

- Տավուշի մարզի ամենագրավիչ կողմը` զբոսաշրջությունը, զարգացնելո՞ւ եք, թե Տավուշն այնքան հայտնի է, որ առանց դրա էլ շատ այցելուներ կան:

- Ես, ճիշտն ասած, զբոսաշրջությանը բավականին լուրջ եմ վերաբերվում: Իմ վերջին տարիների գործունեության մեջ եղել է բաղադրիչ, որտեղ զբաղվել եմ նաեւ զբոսաշրջային կոմպոնենտով, մասնավորապես փառատոնների կազմակերպմամբ: Ինքս արդեն 7 տարի է՝ փառատոն եմ անցկացնում, նաեւ այդ փառատոնի ասոցիացիայի նախագահն եմ եղել մինչ այժմ` չգիտեմ սրանից հետո մասնակցությունս ինչպես կլինի:

Ես կարծում եմ, որ Տավուշը անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունի տուրիզմի զարգացման առումով, քան թե կա այսօրվա դրությամբ: Բազմապատիկ զարգացման նպատակներ եւ թիրախներ պիտի դնենք: Բարեբախտաբար, այսօր Տավուշում արդեն կան որոշակի կարող նախաձեռնություններ ե՛ւ միջազգային ծրագրերի տեսքով ե՛ւ մասնավոր մասնակցության ե՛ւ ներդրումների տեսքով, եւ իմ խնդիրն է լինելու, որպեսզի այս բոլոր ծրագրերը կոնսոլիդացնեմ, համախմբեմ մեկ ընդհանուր վեկտորի կամ վեկտորների ներքո՝ դրանով ավելի մեծացնելով իրենց արդյունավետությունը:

Տպել
3128 դիտում

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին