Գիտության խնդիրների լուծումը պետք է լինի բուհական, գիտական, հետազոտական աշխատանքների մեկտեղումը. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում ընդգրկված և հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպություններին 2019 թ. բազային ֆինանսավորումը կտրամադրվի՝ հիմք ընդունելով բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թ. սեպտեմբերի 24-ի նիստի եզրակացությունը: Ըստ այդմ՝ կապահովվի այդ տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շարունակականությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը նշել է, որ գիտական և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը։ «Հարցն ընդհանրապես վերաբերում է պետության կողմից գիտահետազոտական ծրագրերի և բազային ֆինանսավորման արդյունավետությանը: Առաջիկա շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդրվի գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշները հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարության հրամանը: Մինչև տարվա կեսը մենք շատ հստակ կունենանք տեղեկատվություն բազային ֆինանսավորում ստացող բոլոր գիտահետազոտական կենտրոնների կողմից գումարների ծախսման արդյունավետության և արդյունքների մասին: Եվ բազային ֆինանսավորման համար նոր կարգ կառաջարկենք, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ առկա է մեծ բաց: Ըստ էության, պետությունը չի հետևում կամ չի գնահատում այն կենտրոնների արդյունքները, որոնց տալիս է բազային ֆինանսավորում: Այս կարգն արդեն շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է այդ կենտրոններին»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով բազային ֆինանսավորման կարգի փոփոխություններին, որը դժգոհություն է առաջացրել գիտական այդ շրջանակներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ մեխանիզմի բարեփոխումը շատ էական է գիտության հետագա ճակատագրի գործում: «Մեր ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր դնում ենք, գիտության և իրականության, գիտության և կյանքի, տնտեսության, անվտանգության և ընդհանրապես ժամանակակից պահանջների և գիտության կապն ուժեղացնելն է կամ ստեղծելը՝ այն առումով, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ակնկալում մեր գիտությունից, մեր գիտությունը պետք է հասկանա՝ մենք ինչ ենք ակնկալում իրենից: Մենք պետք է ունենանք վստահություն, որ այդ փոխադարձաբար ակնկալիքները կարող ենք իրականացնել, և մենք գնում ենք այդ փոխադարձ ակնկալիքներն իրականացնելու մեխանիզմներ ստեղծելու ճանապարհով:

Սա շատ կարևոր է, որովհետև, մի կողմից, ասվում է, որ գիտության ֆինանսավորումը և գիտության արդյունքները բավարար մակարդակի չեն, բայց երբ այդ ոլորտում որևէ բան ենք ուզում կամ փորձում փոխել, դրանից սկսում են համապատասխան արձագանքներ. պարզվում է, որ բոլորն առանձնապես դժգոհ չեն այն վիճակից, որից դժգոհում են: Սա մի փոքր տարօրինակ իրավիճակ է, և մենք այստեղ ուղղակի պետք է շատ հստակ արձանագրենք, որ մենք իրավիճակի հետ չենք համակերպվելու»- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է գնալ ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով: «Մեր նման վիճակում գտնվող երկրներում, հատկապես մեր երկրում, այդ միտումը կա, այդ միտումը լինելու է և շարունակելու է լինել: Դա այն է որ, այո, լավ, հեղափոխություն էր, անցավ մի քիչ, ոգևորվեցինք, հիմա տեղի կունենա դարձ ի շրջանս յուր: Այսինքն՝ ամեն ինչ, ինչպես եղել է, այդպես էլ կմնա, մի քիչ կաշխուժանանք ու ամեն ինչ կմնա նույնը:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ այսպիսի ակնկալիքները սին են, որովհետև մենք չենք գնալու այդ ճանապարհով, հակառակ դեպքում մեր առաքելությունը կմնա կիսատ: Մենք պետք է գնանք ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով, և սենտիմենտալ փաստարկներ պետք է չընդունվեն: Մենք պետք է ունենանք քիչ փողով շատ արդյունքներ ստանալու մեխանիզմ: Իհարկե, մեր գիտությունում, ինչպես և մյուս բոլոր ոլորտներում, պրոբլեմները շատ են, և մենք պետք է շատ լուրջ համագործակենք նաև մեր գիտնականների, գիտական համակարգի հետ, որպեսզի լրջագույն փոփոխություններ անեն: Բայց ռազմավարական առումով միևնույն է, ես կարծում եմ, որ բուհական, գիտական, հետազոտական աշխատանքների մեկտեղումն է այն հայեցակարգային բազան, որի վրա պետք է հիմնվի այս հարցերի լուծումը»,- ասել է վարչապետը:

Հարցի քննարկման ընթացքում նշվել է նաև, որ փորձագիտական գնահատական ստանալու համար հիմնականում հրավիրվում են միջազգային փորձագետներ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն երկրում փորձագիտական ներուժի ուժեղացման ուղղությամբ: «Մեր այսօրվա իրականության մեջ գիտություն և փորձագիտություն տերմինների միջև խզում կա: Այսինքն՝ գիտությունն ինքն իր համար կտրված, կղզիացած մի տեղ է, մյուս կողմից՝ կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում փորձագետներ հրավիրելու համար, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծի»,- ասել է գործադիրի ղեկավարը:

«Առաջին քայլը, որ պետք է պետությունն անի, հետևյալն է. բոլոր հարցերի լուծման համար պետք է ոչ թե մենք գնանք որևէ տեղից փորձագետ հրավիրենք, որ մեր հարցը լուծի, այլ առաջինը մենք մեր գիտական միջավայրին պետք է արտապատվիրակենք այդ խնդիրը, մենք պետք է իրենց առջև այդ խնդիրը դնենք: Սա պետք է լինի մեր կառավարության գործելակերպը: Առաջին հերթին անել առավելագույնը, որ մենք ներսում այդ հարցերի պատասխանը ստանանք: Մենք քայլ առ քայլ պետք է գնանք, որպեսզի մեր գիտական պոտենցիալը զարգանա և իրենք էլ իրենց ներգրավված զգան այս բարեփոխումների ողջ գործընթացին»,-նշել է կառավարության ղեկավարը:

Տպել
1711 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ